Ատալյա Շվարց (դան․՝ Athalia Theophilia Schwartz, փետրվարի 22, 1821(1821-02-22)[1], Կոպենհագեն, Դանիա - նոյեմբերի 2, 1871(1871-11-02)[1]), դանիացի գրող, լրագրող և լուսավորիչ։ Հայտնի է նաև Hieronymus կեղծանունով։

Ատալյա Շվարց
Ծննդյան անունդան․՝ Athalia Theophilia Schwartz
Ծնվել էփետրվարի 22, 1821(1821-02-22)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էնոյեմբերի 2, 1871(1871-11-02)[1] (50 տարեկան)
Գրական անունHieronymus
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Դանիա
 Athalia Schwartz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ատալյա Շվարցը ծնվել է Կոպենհագենում, 1821 թվականին, մայոր Կլաուս Կոնրադ Շվարցի և Կարեն Ռասմին Բագգսենի ընտանիքում։ Ունեցել է մեկ եղբայր և չորս քույր, ովքեր ապրել են ապահով ընտանիքում, հաճախել դպրոց և զբաղվել ինքնակրթությամբ։ Ատալյան սովորել է Frk. Lindes Institut-ում և լինելով ավագը, ստանձնել է ավելի փոքր երեխաների կրթությունը, երբ հայրը նախ տեղափոխվել է Ֆրեդերիկսհավն, այնուհետև՝ Ալբորգ։ 1843 թվականին նա բացել է ոչ մեծ դպրոց աղջիկների համար։

1847 թվականին Ատալյան վերադարձել է Կոպենհագեն, անցել ուսուցչական դասընթացներ և ստացել դիպլոմ։ Մինչև 1853 թվականը նա ղեկավարել է աղջիկների դպրոցը, այնուհետև սկսել հրատարակել դպրոցական դասագրքեր և ձեռնարկներ, մանկապատանեկան գեղարվեստական գրքեր և հոդվածներ տեղական հրատարակություններում։ 1866 թվականին ստացել է Det anckerske Legat կրթաթոշակ, որն օգտագործել է Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ և Բելգիա կրթական ուղևորությունների համար[2][3]։

Ատալյայի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է աղջիկների կրթությունը։ Նա հրատարակել է դանիերեն դասագրքեր` Dansk Sproglære-ը և մի շարք այլ դասագրքեր, որտեղ շեշտը դրել է լեզվի վրա, այլ ոչ թե գրականության։ Նա ստեղծագործել է նաև գեղարվեստական գրականության ասպարեզում, որոնք հետագայում թարգմանվել են շվեդերեն և գերմաներեն։ Առավել հայտնի են նրա կարճ պատմվածքները` Livsbilleder («Նկարներ կյանքից»), որի առաջին հատորը լույս է տեսել 1852 թվականին։ Գրել է Ruth պիեսը, որը 1854 թվականին բեմադրվել է Դանիայի թագավորական թատրոնի բեմում, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Յոհաննա Հեյբերգը։

Ատալյան հետաքրքրվել է նաև քաղաքականությամբ, Hieronymusо կեղծանունով հրատարակել է փոքրիկ գրքեր` Betragtninger over den grasserende Emancipationsfeber («Դատողություններ աճող տագնապի և տապի մասին») և En Contravisite hos Clara Raphael («Փոխադարձ այց Կլարա Ռաֆայելին»), որում քննադատել է Մատիլդյուբիգերին։ Իր իսկական անվան տակ նա քննադատել է դանիական դպրոցների թերությունները։ Գրել է նաև Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Բելգիայում մարմնավաճառների կյանքի մասին։

Որպես թատերական քննադատ՝ Ատալյան հոդվածներ է հրապարակել Berlingske օրաթերթում և պարբերաբար հոդվածներ է տպագրել Մեյր Գոլդշմիդտի կողմից հրատարակվող ամսագրերում[4][5]։

Ատալյա Շվարցը կյանքից հեռացել է 1871 թվականին՝ 50 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. Hilden, Adda. «Athalia Schwartz (1821–1871)». Dansk Kvindebiografisk leksikon. Kvinfo. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Flemming Conrad (1996). Smagen og det nationale: studier i dansk litteraturhistorieskrivning 1800-1861 (Danish). Museum Tusculanum Press. էջեր 247–. ISBN 978-87-7289-369-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Meïr Aron Goldschmidt (1819-1887)». Dansk Forfatterleksikon. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  5. Aagot Lading. «Athalia Schwartz». Dansk Biografisk Leksikon, Gyldendal. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատալյա Շվարց» հոդվածին։