Ավստրիայի համընդահանուր քաղաքացիական կարգ

Ավստրիայի համընդհանուր քաղաքացիական կարգ (Ավստրիայի քաղաքացիական օրենսգիրք, գերմ.՝ Allgemeines bürgerliches Gesetzbuch, ABGB ), սկզբում Ավստրիական կայսրության, 1867 թվականից Ավստրո-Հունգարական կայսրության, այնուհետև Ավստրիայի Հանրապետության քաղաքացիների անձնական-իրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտ։

1811 հրատարակված օրենսգրքի տիտղոսաթերթը, որն այժմ Վիեննայի ռազմապատմական թանգարանում

Փաստաթուղթը ստորագրվել է Ֆրանց II կայսեր կողմից 1811 թվականի հունիսի 1-ին և ուժի մեջ է մտել 1812 թվականին։ Ներակում գործում է սկզբնական փաստաթղթի համեմատ որոշ փոփոխություններով։ Նապոելոնի օրենսգրքի հետ միասին համարվում է աշխարհում գործող ամենահին քաղաքացիական օրենսգիրք։

Պատմություն խմբագրել

Ավստրիական քաղաքացիական իրավունքի կոդիֆիկացիայի համակարգման նախապատրաստման աշխատանքները սկսվել են դեռևս 18-րդ դարի կեսերին Թերեզայի օրենսգրքի ստեղծմամբ, որը կոչվել է կայսրուհի Մարիա Թերեզայի անունով։ Թերեզայի օրենսգիրքը իր մեծ ծավալի և ավելորդ տեսաբանության պատճառով ավելի շատ նման էր դասագրքի, քան թե օրենսգրքի։ Այդ իսկ պատճառով 1772 թվականին որոշվում է այն ամբողջությամբ ձևափոխել[1]։ Թերեզայի օրենսգրքի մասամբ վերաձևափոխումը կատարվեց արդեն Իոսիֆ II կայսեր ղեկավարման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ ստեղծվեց Իոսիֆի օրենսգիրքը, որը ներառում էր քաղաքացիների իրավական կարգավիճակը կարգավորող բոլոր իրավական կանոնները։ Քաղաքացիական իրավունքի կոդիֆիկացման հետագա աշխատանքները շարունակվում են Լեոպոլդ II կայսեր կողմից, ով 1790 թվականին Վիեննայի համալսարան պրոֆեսոր, բնական իրավունքի կողմնակից Կառլ Մարտինի նախագահությամբ։ Մարտինը և իր աշակերտ Ֆրանց ֆոն Ցելերը ներկայացրեցին իրենց նախագծի վերջնական տարբերակը 1808 թվականին։ Ինչպես ֆրանսիական օրենսգիրքը, այն ևս հիմնված էր Իրավահավասարության սկզբունքի հիման վրա[2]: 1811 թվականին նախագիծը օրենսդրորեն հաստատվեց և սկսեց գործել 1812 թվականից սկզբում Ավստրիական կայսրության գերմանական ժառանգական հողերում, իսկ հետագայում տարածվեց Հաբսբուրգյան միապետության ամբողջ տարածքում, բացառությամբ Հունգարիայի (այնտեղ օրենսգիրքը գործել է միայն 1852-1861 թվականներին)[3]:

1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության անկումից հետո Ավստրիական քաղաքացիական օրենսգիրքը չի դադարում գործել։ Այն անփոփոխ տեսքով շարունակում է մնալ ոչ միայն Ավստրիայի, այլև կայսրության մյուս ժառանգորդ-պետությունների՝ Լեհաստանի, Հարավսլավիայի և Չեխոսլովակիայի (բացի Հունգարիայից) քաղաքացիական օրենսգիրքը։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ երկրներից որոշներում սոցիալիստական քաղաքացիական օրենսգրքի ներդրմամբ հին օրենսգիրքը կորցրեց իր իրավական ուժը։ Արևելաեվրոպական երկրների ժամանակակից քաղաքացիական օրենսգրքերը որոշակի նմանություններ ունեն Ավստրիական քաղաքացիական օրենսգրքի հետ, բայց ամբողջությամբ չեն փոխառում այն՝ հիմնվելով հիմնականում Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի վրա։ Միայն Լիխտենշտայնն է փոխառել ավստրիական քաղաքացիական օրենսգիրքը[3]:

