Tourismo, Mercedes-Benz ընկերության միջքաղաքային և տուրիստական բարձրակարգ, հարմարվետ ավտոբուսների տեսակ։ O 350 RHD և SHD մոդելները տարբերվում են թափքի բարձրությամբ և ուղեբեռի բաժնեմասի տարողունակությամբ։ Թուրքական շուկայի համար արտադրվել է О 403 SHD մոդելը։ Բոլոր անիվների կախոցները ինքնակարգավորվող օդաճնշական են, արգելակները՝ սկավառակային։ Ստանդարտ սարքավորումները միացած են ABS և ASR համակարգերին։

Mercedes-Benz Tourismo
Ընդհանուր տվյալներ
Տեսակbus model?
ԱրտադրողMercedes-Benz Türk?
Դասcoach?
 Mercedes-Benz Tourismo Վիքիպահեստում
Tourismo
Tourismo
Tourismo
Tourismo

Ավտոբուսի առաջնամասն աչքի է ընկնում իր «ծիծաղկոտ» աչքեր-ցոլարձակ լապտերներով և կենտրոնում՝ առջևի վահանակի վրա գտնվող աստղով, որը հնարավորություն է տալիս հասկանալու, որ ավտոբուսը «Մերսեդես-Բենց» տուրիստական ավտոբուսների մոդելների շարքից է։

Կատարյալ հարթ մակերևույթը, գերազանց համաչափությունները, մգեցված ապակիները և հետևի հատվածի դինամիկ արված գծերը ավտոբուսին հատուկ գրավչություն են հաղորդում։ Tourismo-ն լավ է նայվում ցանկացած ֆոնի վրա։

2005 թվականի տվյալներով՝ Tourismo-ն Եվրոպայում ամենավաճառվող ավտոբուսն է։ 10 տարվա ընթացքում թուրքական Mercedes-Benz Türk մասնաճյուղը արտադրել է այդպիսի 10 000 մեքենա։

Եվրոպայում Tourismo-ն տուրիստական ամենատարածված ավտոբուսներից մեկն է։ Ճանապարհներին կարելի է հանդիպել այս ընտանիքի ավելի քան 12 000 ավտոբուսների։

Փոփոխություններ՝ Tourismo O 350 RHD, Tourismo O 350 SHD.

2007 թվականի փոփոխություններ՝ Tourismo /Tourismo M/ Tourismo L (Երկարությունը՝ 12.140 մմ/ 12.960 մմ/ 13990 մմ)։

Տեխնիկական բնութագրեր խմբագրել

Mercedes Tourismo O 350 RHD Տեխնիկական բնութագրեր
Նշանակություն Տուրիստական / VIP
Գաբարիտային չափսեր, մմ 11980x2500x3647
Անվային բազա, մմ 6250
Նստատեղերի քանակ 51+1
Ուղևորներ համար նախատեսված դռների քանակ 2
Ուղեբեռի բաժնեմասի տարողունակություն, խմ 11,6
Շարժիչ Mercedes OM 457 LA
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ 11,98
Շարժիչի հզորություն, ձիաուժ/րոպե 422 / 2200
Պտտման մոմենտ, ՆՄ / ր 1900 / 1000
Փոխանցման տուփ 6-ст М
Առավելագույն արագություն, կմ/ժ 140
Արագության սահմանափակիչ 100 կմ/ժ-ի համար
Mercedes Tourismo /Tourismo M/ Tourismo L (2007 թվականի փոփոխություն) Տեխնիկական բնութագրեր
Նշանակություն Տուրիստական / VIP
Գրաբարիտային չափսեր, մմ 12140 մմ/12960 մմ/13990 մմ x2550x3620
Անվային բազա, մմ 6250
Նստատեղերի քանակ 51+1+1; 55+1+1; 59+1+1
Ուղևորների համար նախատեսված դռների քանակ 2
Ուղեբեռի բաժնեմասի տարողութակություն, խմ 9,6 խմ / 9,6 խմ/ 12,1 խմ
Շարժիչ Mercedes-Benz ОM 457LA, Եվրո IV, շարքային,
Շարժիչի հզորություն, ձիաուժ/րոպե 260 ԿՎՏ(354 ձիաուժ)/ 315 ԿՎՏ(428); 315 ԿՎՏ(428 ձիաուժ)
Փոխանցման տուփ Mercedes-Benz GO 190/ Mercedes-Benz 210, մեխանիկական, 6+1, հիդրոդինամիկ ռետարդեր Voith VR 115E

Աղբյուրներ խմբագրել

  1. Ամսագիր «Բեռնատար պրեսս», N 7, 2005 թվական։
  2. Ամսագիր «Առևտրային ավտոմեքենաներ», 2006 թվական։
  3. Ամսագիր «Բեռնատարների աշխարհը», 2005 թվական։
  4. EvoBus Russland, 2008 թվական։