Արագիչ (նաև` Արաքիչ կամ Արակիչ, 1950-1953 թվականներին` Ագարակ, աբխազերեն՝ Аракьаҽы, վրացերեն՝ არაკიჩი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 35 կմ հյուսիս-արևմուտք` հարթավայրային գոտում։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Գյուղ
Արագիչ
աբխ.՝ Аракьаҽы, վրաց.՝ არაკიჩი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՕչամչիրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն873[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+3
Արագիչ (Աբխազիա)##
Արագիչ (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Օրդուից գաղթած համշենահայերը` 1898 թվականին։ 1968 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 1500 մարդ` հիմնականում հայեր, 1989 թվականին՝ 2172, իսկ 2011 թվականին՝ 873 մարդ, կրկին հիմնականում հայեր[1][2]։

Հաշվառման տարեթիվ Բնակիչների թվաքանակ Էթնիկ կազմ
1926 մոտ 620 (Աձյուբժա և Աթարա գյուղերի կազմում) հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
1959 1.471 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
1989 2.172 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
2011 873 հայեր 93,8%, աբխազներ 2,2%, ռուսներ 2,1%

Խորհրդային իշխանության առաջին տարիներին գյուղի տարածքը բաժանված էր Աձյուբժա և Աթարա գյուղերի գյուղական խորհուրդների միջև։ 1926 թվականի հաշվառումներով, այդ երկու գյուղերում ընդհանուր առմամբ բնակվում էր 621 հայ։ 1989 թվականին, Արագիչը` հայերի թվաքանակով, Օչամչիրայի շրջանի ամենամեծ գյուղն էր։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ և տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան և բուժկայան։

Վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, գյուղը մեծ վնասներ է կրել։ Ներկայումս գյուղի բնակչությունը, համեմատած մինչպատերազմական շրջանի հետ, խիստ կրճատվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 682