Մհեր Շահգելդյան
Մհեր Լևոնի Շահգելդյան (սեպտեմբերի 29, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։
Մհեր Շահգելդյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և քաղաքագետ |
---|---|
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելՄհեր Շահգելդյանը ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1992 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 1994 թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման հատուկ դասընթացները։ 1995 թ.` ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ 1996 թ.` Հայկական-ֆրանսիական կառավարման (մենեջմենտի) կենտրոնը։ Մենեջմենտի, մարկետինգի և բանկային գործի մասնագետ, Փիլիսոփա, Քաղաքագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել1984-1985 թթ. Երևանի էլեկտրալամպերի գործարանում աշխատել է փորձարկող։ 1993 թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս է։ 1993-1995 թթ.` ՀՀ գիտության և կրթության նախարարության Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող։ 1996-1998 թթ.` Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան։ 1996-1998 թթ. եղել է «Հորիզոն» իրավական և քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 1998-2000 թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր։ 2000-2002 թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ, 2000-2011 թթ.` նույն բուհի դասախոս։ 2008 թ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2002-2003 թթ.` ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։
- 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա՝ նույն հանձնաժողովի անդամ։ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2007 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[1]։
- 2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից[2]։
- 2010 թվականից Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահն է։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար։
- 2017 թ․-ից պատգամավոր չէ։
- 2018 թ․ հեռացել է ՕԵԿ-ից, քաղաքականությունից։
Գիտական բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ «Ազգային անվտանգություն» ԵՊՀ մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող Վահան Հովհաննիսյան |
ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյան 12 հունիսի 2003—2 հունիսի 2006 |
Հաջորդող Արամայիս Գրիգորյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյան 21 ապրիլի 2008—15 մարտի 2010 |
Հաջորդող Արմեն Երիցյան |
Նախորդող Մարզպետունի Մանուկյան |
ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյան 31 մայիսի 2012— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |