Ավիշայ Կոհեն (Եբրայերեն՝ אבישי כהן‎‎, ապրիլի 20, 1970(1970-04-20)[1][2], Kabri, Հյուսիսային մարզ, Իսրայել[3]), իսրայելցի ջազ բասիստ, կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող։

Ավիշայ Կոհեն
Կոհեն, Բրյուսել, 2010
Երաժիշտ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAvishai Cohen
Ծնվել էապրիլի 20, 1970(1970-04-20)[1][2] (52 տարեկան)
Kabri, Հյուսիսային մարզ, Իսրայել[3]
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Ժանրերջազ, էթնիկ ջազ, ֆոլք ջազ
Մասնագիտությունջազ բասիստ, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող
Գործիքներկոնտրաբաս
ԼեյբլRazdaz, Stretch, Blue Note
Կայքavishaimusic.com
Commons-logo.svg Avishai Cohen (bassist) Վիքիպահեստում
Avishai0047 (5101593116)
Avishai Cohen Trio
Plano medio DSC01861 Concierto Avishai Cohen Cartagena 2016 05.jpg

ԿենսագրությունԽմբագրել

Ավիշայը ծնվել է Կիբուց Կաբրի, Իսրայելում[4]։ Մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Սկսել է դաշնամուր նվագել 9 տարեկանից, բայց 14 տարեկանում, ոգեշնչվելով Ջաքո Փասթորիուսից, սկսել է բաս կիթառ նվագել[5] Ավելի ուշ՝ 2 տարի բանակի երաժշտական խմբում նվագելուց հետո նա սկսել է սովորել կոնտրաբաս նվագել Մայքլ Քլինգհոֆերի մոտ։ 2 տարի անց նա տեղափոխվել է Նյու Յորք և ծանոթացել է ուրիշ ջազ երաժիշտների հետ։ Նյու Յորքում մնալու սկզբնական տարիներին նա ստիպված էր ծանր աշխատանքներ կատարելու, ինչպես օրնակ շինարարություն։ Նրա խոսքերով այնտեղի առաջին տարին իր կյանքի ամենադժվար տարին է եղել, երբ նա ստիպված է եղել նվագել փողոցներում, մետրոներում, զբոսայգիներում։ Ուսանողական տարիներին մի քանի խմբերում լատինական ջազ նվագելուց հետո, դաշնակահար Դանիլո Պերեսը նրան առաջարկել է միանալ իր եռյակին[6]։

Razdaz RecordzԽմբագրել

2002 թվականին, Կոհենը ստեղծեց իր ձայնագրման լեյբլը՝ Razdaz Recordz և 2003 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկեց իր լեյբլի դեբյուտային ալբոմը՝ Լիլան։ «Ես միշտ հետաքրքրված եմ եղել տարբեր երաժշտական ժանրերով ներառյալ ջազ, ռոք, փոփ, լատինական և ֆանկ,- ասում է Կոհենը,- Ինձ մոտ միշտ գաղափարներ կան։ Ես որոշեցի սկսել իմ սեփական լեյբլը որովհետև ես ընդգրկված եմ շատ ու շատ ծրագրերում»[7]։

ԼիլաԽմբագրել

Լիլան Կոհենի Razdaz Recordz-ի առաջին ալբոմն է։ Ալբոմը արժանացել է հավանության իր ժանրային բազմազանության շնորհիվ։ Կոհենը իր գործի մասին ասել է. «Լիլան արտահայտում է ինձ՝ որպես արվեստագետի։ Միջազգային Vamp Band-ը 2 տարի շրջագայում է, և ես ուզում էի դրա մասին գրել։ Ես նաև հիմնեցի ռոք խումբ Gadu-ն իսրայելցի թմբկահար Մայք Սթար-ի հետ, ով թմբկահարների ամսագրի կողմից համարվել է ջազի ամենաագրեսիվ թմբկահարներից մեկը, և որոշ երիտասարդ երաժիշտների հետ, ովքեր ավարտել են Ուիլյան Փեթերսոնի համալսարանը։ Դա Նյու Յորքում խառնաշփոթ ստեղծեց և ես բացահայտում էի նոր տարածքներ։ Ես նաև աշխատում էի փոփ մեղեդիների վրա, մի կին վոկալիստի հետ՝ Լոլա անունով»։

ԵրաժշտությունԽմբագրել

Կոհենի երաժշտական ձեռագիրը միջին-արևելյան, արևելա-եվրոպական և աֆրո-ամերիկյան երաժշտությունների խառնուրդ է[8]

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

Տարի Ալբոմ Peak positions
BEL
(Fl)

[9]
FR
[10]
SWE
[11]
1998 Adama[12]
1999 Devotion[13]
2000 Colors[14]
2001 Unity[15]
2003 Lyla[16]
2005 At Home[17]
2006 Continuo[18]
2007 As Is...Live at the Blue Note[19]
2008 Sha'ot Regishot[20]
(in English: Sensitive hours)
2008 Gently Disturbed[21]
(as Avishai Cohen Trio)
127
2009 Aurora[22] 71
2011 Seven Seas[23] 58 31
2012 Duende[24]
(with Nitai Hershkovits)
79 63
2013 Almah[25] 85
2015 From Darkness[26]
2017 1970[27]

As sidemanԽմբագրել

  • PanaMonk - Danilo Pérez (1996)
  • East Coast Love Affair - Kurt Rosenwinkel Trio (1996)
  • Sun Sol - Seamus Blake Trio (1999)
  • The Dreamer - Amos Hoffman (1999)
  • Evolution - Amos Hoffman (2008)

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135124832 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 http://avishaicohen.com/avishai-cohen/
  4. «Avishai Cohen and all that jazz»։ The Jerusalem Post | JPost.com։ Վերցված է 2017-03-14 
  5. Albert Don (2006-07-27)։ «Soaking up sound»։ Tonight։ Վերցված է 2008-04-01 (չաշխատող հղում):
  6. Auskern Leonid (2005-07-13)։ «Avishai Cohen :: interview»։ Jazz News։ Վերցված է 2008-04-01 
  7. «Razdaz Recordz»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 27, 2011-ին։ Վերցված է ապրիլի 12, 2012 
  8. Fordham John (2003-10-22)։ «Avishai Cohen»։ The Guardian։ Վերցված է 2008-04-01 
  9. «Avishai Cohen discography»։ ultratop.be/nl/։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2013 
  10. «Avishai Cohen discography»։ lescharts.com։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2013 
  11. «Avishai Cohen discography»։ swedishcharts.com։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 11, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2013 
  12. «Adama ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  13. «Devotion ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ 1999-03-27։ Վերցված է 2016-03-12 
  14. «Colors ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ 2000-06-15։ Վերցված է 2016-03-12 
  15. «Unity ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ 2001-04-24։ Վերցված է 2016-03-12 
  16. «Lyla ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  17. «At Home ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  18. «Continuo ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  19. «As Is… ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  20. «Sensitive Hours ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ 2008-09-26։ Վերցված է 2016-03-12 
  21. «Gently Disturbed ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  22. «Aurora ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  23. «Seven Seas ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  24. «Duende ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ 2012-05-21։ Վերցված է 2016-03-12 
  25. «Almah ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  26. «From Darkness ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2016-03-12 
  27. «1970 ‹ Avishai Cohen»։ Avishaicohen.com։ Վերցված է 2017-10-10 


Արտաքին հղումներԽմբագրել