Ավտոբուսի հրդեհ Բուլղարիայում (2021)

Տուրիստական ավտոբուսի վթար և հրդեհ Ստրումա մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար, որը տեղի է ունեցել Բուլղարիայում 2021 թվականի նոյեմբերի 23-ի լույս 23-ի գիշերը տեղական ժամանակով ժամը 02:00-ին Բոսնեկ գյուղի մերձակայքում գտնվող «Ստրումա» մայրուղու վրա[1]։ Հյուսիսային Մակեդոնիայի համարանիշներով տուրիստական ավտոբուսը բախվել է հանդիպակաց գոտիները բաժանող արգելապատնեշին և բռնկվել։ Հրդեհի հետևանքով զոհվել է 45 մարդ։ Վիրավորվել, բայց ողջ է մնացել 7 մարդ։

Ավտոբուսի հրդեհ Բուլղարիայում
Տեսակbus accident?
ՎայրՊեռնիկի մարզ
ՏեղադրանքStruma motorway?
Երկիր Բուլղարիա
Տարեթիվնոյեմբերի 23, 2021
Զոհվածներ46 մարդ
Վիրավորներ7
Քարտեզ
Քարտեզ

Ավտովթարն դարձել է ամենամահաբերն Բուլղարիայի պատմության մեջ և վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում ամենախոշորներից մեկը[2][3][4]։

Իրադարձություններ խմբագրել

Հյուսիսային Մակեդոնիայի զբոսաշրջիկներն օգտվել են «Besa Trans»  տուրիստական գործակալության առաջարկից՝ ավտոբուսային շրջագայություն 79 եվրոյով, որը ներառում էր երեք գիշեր Ստամբուլի հյուրանոցում և Սկոպիեից մինչև Ստամբուլ հակառակ ուղղությամբ տրանսպորտ։ Շրջագայությունը սկսվել է նոյեմբերի 18-ին[5]։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, զբոսաշրջիկները Ստամբուլից մեկնել են Սկոպիե։ «Besa Trans» տուրիստական գործակալությունը զբոսաշրջիկներին տեղափոխում էր Mercedes-Benz Tourismo (O350) ավտոբուսով՝ գործակալությանը պատկանող SK 0284 BA համարով։ Երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում ավտոբուսը հատել է բուլղարա-թուրքական սահմանը՝ Կապիտան Անդրեևո-Կապիկուլեի անցակետում։ Այդ պահին այնտեղ եղել է 52 մարդ[6]։

Բուլղարական ԶԼՄ-ները հայտնել են, որ ավտոբուսը ընթացել է չորս ավտոբուսներից բաղկացած շարասյան կազմում և վթարից մոտ մեկ ժամ առաջ կանգ է առել բենզալցակայանում, մինչ Սոֆիա մեկնելը։ Մյուս ավտոբուսները, որոնք առաջևում էին ընթանում, բարեհաջող վերադարձել են Հյուսիսային Մակեդոնիա։

Դուրս գալով Սոֆիայից Ստրումա մայրուղու Դուպնիցայի ուղղությամբ, Բուլղարիայի Բոսնեկ գյուղի մոտ 31-րդ կիլոմետրի վրա ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել։ Անհայտ է՝ հրդեհը բռնկվել է բախումից առաջ, թե հետո[1][7][8]։

Զոհեր և վիրավորներ խմբագրել

Սկզբնապես հաղորդվել էր, որ աղետի ժամանակ զոհվել է 46 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Զոհերի մեծ մասը (բացառությամբ երեխաների) 20-30 տարեկան էին։ Բուլղարիայի ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտարարել է, որ զոհերի մարմինները «ամբողջությամբ այրվել են»[9][10]։ Ավելի ուշ իշխանությունները ճշտել են, որ սրահում 44 մարմին է հայտնաբերվել[11]։ Նոյեմբերի 26-ին ավտոբուսի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել է երեխայի դի։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 45-ի[12][13][14]։

Յոթ ուղևորներին՝ հինգ տղամարդկանց և երկու կանանց, հաջողվել է դուրս գալ պատուհանից և դուրս գալ այրվող ավտոբուսից։ Նրանք Սոֆիայից լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց[7]։ Նոյեմբերի 23-ին հիվանդանոցում գտնվող տուժածներին այցելել են Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և կառավարության որոշ անդամներ[15]։

Զոհերի մեծ մասը էթնիկ ալբանացիներ էին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ[7][16]։

Նոյեմբերի 24-ին Բուլղարիայում հայտարարվել է սգո օր է այդ վթարի զոհերի, ինչպես նաև Վառնայի մարզի Ռոյակ գյուղի ծերանոցում բռնկված հրդեհի զոհերի հիշատակին, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ և խլել է 9 մարդու կյանք[17][18][19]։

Հետաքննություն խմբագրել

Բուլղարիայի իշխանությունները հայտնել են վթարի երեք հնարավոր վարկածներ․

  • վարորդի սխալ,
  • տեխնիկական անսարքություն,
  • եղանակային պայմաններ[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Пассажиры сгоревшего в Болгарии автобуса возвращались из поездки в Турцию». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Tsolova, Tsvetelia (2021 թ․ նոյեմբերի 23). «Bus carrying North Macedonian tourists crashes in flames in Bulgaria, killing 45». Reuters. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «Human error likely caused Bulgaria's deadly bus crash - investigators». euronews (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Bulgarian holiday bus tragedy hits young nation». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Macedonian Customs in Hot Water Over Bus Crash in Bulgaria. 26.11.2021». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. Туристический автобус попал в ДТП в Болгарии, погибли 45 человек. 23.11.2021
  7. 7,0 7,1 7,2 «Bulgaria bus crash: Children among at least 46 killed». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «В Болгарии при аварии туристического автобуса погибли 45 человек, из них 12 детей». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. ««Картина ужасающая»: главу МВД Болгарии шокировало ДТП с 46 погибшими». НТВ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Anonym. «The number of victims of road traffic accidents in Bulgaria rises to 46 | tellerreport.com». www.tellerreport.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Власти Болгарии уточнили число погибших в ДТП с автобусом». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «Число жертв ДТП с автобусом в Болгарии достигло 45». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. AFP-Agence France Presse. «One More Body Found In Bulgaria Bus Crash». www.barrons.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «Число погибших в ДТП с автобусом в Болгарии достигло 45». ТАСС. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. Ирина Александрова (2021 թ․ նոյեմբերի 23). «В Болгарии расследуют обстоятельства смертельного ДТП». euronews (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. «Bulgaria bus crash: 12 children among 45 killed». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «В Болгарии 24 ноября объявили национальным днем траура». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. «Что известно о ДТП с туристическим автобусом в Болгарии». ТАСС. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  19. «Девет души загинаха при пожар в дом за възрастни хора в село Рояк (ВИДЕО) - По света и у нас - БНТ Новини». bntnews.bg (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  20. «Власти сообщили детали аварии автобуса в Болгарии, где погибли 45 человек». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.