Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արազին (այլ կիրառումներ)

Արազին (ադրբ.՝ Ərəzin), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Կզնուտ գյուղից 3-4 կմ արևելք[1]։

Գյուղ
Արազին
ադրբ.՝ Ərəzin
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն1812 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Արազին (Ադրբեջան)##
Արազին (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

19-րդ դարի կեսերից մուսուլմանական տարբեր ցեղերի բնակվելու պատճառով 1860-ական թվականներին հայ բնակչությունը թույլտվություն ստանալով հին գյուղից՝ տեղափոխվում է 1 կմ հյուսիս-արևմուտք և հիմնում Հայկական թաղ։ Վերջին հայ ընտանիքները տեղափոխվել են 1960-ական թվականներին[1]։

Հուշարձաններ խմբագրել

Գյուղի հուշարձաններից գրեթե ոչինչ չի պահպանվել։ 19-րդ դարում ունեցել է 8 ջրաղաց, եկեղեցի և այլ հուշարձաններ, որոնցից միայն աննշան հետքեր են մնացել[1]։

Արազինի եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, փոքր ծավալով և անշուք հուշարձան է եղել[1]։

Պեղումներ խմբագրել

Գյուղի շրջակայքում գտնվող դամբարանադաշտից 1970-ական թվականներին հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին վերաբերող հնագիտական իրեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 104-105 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։