Ատենա-Սվյատոմիրա Վասիլևնա Պաշկո (ուկրաիներեն՝ Атена-Святомира Василівна Пашко, հոկտեմբերի 10, 1931(1931-10-10), Բիստրիցա, Դրոգոբիչի շրջան, Ուկրաինա - մարտի 20, 2012(2012-03-20), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծուհի, իրավապաշտպան և հասարակական գործիչ։

Ատենա Պաշկո
Ծնվել էհոկտեմբերի 10, 1931(1931-10-10)
ԾննդավայրԲիստրիցա, Դրոգոբիչի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էմարտի 20, 2012(2012-03-20) (80 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունհասարակական ակտիվիստ
Քաղաքացիություն Լեհաստան,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՈւկրաինայի ազգային անտառային համալսարան
Պարգևներ
Ազատության շքանշան և Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
ԱմուսինՎյաչեսլավ Չեռնովոլ
 Athena Pashko Վիքիպահեստում

Հայտնի այլախոհ և քաղաքական գործիչ Վյաչեսլավ Չեռնովոլի կինը։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լվովի անտատեխնիկական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից ակտիվորեն մասնակցել է ուկրաինական մշակույթի ռեպրեսիայի ենթարկված գործիչների պաշտպանությանը, ինչի համար 1960-ականների կեսերից ենթարկվել է տարբեր հալածանքների։ Նրան արգելել են տպագրել իր ստեղծագործությունները, բնակարանում պարբերաբար խուզարկություններ են կատարվել, իսկ աշխատանքի վայրում տարբեր պատրվակներով նկատողություններ են հայտարարվել։ 1970 թվականին Վերոնիկա Մորոզովայի դատավճիռը չեղյալ հայտարարելու համար Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն դատարան դիմելուց հետո Պաշկոյին հեռացրել են աշխատանքից, որից հետո գտնվել է Պետական անվտանգության կոմիտեի կանոնավոր հսկողության ներքո։

1991 թվականին Ուկրաինայի կանանց միության հիմնադիր համագումարի որոշմամբ ընտրվել է միության նախագահ։ 1999 թվականին ամուսնու՝ Ուկրաինայի հայտնի հասարակական գործիչ Վյաչեսլավ Չեռնովոլի ավտովթար-առեղծվածային մահից հետո շարունակել է նրա գործունեությունը Ուկրաինայի ժողովրդական Ռուխում[1]։

Ստեղծագործություն խմբագրել

Ատենա Պաշկոն համարվում է «Խաչմերուկներում» (Մյունխեն, 1989), «Սուր մոմերի վրա» (Բալթիմոր-Տորոնտո, 1991), «Իմ արահետի շեղբը» (Կիև, 2007) բանաստեղծական ժողովածուների հեղինակը[2]։

Պարգևներ խմբագրել

  • 1997 թվականի օգոստոսի 18, իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան։ Ուկրաինայի հոգևոր վերածննդի, ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների լուծման, մասնագիտական և սոցիալական գործունեության, ուկրաինացի ժողովրդի բարօրության գործում անձնական նշանակալի ավանդի համար[3],
  • 2009 թվականի նոյեմբերի 18, Ազատության շքանշան՝ ազգային գաղափարների պահպանման, ուկրաինական անկախ պետության ձևավորման ու զարգացման և ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեության բնագավառում անձնական ակնառու ներդրումների համար[4]։

Հիշատակ խմբագրել

Բուչաչում Ատենա Պաշկոյի պատվին փողոց է անվանվել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анна Жаворонкова (2012 թ․ մարտի 21). «Умерла вдова Черновола - поэтесса Атена Пашко». «Великая Эпоха». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Пашко Атена-Святомира Васильевна». «Надо Знать». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Указ Президента України Про нагородження відзнакою Президента України "Орден княгині Ольги"». Верховна Рада України (ուկրաիներեն). 1997 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Указ Президента України Про відзначення державними нагородами України з нагоди Дня Свободи». Верховна Рада України (ուկրաիներեն). 2009 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Decision of the Executive Committee of the Buchach City Council, No. 253, of September 23, 2021 (in Ukrainian)

Աղբյուրներ խմբագրել

  • Мельничук Б. Пашко Атена-Святомира Василівна // Тернопільський енциклопедичний словник: У 4 т. / Редкол.: Г. Яворський та ін. — Тернопіль: Видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2010. — Т. 4: А—Я (додатковий). — С. 449. — ISBN 978-966-528-318-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատենա Պաշկո» հոդվածին։