20-րդ դարի սկզբում՝ Ավստրիական քաղաքացիական օրենսգրքի շուրջ հարյուրամյա կիրառումից հետո, անհրաժեշտություն առաջացավ հնացվածության հետ կապված որոշակի բացթողումներ լրացնել։ 1914-1916 թվականներին ընդունվում է երեք ծավալուն ժողովածուներ[4], որից հետո օրենսգիրքը ավելի նմանվեց գերմանական քաղաքացիական իրավունքին[5]:Օրենսգրքում լայնամասշտաբ բարեփոխումներ կատարվեցին նաև 1970-ական թվականներին։ Փոփոխությունները հիմնականում վերաբերում էին ընտանեկան իրավունքին։

Կառուցվածք խմբագրել

Ավստրիայի համընդահանուր քաղաքացիական կարգը ունի հետևյալ կառուցվածքը՝

  • Ներածություն Քաղաքացիական ընդհանուր օրենքների մասին ,
  • Մաս 1։ Անձանց իրավունքի մասին,
  • Մաս 2։ Ունեցվածքի իրավունքի մասին։ Ունեցվածքի և դրանց իրավական բաժանման մասին,
  • Մաս 3։ Անձանց և ունեցվածքի ընդհանրական իրավունքի մասին։

Այսպիսով այն պատմականորեն առաջնորդվում է ինստիտուցիոնալ համակարգով։ Դրան զուգահեռ ժամանակակից ավստրիական քաղաքացիական իրավունքի մասնագետները օրենսգրքի ինստուտները դիտարկում են պանդեկտային (հռոմեական իրավունքի տեղեկատու) հարթույթունում։ Հարաբերությունները կարելի է տեսնել հետևյալ ուրվագծում՝

Ավստրիայի համընդահանուր քաղաքացիական կարգի (ԱՀՔԿ) կառուցվածք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Цвайгерт К., Кётц X. Введение в сравнительное правоведение в сфере частного права: В 2-х томах. — Пер. с нем. Ю.М. Юмашева. — М.: Международные отношения, 2000. — Т. 1. — С. 243. — ISBN 5-7133-1048-5(ռուս.)
  2. Цвайгерт, Кётц, 2000, էջ 244(ռուս.)
  3. 3,0 3,1 Цвайгерт, Кётц, 2000, էջ 254(ռուս.)
  4. «Всеобщее гражданское уложение Австрии». Юридический портал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.(ռուս.)
  5. Раймон Леже Великие правовые системы современности: сравнительно-правовой подход / пер. с фр. А.В. Грядова. — 2-е изд.. — М.: Волтерс Клувер, 2010. — С. 167. — ISBN 978-5-466-00400-7(ռուս.)

Գրականություն խմբագրել

  • Общее гражданское уложение Австрийской Республики / Под ред. Л. Шарингера и Л. Шпехта. — Пер. с нем. Д. Бродская-Карир, Н. Знаменская, Е. Карнхольц, Ю. Кулешова, К. Траунмюллер, Ю. Ушкова. — М.: Статут, 2013. — 584 с. — ISBN 978-5-8354-0857-3(ռուս.)
  • Andreas Fijal, Winfried Ellerbrock: Das Österreichische ABGB vom 1. Juni 1811 – ein Jubiläum besonderer Art. In: Juristische Schulung. (JuS). Bd. 28, Nr. 7, 1988, ISSN 0022-6939, S. 519–523.(գերմ.)
  • Wilhelm Brauneder: Das österreichische ABGB als neuständische Zivilrechtskodifikation. In: Georg Klingenberg, J. Michael Rainer, Herwig Stiegler (Hrsg.): Vestigia Iuris Romani. Festschrift für Gunter Wesener zum 60. Geburtstag am 3. Juni 1992 (= Grazer rechts- und staatswissenschaftliche Studien. Bd. 49). Leykam, Graz 1992, ISBN 3-7011-8964-1, S. 67–80.(գերմ.)
  • Всеобщий гражданский кодекс Австрии = Allgemeines Bürgerliches Gesetzbuch / Пер. с нем. Маслов С.С.. — М.: Инфотропик, 2011. — 272 с. — ISBN 978-5-9998-0031-2(ռուս.)
  • Wilhelm Brauneder: Allgemeines Bürgerliches Gesetzbuch. In: Albrecht Cordes, Heiner Lück, DieterWerkmüller, Ruth Schmidt-Wiegand (Hrsg.): Handwörterbuch zur deutschen Rechtsgeschichte. HRG. Band 1: Aachen – Geistliche Bank. 2., völlig überarbeitete und erweiterte Auflage. Schmidt, Berlin 2008, ISBN 978-3-503-07912-4, Sp. 146–155.(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել