Ավտոպոլո (անգլ.՝ Auto polo) կամ ավտոմոբիլային պոլո (անգլ.՝ Automobile polo), 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ երկրներում տարածված ավտոսպորտի մի տեսակ: Հատուկ տարածում է ստացել 1911-1920 թվականներին[1]։

Auto polo

Առաջացման պատմություն

խմբագրել

Ավտոաշխարհի գյուտարարը համարվում է «Ford Motor Company» կորպորացիայի դիլեր, ծնունդով Կանզասից Ռալֆ Հենկինսոնը, որ 1911 թվականին հորինել է այս սպորտը որպես գովազդային հնարք՝ ընկերության նոր մեքենայի «Model T»-ի վաճառքը մեծացնելու նպատակով[2]

Առաջին գրանցված հանդիպումը տեղի է ունեցել 1912 թվականի հուլիսի 20-ին Ուիչիտո քաղաքում՝ տեղի «մոխրագույն ուրվականներ» և «կարմիր սատանաներ» թիմերի միջև՝ 5000 հանդիսատեսի ներկայությամբ[3]։

Առաջին անգամ նման խաղի գաղափարն առաջարկվել է Բոստոնի բնակիչ Ջոշուա Քրեյն կրտսերի կողմից դեռևս 1902 թվականին, սակայն այն ժամանակ բնակչության շրջանում ժողովրդականություն չի վայելել։ 1912 թվականին ստեղծվել է ավտոպոլոյի ասոցիացիան, որը պատասխանատու էր ԱՄՆ-ում լիգաների և առաջնությունների կազմակերպման համար[4]։

Նույն թվականին Հենկինսոնը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ օգնելով երկրում ստեղծել նոր խաղի թիմեր։ Նա նաև փորձել է առաջ մղել ավտոպոլոն Կանադայում և Ֆիլիպիններում, սակայն այդ սպորտաձևը երբեք հայտնի չի դարձել այնտեղ[5]։

Խաղի կանոններ

խմբագրել

Ի տարբերություն ավանդական ձիապոլոյի, որը պահանջում է մեծ բաց դաշտեր, որոնք կարող են միաժամանակ տեղավորել մինչև ութ ձի, ձմեռային սեզոնին կարելի է խաղալ ավտոպոլո փոքր փակ մարզադաշտերում՝ մեծապես բարձրացնելով նրա ժողովրդականությունը Միացյալ Նահանգների հյուսիսում[6]։

Խաղը սովորաբար անցկացվում էր առնվազն 300 ոտնաչափ (91 մ) երկարություն և 120 ոտնաչափ (37 մ) լայնություն ունեցող դաշտում՝ դաշտի յուրաքանչյուր ծայրում տեղակայված 15 ոտնաչափ (4,6 մ) դարպասով[7]։

Պոլո մեքենաները տարբերվում էին սովորականից, հաճախ չունեին տանիքներ, դռներ կամ դիմապակիներ։ Թիմի կազմը ներառում էր մեքենայի վարորդին և նրա օգնականին, որը բռնում էր մեքենան և փորձում գնդակով հարվածել մրցակցի դարպասին Այն պահին, երբ մեքենան հասնում Էր ժամում 40 մղոն (64 կմ/ժ) առավելագույն արագության և միևնույն ժամանակ կտրուկ շրջադարձեր կատարում[8]։

Ավտոպոլո մուրճերը նման էին կրոկետի նմանատիպ պարագաների, բայց ունեին երեք ֆունտանոց գլխիկ, որը կանխում էր ատկատը գնդակին բարձր արագությամբ հարվածելու ժամանակ: Այս մարզաձևի առանձնահատկությունների պատճառով խաղերի ժամանակ հաճախակի են եղել վթարների դեպքեր, որոնց արդյունքում մեքենաները շրջվել են[9]:

Ավտոմեքենաների ռադիատորների և հետևի հարթակների վրա գլանաձև ցանցերի տեղադրումը օգնել է կանխել խաղացողների վնասվածքները, սակայն ընկնելը հանգեցրել է լուրջ կտրվածքների և երբեմն ոսկորների կոտրվածքների, եթե խաղացողները ընկնեին հակառակորդների մեքենաների տակ: Բայց միևնույն ժամանակ խաղերի ժամանակ մահերը շատ հազվադեպ էին[10]։

1924 թվականին Ռալֆ Հենկինսոնի կողմից վարձված ապահովագրական ընկերությունը ուսումնասիրություն է անցկացրել, որը բացահայտել է 1564 կոտրված անիվ, 538 պայթած անվադող, 66 կոտրված առանցք, 10 կոտրված շարժիչ և 6 մեքենա, որոնք մրցութային տարում լրիվ անօգտագործելի են դարձել[11]:

Հետագա զարգացում

խմբագրել

Ավտոպոլոն սկսեց արագորեն կորցնել ժողովրդականությունը 1920-ականների վերջին՝ հիմնականում մեքենաների վնասվելուց հետո վերանորոգման բարձր արժեքի պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, սակայն, խաղի ավանդույթը կարճ ժամանակով վերածնվեց ամերիկյան Միջին Արևմուտքում[12]։

Վերածննդի փորձեր

խմբագրել

2008 թվականին Ռուանդայի էնտուզիաստները ստեղծել են պոլոյի տարբերակ, որտեղ խաղը տեղի է ունենում մոտոցիկլետներով։ Մոտոբոլի խաղն անցկացվում է 15 րոպեանոց քառորդների ընթացքում, որտեղ թիմի հինգ խաղացողներ մուրճ են օգտագործում բանանի տերևներից պատրաստված գնդակին հարվածելու համար[13]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Антон Макров. «Поло на автомобилях — самый опасный вид спорта 20 века». CAR.RU (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2021-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Michael Carlebach Bain's New York: The City in News Pictures 1900-1925. — Courier Corporation, 2012-01-19. — 226 с. — ISBN 978-0-486-47858-6
  3. Illustrated World .... — American School of Correspondence at Armour Institute of Technology, 1913. — 962 с.
  4. «Paterson Daily Press - Google News Archive Search». news.google.com. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Texaco Star: For Employees of the Texas Company. — 1915. — 402 с.
  6. Automobile Topics. — E.E. Schwarzkopf, 1912. — 1142 с.
  7. The Cosmopolitan. — Schlicht & Field, 1902. — 856 с.
  8. Владимир Бровин (2021-07-19). «Автополо — еще один смертельно-опасный вид спорта, который мы потеряли». DISGUSTING MEN. Отвратительные мужики (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2021-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Western Field: The Sportsman's Magazine of the West. — 1902. — 430 с.
  10. «The Southeast Missourian - Google News Archive Search». news.google.com. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «In the Early 20th Century, Some People Decided That It Would Be a Great Idea to Play Polo With Cars» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2021-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Поло на автомобилях был самым опасным видом спорта начала XX века». carakoom.com. Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2021-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Kron, Josh (2012-05-09). «A Lot Like Polo, Only Faster and With Beer». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին. Վերցված է 2021-11-14-ին.