Արամայիս Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Գրիգորի Միքայելյան (հուլիսի 21, 1996, Գորայք, Սյունիքի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի շարքային։
Արամայիս Գրիգորի Միքայելյան | |
---|---|
հուլիսի 21, 1996 - ապրիլի 2, 2016 (19 տարեկան) | |
Ծննդավայր | Գորայք, Սյունիքի մարզ, Հայաստան |
Ծառայության տարիներ | 2014 - 2016 |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ |
Մահացել է Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»-ի ընթացքում՝ հերոսի մահով[1]։
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ոսկեհատ։
Դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Զբաղվել է քանդակագործությամբ և փայտի փորագրությամբ։
Արամայիս Միքայելյանը սովորում էր Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[2], սովորել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը, զուգահեռ սովորել է ՀԲՄԸ-ի փայտի փորագրության բաժնում, Հայաստանի ԴՕՍԱՖ ռադիոկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ռադիոտեխնիկ։
2014 թվականին Արամայիս Միքայելյանը՝ ուսման 3-րդ կուրսից, երկրորդ զորակոչով ներկայացել է Էջմիածինի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)[3]։ Բանակում ծառայելու ընթացքում քանդակել է Հայաստանի գերբը, որը ցավոք կիսատ է մնացել և վերջերս հարազատների խնդրանքով այն տեղափոխել են Էջմիածին։
Ծառայություն
խմբագրել2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը[4] Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։
Ջաբրայիլում թշնամուն հետ մղելու ընթացքում զոհվում է նաև Արամայիս Միքայելյանը։ Նրա մահվան մասին հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։ Ապրիլի 7-ին, Էջմիածնի Ս. Շողակաթ եկեղեցում տեղի է ունեցել հուղարկավորությունը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ցավում ենք և հպարտանում. Արամայիս Միքայելյան
- ↑ Քանդակագործ տղա էր. Էջմիածնում տեղի ունեցավ Արամայիս Միքայելյանի հոգեհանգիստը
- ↑ https://www.aravot.am/2016/04/04/674829/
- ↑ «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Թշնամու գնդակից զոհված Արամայիսի քանդակները հիացնում են բոլորին». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.