Բացել գլխավոր ցանկը

Արաբական ձի, հեծկան ձի հնագույն ցեղ։ Ստացվել ՛է մ. թ. ա․ 1-ին հազարամյակում, Արաբական թերակղզում։ Եվրոպա ներմուծվել է միջին դարերում և մինչև XIX դարի սկիզբը լայնորեն օգտագործվել է տեղական հեծկան ձիերի բարելավման, անգլիական զտարյուն, օռլովյան վարգուն և այլ ցեղերի ստացման համար։ Արաբական ձին խոշոր չէ, ունի նուրբ և ամուր կառուցվածք, կարճ իրան, փոքրիկ գեղեցիկ գլուխ, միջին երկարության պարանոց, երկար վերջավորություններ։ Արաբական ձին մեծ մասամբ լինում է մոխրագույն, աշխետ և շիկագույն՝ ոսկեփայլ երանգով։ Մնդավի բարձրությունը 150—152 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 149—150 սմ, դաստակի փաթը՝ 18—19 սմ։ Արագ¬ ընթաց է, հեզ, աշխույժ և դիմացկուն։ ՍՍՀՍ-ում արաբական ձիու արագընթացության ռեկորդներից է. 1000 մ՝ 1 ր 8,2 վրկ և 4000 մ՝ 4 ր 42,3 վրկ։ ՍՍՀՍ-ում կա ներցեղային 3 տիպ՝ քոհելյան, հադբան և սիգլավի։ Լավագույն գլխաքանակը կենտրոնացված է Ստավրոպոլի երկրամասի Թերեքի ձիաբուծարանում։ Արաբական ձին բուծվում է Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի շատ երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png