Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հմայակի Ավագյան (հունվարի 18, 1991(1991-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս թեթևագույն և թեթև քաշային կատեգորիաներում։ 2008-2016 թվականներին հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում։ Ազգային առաջնությունների հաղթող և մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե երկակի մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայումս հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

Արամ Ավագյան
Արամ Ավագյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ
Ընդհանուր տեղեկություններ
ՄականունԲիլ
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 18, 1991(1991-01-18) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաշային կարգթեթև քաշային կարգ (57.150կգ)
Դիրքձախակողմյան
Հասակ173 սմ
ՄարզիչԿարեն Աղամալյան
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ2019թվականի մայիսի 04
Մարտերի թիվ10
Հաղթանակների թիվ9
Հաղթանակ նոկաուտով4
Պարտություն0
Ոչ ոքի1
boxrec-ի ցանկ

Ամուսնացած է ,ունի որդի։

Կենսագրություն խմբագրել

Արամ Ավագյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 18-ին Երևանում։ Բռնցքամարտով ակտիվորեն սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Առաջին մարզիչը եղել է հայրը։ Սկզբնական շրջանում մեծ էնտուզիազմով չի հաճախել պարապմունքների. «Սկզբում ես չէի սիրում բռնցքամարտը։ Երեք ամիս էլ չէր անցել, որ ես ուզում էի հեռանալ։ Հիշում եմ, որ ութ ամիս անց հաղթեցի առաջին առաջնությունում և միայն դրանից հետո ես սկսեցի սիրել սպորտի այդ տեսակը»[1]։ Մարզումները անց է կացրել Հայաստանի մարզական միության բռնցքամարտի ակումբում։ Նրա մարզիչը եղել է Կարեն Աղամալյանը։

Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է ԵՖԿՊԻ բռնցքամարտի բաժինը, այնուհետեւ շարունակել է ուսումը մագիստրատուրայում Ռուս-Հայկական համալսարան, որտեղ սովորել է միջազգային հարաբերություններ[2]։

Սիրողական կարիերա խմբագրել

2008 թվականին Մեքսիկայում հանդես է եկել աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մեկ տարի անց էլ մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունեցել Լեհաստանում։

Մեծահասակների առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին։ Մինչ այդ, Ավագյանը դարձել էր Հայաստանի արծաթե մեդալակիր և դառնալով Հայաստանի ազգային հավաքականի անդամ՝ Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 2012 թվականին Կալինինգրադում տեղի ունեցած երիտասարդական առաջնության ժամանակ դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում նա պարտվել է ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Նիկիտինին։ Փորձել է անցնել Լոնդոնի օլիմպիական խաղերի ընտրական փուլը, սակայն չի հաջողվել։ Ընտրական փուլը տեղի է ունեցել Տրապիզոնում, որտեղ պարտվել է ուկրաինացի Պավել Իշենկոյին։

2013 թվականին մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Մինսկում։ Այնտեղ նվաճել է բրոնզե մեդալ, որը նվաճել է թեթևագույն քաշային կարգում։ Կիսաեզրափակչում պարտվել է ուկրաինացի բռնցքամարտիկ Նիկոլայ Բուցենկոյին։ Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել Ալմա Աթայում, հասել է մինչև 1/8-րդ եզրափակիչ՝ պարտվելով կուբացի օլիմպիական չեմպիոն Ռոբեյսի Ռամիրեսին։ 2013-2014 թվականներին մասնակցել է կիսապրոֆեսիոնալ WSB լիգայի մարտերին, որտեղ ներկայացրել է «Ուկրաինացի ատամաններ» թիմը։

2015 թվականին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Սամոկովում, կիսաեզրափակչում պարտվել է բրիտանացի Կայիս Աշֆակին։ 2015 թվականին մասնակցել է Դոհայում Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և Բաքվում Եվրոպական խաղերին, սակայն չի կարողացել մեդալ նվաճել։ F 2016 թվականին Սամսունում տեղի ունեցած օլիմպիական կվալիֆիկացիոն առաջնության ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ստացել հնարավորություն մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին։ Խաղերի ժամանակ հաջողությամբ հաղթահարել է թեթևագույն քաշային կարգի նախընտրական փուլը՝ հաղթելով ճապոնացի Արասի Մորիսակային, սակայն 1/16-րդ փուլում 0:3 հաշվով պարտվել է իռլանդացի Մայքլ Քոնլանին[3][4]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո Ավագյանը որոշել է փորձել իրեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում և 2016 թվականի դեկտեմբերին հաջողությամբ սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում։ Մեկ տարվա ընթացքում տարել է 6 հաղթանակ՝ չկրելով և ոչ մի պարտություն։ Հիմնական մենամարտել է Ռուսաստանի տարածքում՝ ռուսական առաջանցումների բռնցքամարտի երեկոներում[5]։ Վերջին մենամարտը կայացել է 2019 թվականի մայիսի 4-ին Լաս Վեգասում,որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է WBC International Silver գոտին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարվառա Հայրապետյան (2017 թ․ հունիսի 26). «Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է. Արամ Ավագյան». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  2. Aram Avagyan Արխիվացված 2016-09-19 Wayback Machine. nbcolympics.com
  3. По материалам базы данных amateur-boxing.strefa.pl
  4. Aram Avagyan Արխիվացված 25 Օգոստոս 2016 Wayback Machine. rio2016.com
  5. Элла Гилоян (2017 թ․ ապրիլի 28). «Армянский боксер Арам Авагян: Это не просто спорт, не просто место, где один наносит другому как можно больше ударов…». Panorama.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.

https://boxrec.com/en/proboxer/783565

http://ankakh.com/article/121428/aram-avagyan---%C2%ABamn-um--prvofyesivonalizmn--amyenabardzr-makardaki-vra-e%C2%BB Արխիվացված 2019-12-31 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ավագյան» հոդվածին։