Ավստրիական կրոն (գերմ.՝ Österreichische Krone), Ավստրիայի դրամական միավորը 1919-1925 թվականներին։

10.000 կրոնանոց թղթադրամ, 1902

Պատմություն խմբագրել

 
1 կրոնանոց թղթադրամ, 1916 թվականի օրինակ, 1920 թվականի տպագրություն

Ավստրո-Հունգարիայի բաժանումից հետո Ավստրո-հունգարական բանկը, որը գտնվում էր Ավստրիայի ու Հունգարիայի համատեղ ղեկավարման ներքո, շարունակում է ավստրո-հունգարական կրոնի էմիսիան, որը դարձել էր Ավստրիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի, ինչպես նաև այն տարածքների ընդհանուր փոխարժեքը, որոնք մտել էին այլ երկրների կազմի մեջ։

Կարևորագույն խնդիրը, որ պետք է լուծեին նոր պետությունները, փոխարժեքի կուրսի կայունացումն էր և նրա հետագա արժեզրկման կանխումը։ Այդ նախաձեռնությունն իր վրա է վերցնում Չեխոսլովակիան։ Առաջին հերթին երկրի կառավարությունը Ավստրո-հունգարական բանկից պահանջում է դադարեցնել ռազմական արժեթղթերի վճարումուը և Ավստրիայի ու Հունգարիայի կառավարությունների վարկավորումը։ Ավելի ուշ բանակցություններ են անցկացվում Ավստրո-հունգարական բանկի և նորաստեղծ պետությունների միջև, և որոշում է ընդունվում բոլոր նոր պետություններին թույլ տալ նշանակել էմիսարներ էմիսիան հսկելու համար։ Բանկն իր կողմից պարտավորվում էր պարտք չտալ` առանց բոլոր էմիսարների համաձայնության։

Սակայն շուտով բանկը խախտում է կառավարությունների հետ իր պայմանավորվածությունները` վերականգնելով արժեթղթերի վճարումները և վարկավորելով Ավստրիայի կառավարությանը։ Կորցնելով բանկի հանդեպ վստահությունը` նոր պետությունները ձեռնամուխ են լինում դրամական ազգային համակարգ ստեղծելուն։ 1919 թվականի հունվարին Խորվաթիայում և նույն թվականի մարտին Չեխոսլովակիայում թողարկվում են թղթադրամներ։ Ազգային դրամա-վարկային համակարգի ստեղծման արդյունքներից մեկն էլ այն էր, որ Ավստրիայում հայտնվեցին չդրոշմահատոցած թղթադրամներ, ինչն ավելացնում էր կտրուկ արժեզրկումը։ Դա ստիպեց Ավստրիայի կառավարությանը համանման քայլեր ձեռնարկել։ 1919 թվականի մարտին Ավստրիայում նույնպես անցկացվում է թղթադրամների դրոշմավորում[1]։

1921 թվականին Լիխտենշտայնը հրաժարվում է ավստրիական կրոնի կիրառումից` անցնելով շվեյցարական ֆրանկի։

1925 թվականին ներդրվում է ավստրիական շիլլինգը։ Կրոնը շիլինգի էր փոխարկվում 10 000:1 հարաբերությամբ։

Մանրադրամ[2] խմբագրել

Դիմերես Դարձերես Անվանական արժեք Տրամագիծ Հաստություն (մմ) Զանգված (գրամ) Մետաղ Կողային մաս Թողարկման տարեթվեր
20 կրոն 21 1,4 6,7751 Ոսկի/Պղինձ 900/100 1923, 1924
100 կրոն 37 2 33,8753 Ոսկի/Պղինձ 900/100 1923, 1924
100 կրոն 17 1,666 Պղինձ/Արճիճ/Ցինկ 950/40/10 հարթ 1923, 1924
200 կրոն 19 3,33 Պղինձ/Արճիճ/Ցինկ 950/40/10 հարթ 1924
1000 կրոն 22 4,5 Պղինձ/Նիկել 750/250 հարթ 1924

Թղթադրամներ խմբագրել

1919 թվականի մարտի 12-ին թողարկվում են Ավստրո-հունգարական բանկի «DEUTSCHÖSTERREICH» դրոշմանիշով թղթադրամները։ 1920 թվականին թողարկվում են այլ տեսքի դրոշմով թղթադրամներ` «Ausgegeben nach dem 4. Oktober 1920»:

1922 թվականին թողարկվում են ավստրիական թղթադրամներ, որոնցով աստիճանաբար փոխարինվում են ավստրո-հունգարական դրոշմավորված թղթադրամները։ Թղթադրամներն առաջվա պես թողարկում էր Ավստրո-հունգարական բանկը, սակայն նրանց վրայի տեքստը գերմաներեն էր (նախկինում հիմնական տեքստը հունգարերեն ու գերմաներեն էին, իսկ թղթադրամի արժեքը` նաև իտալերեն, ռումիներեն, սերբերեն, ուկրաիներեն և կայսրության այլ լեզուներով)` վրան թողարկման տեղի նշումով` Վիեննա (նախկինում նշվում էր նաև Բուդապեշտը

1924 թվականին թողարկվում է Ավստրիայի ազգային բանկի թղթադրամ` 10.000 անվանական արժեքով, որն այդ բանկի միակ թղթադրամն է կրոնով, որ շրջանառության մեջ է դրվել։ Այդ թղթադրամը` «1 շիլլինգ» նշումով, որոշ ժամանակ շրջանառվել է ավստրիական շիլլինգից հետո[3]։

Ավստրո-հունգարական բանկի թղթադրամներ, առաջին թողարկում
Պատկեր Անվանական արժեք Չափ Ամսաթիվ
Դիմերես Դարձերես Թղթադրամի նշումներ Շրջանառության ժամանակ Գործածությունից դուրս գալը
1 կրոն
2 հունվարի, 1922
2 կրոն
  10 կրոն
  20 կրոն
  100 կրոն
  1000 կրոն
  5000 կրոն
  50 000 կրոն
  100 000 կրոն
Ավստրո-հունգարական բանկի թղթադրամներ, երկրորդ թողարկում
100 000 կրոն
11 սեպտեմբերի, 1922
5 000 000 կրոն
Ավստրո-հունգարական բանկի թղթադրամներ, երրորդ թողարկում
  500 000 կրոն
20 սեպտեմբերի, 1922
Ավստրիայի ազգային բանկի թղթադրամներ
  10 000 կրոն
2 հունվարի, 1924
  1 000 000 կրոն
չի թողարկվել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Травин Д., Маргания О. "Европейская модернизация" Глава 4. "АВСТРО-ВЕНГРИЯ: РАЗВОД ПО ГАБСБУРГСКОМУ СЧЕТУ"». сайт gumer.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին.
  2. Cuhaj, 2011, էջեր 123—124
  3. Cuhaj, 2008, էջեր 89—92

Գրականություն խմբագրել

  • Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1901-2000. — 39-е изд. — Iola: Krause Publications, 2011. — 2345 с. — ISBN 978-1-4402-1172-8
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2008. — 1223 с. — ISBN 978-0-89689-730-4