Արաբական ֆեմինիստական միություն
Արաբական ֆեմինիստական միություն (անգլ.՝ Arab Feminist Union, AFU), կանանց հասարակական կազմակերպություն։
Արաբական ֆեմինիստական միություն | |
---|---|
![]() Միության հիմնադիր Հուդա Շարավին | |
Տեսակ | կանանց միություն |
Հիմնադրված | 1944 |
Միությունը կրում է նաև այլ անուններ՝ Համարաբական ֆեմինիստական միություն (անգլ.՝ All-Arab Feminist Union), Արաբական համընդհանուր ֆեմինիստական միություն (անգլ.՝ General Arab Feminist Union) և Արաբ կանանց միություն (անգլ.՝ Arab Women's Union)։ Միությունը արաբական երկրների ֆեմինիստական ասոցիացիաների հովանավոր կազմակերպությունն էր, որը հիմնադրվել է 1945 թվականին[1]։ Դրա նպատակն էր հասնել սոցիալական և քաղաքական գենդերային հավասարության՝ միաժամանակ խթանելով արաբական ազգայնականությունը։
Պատմություն
խմբագրելՄիությունը ստեղծվել է Եգիպտոսի ֆեմինիստական միության (անգլ.՝ Egyptian Feminist Union) կողմից, հիմնադրված 1923 թվականին Հուդա Շաարավիի ղեկավարությամբ, որը եղել է8 արաբական աշխարհում կազմակերպված ֆեմինիստական շարժման մեկնարկային կետը[2]։ Դառնալով Կանանց ընտրական իրավունքի միջազգային միության և Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության անդամ՝ միությունը նպատակ ուներ կազմակերպել կանանց շարժումը արաբական աշխարհում արևմտյան կանանց շարժման օրինակով[3]։
1938-ին Եգիպտոսի ֆեմինիստական միությունը կազմակերպեց Կահիրեում Պաղեստինի պաշտպանության արևելյան կանանց համաժողովը (անգլ.՝ Eastern Women’s Conference for the Defense of Palestine), և Հուդա Շահարավին առաջարկեց առանձին երկրներին ստեղծել ֆեմինիստական միություններ և ձևավորել նրանց գլխավոր կազմակերպությունը, որը կձևավորեր և կներառեր ամբողջ արաբական աշխարհը։ Ի սկզբանե, Արաբ ֆեմինիստական միությունը մեծ մասամբ Պաղեստինի արաբ կանանց ասոցիացիայի մտահղացումն էր (անգլ.՝ Arab Women's Association of Palestine)[4][5]։
1944 թվականի դեկտեմբերի 7-ին Արաբական ֆեմինիստական միությունը գումարեց 1944 թվականի Արաբական ֆեմինիստական համագումարը (անգլ.՝ Arab Feminist Congress) Կահիրեում, որը պաշտոնապես ստեղծեց միությունը[6]։ Միությունը հիմնված էր Եգիպտոսում և ղեկավարվում էր Եգիպտոսի ֆեմինիստական միության կողմից[7]։ Շահարավին դարձավ միության առաջին նախագահը, իսկ նրա գանձապահն ու քարտուղարը նույնպես եգիպտացի էին։ Անդրհորդանանը, Իրաքը, Սիրիան, Պաղեստինը և Լիբանանը խորհրդում ստացել էին երկուական տեղ իրենց ներկայացուցիչների համար[8][9]։
1960-ականներից ի վեր արաբական մի քանի երկրներ դեմ են արտահայտվել ֆեմինիստական կազմակերպություններին։ 1956 թվականին Եգիպտոսի կառավարությունը ստիպեց փակել Եգիպտոսի ֆեմինիստական միությունը։ Արաբական ֆեմինիստական միությունն իր կենտրոնակայանը տեղափոխեց Բեյրութ[10][11]։ Այս իրադարձությունների արդյունքում կազմակերպությունը անկում ապրեց, բայց վերականգնեց իր գործունեությունը 20-րդ դարի վերջին ֆեմինիստական շարժման ինտենսիվ զարգացման շրջանում[12]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Weber, C. (2001). Unveiling Scheherazade: Feminist Orientalism in the International Alliance of Women, 1911-1950. Feminist Studies, 27(1), 125-157. doi:10.2307/3178453
- ↑ Guity Nashat, Judith E. Tucker Women in the Middle East and North Africa: Restoring Women to History. — Indiana University Press, 1999-06-22. — 228 с. — ISBN 978-0-253-21264-1
- ↑ Margot Badran, miriam cooke Opening the Gates, Second Edition: An Anthology of Arab Feminist Writing. — Indiana University Press, 2004-09-21. — 518 с. — ISBN 978-0-253-21703-5
- ↑ Rosalie Metro Teaching World History Thematically: Essential Questions and Document-Based Lessons to Connect Past and Present. — Teachers College Press, 2020. — 305 с. — ISBN 978-0-8077-6446-6
- ↑ Ghada Hashem Talhami Historical Dictionary of Women in the Middle East and North Africa. — Rowman & Littlefield, 2013. — 441 с. — ISBN 978-0-8108-6858-8
- ↑ Siobhan Lambert-Hurley, Daniel Majchrowicz, Sunil Sharma Three Centuries of Travel Writing by Muslim Women. — Indiana University Press, 2022-08-02. — 533 с. — ISBN 978-0-253-06205-5
- ↑ Thomas Davies NGOs: A New History of Transnational Civil Society. — Oxford University Press, 2014-01-11. — 314 с. — ISBN 978-0-19-025722-4
- ↑ Fay Afaf Kanafani Nadia, Captive of Hope: Memoir of an Arab Woman: Memoir of an Arab Woman. — Routledge, 2016-07-01. — 379 с. — ISBN 978-1-315-50224-3
- ↑ Suad Joseph, Zeina Zaatari Routledge Handbook on Women in the Middle East. — Taylor & Francis, 2022-12-30. — 883 с. — ISBN 978-1-351-67643-4
- ↑ Ghada Hashem Talhami Historical Dictionary of Women in the Middle East and North Africa. — Rowman & Littlefield, 2013. — 441 с. — ISBN 978-0-8108-6858-8
- ↑ Philip Mattar Encyclopedia of the Modern Middle East & North Africa: Aaronsohn-Cyril VI. — Macmillan Reference USA, 2004. — 680 с. — ISBN 978-0-02-865772-1
- ↑ «Arab Feminist Union (AFU)». www.britannica.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.