Ատլանտյան խարտիա, հակահիտլերյան կոալիցիայի հիմնական ծրագրային փաստաթղթերից մեկը։ Քննարկվել և ընդունվել է «Riviera» Ատլանտյան խորհրդաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլի և ԱՄՆ նախագահ Ֆ. Դ. Ռուզվելտի կողմից՝ Նյուֆաունդլենդի Արջենտիա ռազմածովային բազայում, ինչի մասին հայտարարվել է 1941 թվականի օգոստոսի 14-ին[1]։ Ավելի ուշ՝ 1941 թվականի սեպտեմբերի 24-ին, խարտիային միացան ԽՍՀՄ-ն ու այլ երկրներ[2]։

Չերչիլի և Ռուզվելտի հանդիպումը «Ուելսի արքայազնը» լինկորի վրա

Ատլանտյան խարտիան կոչված էր որոշելու խաղաղության հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակից հետո, չնայած Միացյալ Նահանգները դեռ պատերազմի մեջ չէր մտել։ ՄԱԿ-ի ստեղծման հիմքը[1], ինչպես նաև ապագա քաղաքական և տնտեսական աշխարհակարգի հիմքը[3]։

Փաստաթղթի կառուցվածք խմբագրել

Ուինսթոն Չերչիլի խմբագրմամբ խարտիայի վերջնական տարբերակը
Ատլանտյան խարտիայով տպագրված թերթիկը

Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը[4][5]։

  1. Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից տարածքային պահանջներից հրաժարվելը։
  2. Երկու տերությունների հրաժարումը աջակցել տարածքային փոփոխություններին, որոնք «շահագրգիռ ժողովուրդների ազատ արտահայտված ցանկության հետ համաձայնության» մեջ չեն։
  3. Ազգերի իրավունքն է ընտրել իրենց կառավարման ձևը, վերականգնել «այն ժողովուրդների ինքնիշխան իրավունքներն ու ինքնավարությունը, որոնք զրկված են եղել այդ բռնի ճանապարհով»։
  4. Բոլոր ազատ երկրների մուտքը դեպի համաշխարհային  և հումքի ռեսուրսների առևտուր,որը  անհրաժեշտ է պետություններիտնտեսական բարգավաճման համար։
  5. Գլոբալ տնտեսական համագործակցություն և բարեկեցության բարձրացում։ Երկու պետական գործիչներն էլ իրենց ցանկությունն են հայտնել տնտեսական ոլորտում բոլոր երկրների միջև ամբողջական համագործակցություն իրականացնելու՝ կյանքի ավելի բարձր մակարդակ ապահովելու, տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության համար (նոր ստեղծվող համաշխարհային կազմակերպության նպատակը, որը հետագայում դարձավ ՄԱԿ-ը)։
  6. Ազատություն կարիքից և վախից։ Վեցերորդ կետով «Նացիստական բռնապետության վերջնական ոչնչացումից հետո», ԱՄՆ-ի նախագահը և Միացյալ Թագավորության վարչապետը " հույս ունեն խաղաղության հաստատման, որը բոլոր երկրներին հնարավորություն կտա իրենց տարածքում ապրել անվտանգության մեջ, ինչպես նաև ապահովել այնպիսի դրություն, որի դեպքում բոլոր մարդիկ բոլոր երկրներում կկարողանան ապրել ՝ չիմանալով ոչ վախը, ոչ էլ կարիք»։
  7. Ծովերի ազատություն։ Նման աշխարհը կարող է բոլոր ժողովուրդներին հնարավորություն ընձեռել ազատորեն, առանց որևէ խոչընդոտների նավարկել ծովերով և օվկիանոսներով։
  8. Ագրեսոր պետությունների զինաթափումը, ընդհանուր զինաթափում, պատերազմից հետո։ «Նրանք (ԱՄՆ-ի նախագահը և Միացյալ Թագավորության վարչապետը) կարծում են, որ աշխարհի բոլոր պետությունները պետք է իրատեսական և հոգևոր կարգի նկատառումներով հրաժարվեն ուժի կիրառումից, քանի որ ոչ մի ապագա աշխարհ չի կարող պահպանվել, եթե պետությունները, որոնք սպառնում են կամ կարող են ագրեսիայով սպառնալ իրենց սահմաններից դուրս, շարունակեն օգտվել ցամաքային, ծովային և օդային սպառազինություններից։ Չերչիլը և Ռուզվելտը կարծում են, որ այսուհետ մինչև համընդհանուր անվտանգության ավելի լայն և հուսալի համակարգի հաստատումը նման երկրները պետք է զինաթափվեն։»

