Ավստրալական որոր
Ավստրալական որոր | |
![]() Ավստրալական որոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Որորներ (Laridae) |
Ցեղ | Chroicocephalus |
Տեսակ | Ավստրալական որոր (C. novaehollandiae) |
Միջազգային անվանում | |
Chroicocephalus novaehollandiae |
Ավստրալիական որոր[1] (լատ.՝ Chroicocephalus novaehollandiae) որորների ընտանիքի (Laridae)[2] միջին մեծության թռչուն:
ԲնութագիրԽմբագրել
Ավստրալիական որորի երկարությունը հասնում է 36-44 սմ: Թևերի երկարությունը 26,8-31,9 սմ է: Թևերի բացվածքը 91-95 սմ է: Այս թռչունի քաշը 265-315 գրամ է: Արու թռչունները մի փոքր ավելի մեծ են և ծանր, քան էգերը[3]:
Մեծահասակ թռչունների գլուխը, պոչը և մարմնի ստորին մասը սպիտակ են: Մեջքը և պոչի շուրջը գունատ մոխրագույն են: Թևերը սև են, մեծ սպիտակ բծերով: Կտուցը և ոտքերը վառ կարմիր են: Աչքերը դեղնասպիտակավուն են մուգ կարմիր շրջանակով:
Երիտասարդ թռչունների թևերը թեփուկավոր են, շագանակագույն: Նրանք շատ նման են սեռապես հասուն թռչուններին: Կտուց և աչքերը սովորաբար սևից մուգ շագանակագույն գույնի են, իսկ ոտքերը դեռ դեղնաշականակագույն են[3]:
ՏարածվածությունԽմբագրել
Ավստրալիական որորը տարածված է Ավստրալիայի, Թասմանիայի և Նոր Կալեդոնիայի ծովափներում, կղզիներում և մեծ լճերում: Այս թռչունները գաղթում են կարճ տարածություններ:
Այս թռչունների տեսակը՝ պոպուլյացիան գնալով աճում է: 1990-ական թվականների սկզբին Ավստրալիայում բնադրած 200 գաղութներում տեղավորվել էր 500 000 զույգ թռչուն[3]:
ՍնունդԽմբագրել
Ավստրալիական որորը սնվում է ճիճուներով, ձկներով, միջատներով և խեցգետնանմաններով:
ԲազմացումԽմբագրել
Ավստրալիական որորը բնադրում է գաղութով, միայն երբեմն զույգերը բնադրում են առանձին: Հաճախ թռչունները հանդիպում են նախորդ տարվա զույգի հետ և օգտագործում են նույն բույնը, որը մեկ տարի առաջ էին օգտագործում: Բույները սովորաբար կառուցվում են գետնին, բայց կարելի է գտնել նաև թփերի մեջ, գետնից մինչև 2,5 մ բարձրության վրա: Տեսակը ունակ է բազմանալ ամեն տարի: Սովորաբար արևմտյան Ավստրալիայում այս թռչունների բազմացման ժամանակը համընկնում է մարտից նոյեմբեր ամիսներին:
Բնում դնում է մեկից հինգ ձու: Թուխս նստելու շրջանը տևում է 21-27 օր: Երիտասարդ թռչունները 4 շաբաթ մնում են բնադրված գաղութում: Այնուհետև ևս երկու շաբաթ ծնող թռչունները նրանց կերակրում են արդեն բնադրած գաղութից դուրս: 3-ից 4 տարեկան հասակում թռչունները դառնում են սեռականորեն հասուն:
ԴասակարգումԽմբագրել
2018 թվականի փետրվարի դրությամբ առանձնացվում է 3 ենթատեսակ[2].
- Chroicocephalus novaehollandiae forsteri (Mathews, 1912)
- Chroicocephalus novaehollandiae novaehollandiae (Stephens, 1826)
- Chroicocephalus novaehollandiae scopulinus (J. R. Forster, 1844)
Ավելի մեծ ենթատեսակը C. n. fosteri гբնադրում է Ավստրալիայի հյուսիսում, Նոր Կալեդոնիայում և Լուայետում:
ՊատկերասրահԽմբագրել
Թռչելիս, Ավստրալիա
Հետագա ընթերցանությունԽմբագրել
- Harrison, Peter (1988): Seabirds (2nd ed.). Christopher Helm, London. 0-7470-1410-8
- Pons J.M., Hassanin, A., and Crochet P.A.(2005). Phylogenetic relationships within the Laridae (Charadriiformes: Aves) inferred from mitochondrial markers. Molecular Phylogenetics and Evolution 37(3):686-699
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
- ↑ 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝IOC
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 3,0 3,1 3,2 Shirihai, 2002, էջ 226—227
ԳրականությունԽմբագրել
- Shirihai H. A Complete Guide to Antarctic Wildlife - The Birds and Marine Mammals of the Antarctic Continent and Southern Ocean. — Degerby: Alula Press, 2002.