Արագուայա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional do Araguaia) ազգային պարկ, որը տեղակայված է Բրազիլիայի հյուսիսում, Տոկանտինս նահանգում։ Բանանալ կղզին, որի վրա գտնվում է պարկը, համարվում է աշխարհի ամենամեծ գետային կղզին[1]։

Արագուայա ազգային պարկ
Parque Nacional do Araguaia
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՏոկանտինս
Հիմնվել է1959
Մակերես5555 կմ² և 555 478 հեկտար
ԲԾՄ174 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Արագուայա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Արագուայա ազգային պարկ

Պատմություն

խմբագրել

Արագուայա ազգային պարկը ստեղծվել է 1959 թվականի դեկտեմբերի 31-ին 45.570 դաշնային հրամանագրով[2]։ Ամբողջ կղզին բնական և մշակութային արգելոց է, որը գործում է 1973 թվականի դեկտեմբերի 19-ից։ Պարկը գտնվում է կղզու հյուսիսային ծայրում և ընդգրկում է 5577 քառ. կմ տարածք։ Կղզու կենտրոնը և հարավը համարվում են որպես մշակութային պահպանություն` բնիկ ժողովուրդների համար։ Այն ունի 13.584 քառ. կմ տարածք։

Աշխարհագրություն

խմբագրել

Պարկը ձևավորվել է Արագուայա գետում, Բանանալ գետային կղզում, Բրազիլիայի Տոկանտինս նահանգի հարավ-արևմուտքում։ Ազգային պարկը հիմնականում հարթավայրային է և գտնվում է ծովի մակարդակից 200-240 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է հյուսիսից՝ Ամազոն բիոմի, հարավից՝ արևադարձային և մերձարևադարձային խոտհարքների ու սավաննաների խաչմերուկում։ Պարկը պարբերական ողողվում է ջրհեղեղով՝ գետի մակարդակի մեծ տատանումների պատճառով[2]։ Բուսական աշխարհը բաղկացած է խոտհարքներից, մացառներից ու տերևաթափ անտառներից[2]։ Հորդառատ տեղումներ թափվում են նոյեմբեր-մարտ ամիսներին, իսկ տարվա ամենաշոգ եղանակը սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է[3]։

Բուսական աշխարհ

խմբագրել

Պարկի տարբեր հատվածներում կան արմավներ, որոնք հաճախակի հեղեղվում են։ Անտառածածկ տարածքներում սովորաբար հանդիպած տեսակներից են՝ Cabralea, Tabebuia, Genipa americana և այլն։ Պարկում` սավաննայի հատվածում կան բազմաթիվ տեսակի արոտներ՝ առանձին-առանձին ծառերով, ինչպիսին է՝ կոգընկուզի ծառը[3]։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Պարկում կան շատ կաթնասուններ, որոնցից են ճահճուտի եղնիկը, եղջերուի այլ տեսակներ, հնդկահավ, ջրախոզուկ, մեծ ջրասամույր, բաշավոր գայլ, յագուար ու զրահակիր։ Գետերի քաղցրահամ ջրերը ապաստան են շատ ձկնատեսակների, ինչպիսին են` Ամազոն գետի դելֆինը և սպիտակ դելֆինը։ Թռչունները չափազանց շատ են՝ կաքավ, տառեղներ, լոր, օձաթռչուն, ճերմակ կաչաղակ և այլն[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Bananal Island». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Inc. 2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Antônio Carlos Sant'Ana Diegues (1994). An Inventory of Brazilian Wetlands. IUCN. էջ 85. ISBN 978-2-8317-0217-9.
  3. 3,0 3,1 3,2 «Araguaia National Park». Tocantins Parks. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Ayres, José Márcio; Da Fonseca, Gustavo A. B.; Rylands, Anthony B.; Queiroz, Helder L.; Pinto, Luiz Paulo; Masterson, Donald; Cavalcanti, Roberto B. (2005), Os Corredores Ecológicos das Florestas Tropicais do Brasil (PDF) (պորտուգալերեն), Sociedade Civil Mamirauá, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագուայա ազգային պարկ» հոդվածին։