Արամ Բլրցյան
Արամ Արտաշեսի Բլրցյան (մայիսի 12, 1928, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (1989)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1994)։
Արամ Բլրցյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1928 (95 տարեկան) |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2004) |
Մասնագիտություն | անասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Կենսագրություն խմբագրել
Արամ Բլրցյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 12-ին, Ախալքալաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1957-1964 թվականներին աշխատել է Հայկական անասնաբուծական և անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում, 1964 թվականից՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1970-1981 թվականներին՝ խոշոր անասնաբուծության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1970-1974 թվականներին՝ անասնաբուծության ֆակուլտետի դեկան, 1977-1994 թվականներին՝ պրոռեկտոր, 1994 թվականից՝ պրոֆեսոր, 1968-1974 թվականներին՝ «Գյուղատնտեսական գիտությունների տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր[1]։
Աշխատանքները վերաբերում են տավարի կովկասյան գորշ ցեղի ընտրասերման-գենետիկական հարաչափերի գնահատման, կենդանիների մթերատվության հատկանիշների ձևավորման վրա տարբեր գործոնների ազդեցության հարցերին։ Տավարի կովկասյան գորշ ցեղի ստեղծողներից։ Համահեղինակ է «Անասնաբուծության հիմունքներ» (2001) բուհական դասագրքի[1]։
Երկեր խմբագրել
- Արդյունաբերական հիմունքներով արտադրության տեխնոլոգիան, Երևան, 1986 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Զաքարյան, Սիրվարդ Հասրաթի։ Արամ Արտաշեսի Բլրցյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 2004 (ՀԳԱ-ի գիտնականների կենսամատենագիտություն)[1]։
- ↑ Զաքարյան, Սիրվարդ Հասրաթի; Սիմավորյան, Ս Ս; Գիտության և կրթության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2004). Արամ Արտաշեսի Բլրցյան։ Կենսամատենագիտություն. ՀԳԱ-ի գիտնականների կենսամատենագիտություն. Երևան: Ա.Հ.(չաշխատող հղում)