Հինգերորդ կետն ընդունվել է Ջոն Գիլբերտ Ուայնանտի առաջարկով, ով թեև չի մասնակցել խորհրդաժողովին, այդ կետն առաջարկել է Չերչիլին և Ռուզվելտին, դեռևս՝ Լոնդոնում[6]։

1941 թվականի սեպտեմբերի 24-ին Լոնդոնում տեղի ունեցած հաջորդ խորհրդակցության ժամանակ, խարտիայի սկզբունքներին համաձայնություն են հայտնել Բելգիայի (արտագաղթի), Չեխոսլովակիայի (արտագաղթի), Հունաստանի, Լյուքսեմբուրգի (արտագաղթի), Նիդեռլանդների (արտագաղթի), Նորվեգիայի (արտագաղթի), Լեհաստանի (արտագաղթի), ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի կառավարությունների, ինչպես նաև «Ազատ Ֆրանսիայի» Շառլ դը Գոլ ներկայացուցիչները[2]։

Ստորագրող երկրներ խմբագրել

Փաստաթղթի մշակող երկրները, որոնք այն ստորագրել են 1941 թվականի օգոստոսի 14-ին խմբագրել

1941 թվականի սեպտեմբերի 24-ին փաստաթղթին միացած երկրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Джадж, Гарри (2003). «Атлантическая хартия». Всемирная история. Оксфордская иллюстрированная энциклопедия. М.: Издательство «Весь мир», ИД «Инфра-М», Издательство Оксфордского университета. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. «Атлантическая хартия (Atlantic Charter), совместная декларация о принципах послевоен. устройства мира, подписанная главами пр-в США и Великобритании Ф. Д. Рузвельтом и У. Черчиллем 14 авг. 1941 г.»
  2. 2,0 2,1 «Атлантическая хартия». История устава ООН. ООН. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին. «Вскоре после встречи Черчилля с Рузвельтом, в Лондоне состоялось совещание представителей 10 правительств. На этом совещании было принято торжественное обязательство укреплять содружество и оказывать всяческую поддержку при проведении в жизнь основных принципов Атлантической хартии. Соответствующая декларация была подписана 24 сентября представителями Советского Союза и следующих девяти оккупированных стран Европы: Бельгии, Чехословакии, Греции, Люксембурга, Нидерландов, Норвегии, Польши, Югославии и представителями французского генерала де Голля.»
  3. Вельяминов, Г. М. (2004). «Становление современных правовых форм международного торгово-экономического регулирования». Международное экономическое право и процесс (академический курс): учебник. М.: Волтерс Клувер. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. «Действующий ныне международный торгово-экономический правопорядок начал складываться еще в годы Второй мировой войны. Принципиальные основы будущего, послевоенного политического и экономического миропорядка были заложены в таких документах, заключённых между США и Великобританией, как Атлантическая хартия 1941 г. и Договор о взаимопомощи 1942 г., причем главным "мотором" были США.»
  4. «Складывание антигитлеровской коалиции». Научная библиотека Рязанского государственного университета имени С. А. Есенина. Рязанский государственный университет. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. «В ней Рузвельт и Черчилль определили основные принципы национальной политики своих стран: отказ от территориальных приобретений; несогласие с какими-либо территориальными изменениями, не находящимися в согласии со свободно выраженным желанием заинтересованных народов; уважение права народов избирать себе форму правления; стремление к восстановлению суверенных прав и самоуправления тех народов, которые были лишены этого насильственным путём; стремление обеспечить такое положение, при котором все страны имели бы доступ на равных основаниях к торговле и к мировым сырьевым источникам, необходимым для экономического процветания этих стран; надежда на отказ в будущем от применения силы и на всеобщее разоружение.»
  5. Мунтян, М. А. «Антигитлеровская коалиция: достижения и проблемы союзнического партнерства» (PDF). Дипломатические аккорды «Большой войны». М.: МГИМО. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. DeWitt, Larry (1999-05). «John G. Winant: First Chairman Of The Social Security Board». Special Studies (անգլերեն). The United States Social Security Administration. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. «Although Winant did not attend the Conference, the fifth principle was a suggestion he made from London which was instantly accepted by Churchill and FDR.»

Գրականություն խմբագրել