Ավշարի գինու գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Արարատի մարզի Ավշար գյուղում[1]։ Հիմնադրվել է 1968 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական տարածքներից մեկի` Արարատյան դաշտի բերրի խաղողի մթերման համար։

Ավշարի գինու գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1968
ՎայրԱվշար, Արարատի մարզ, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքԱրայիկ Գրիգորյան, Արամայիս Գրիգորյան
Արդյունաբերությունգինեգործություն
Կայքavshar-wine.am
 Avshar Wine Factory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Գործարանի հիմանդիր Թեմուր Գրիգորյանի հուշարձանը Ավշարի գինու գործարանի տարածքում

Գործարանի շինարարությունը սկսվել է 1965 թվականին և ավարտվել է 1968 թվականին՝ Թեմուր Գրիգորյանի ջանքերով։ Այն շահագործվել է որպես Հայկական ԽՍՀ գինու արտադրության պետական ձեռնարկություն։ Սկզբում գինու գործարանը կարողացել է մթերել մոտ 500-600 տոննա խաղող` քաղցր գինի արտադրելու համար։ Գրիգորյանի ջանքերով Ավշարի գինու գործարանի կարողություններն արագորեն ընդլայնվել են՝ 1970 թվականին հասնելով մինչև 1000 տոննայի, 1975 թվականին՝ 2000 տոննա, 1985 թվականին՝ 3000 տոննա։ 1994 թվականին Թեմուր Գրիգորյանի մահից հետո գործարանը սեփականաշնորհվել է և դարձել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Ընկերության նախագահն է դարձել Թեմուր Գրիգորյանի որդին` Արայիկ Գրիգորյանը, գործադիր տնօրեն՝ Արամայիս Գրիգորյանը[2]։

1998 թվականին գործարանի գործառույթներն ընդլայնվել են՝ ներառելով կոնյակի և օղու արտադրություն ի լրումն գինու արտադրության։ 1999 թվականից ընկերությունը իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Կանադա, Վրաստան, Գերմանիա, Լիտվա, Իսրայել, Ֆրանսիա, Ուկրաինա և ԱՄՆ։

2013 թվականի դրությամբ ընկերությունն ունի շուրջ 350 աշխատող, որոնցից 200-ը աշխատում են գինու գործարանում, 150-ը՝ խաղողի այգիներում[3]։

Արտադրանք և ապրանքանիշեր խմբագրել

Գործարանն արտադրում է գինի, կոնյակ և օղի, բոլորը ֆրանսիական տեխնոլոգիայի հիման վրա։

Գործարանն ունի մի շարք հայկական կոնյակի ապրանքանիշեր, այդ թվում[4]՝ Ավշար (5 տարեկան), Էրիվան (5 և 25 տարեկան), Գլաձոր (18 տարեկան), Արդվին (5 տարեկան), Մարմարա (5 տարեկան), Տիգրիս (5 տարեկան), Վաղարշապատ (15 տարեկան), Բերդասար (10 տարեկան), Էրիվանսկայա գուբերնյա (20 տարեկան), Հաղպատ (3 տարեկան), Դրեվնե արմյանսկի (25 տարեկան), Ցար Արմենակ (5 տարեկան), Ալավերդի (7 տարեկան) և Տիգրան (5 տարեկան)։

Օղիների ապրանքանիշերը ներառում են[5]՝ Պեչատնայա դասական թափանցիկ սպիտակ օղի, Ավշար աբրիկոսովայա ծիրանի թափանցիկ սպիտակ օղի, Ավշար կիզիլովայա հոնի թափանցիկ սպիտակ օղի, Ավշար տուտովայա թթի թափանցիկ սպիտակ օղի և Իմպերսկայա դասական թափանցիկ սպիտակ օղի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Avshar Wine Factory at spyur.am». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Avshar Wine Factory, historical review». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  3. Միայն լավագույն արտադրանք լավագույն սպառողի համար. «Ավշարի գինու, կոնյակի գործարան»
  4. «Ավշարի գինու գործարան - Congac products». avshar-wine.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Ավշարի գինու գործարան - Vodka products». avshar-wine.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել