Ավերյինոների տուն (Տագանրոգ)

Ավերյինոների տուն (ռուս.՝ Дом Аверьино), XIX դարի կեսի առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի պատմական կենտրոնում, որը գտնվում է Հունական, 50 հասցեում։ Ավերյինոների տունը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։

Ավերյինոների տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ճարտարապետական ոճկլասիցիզմ և բարոկկո
Հիմնադրված է1860
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կոմերչեսկի (այժմ՝ Ուկրաինական) նրբանցքի և Հունական փողոցի անկյունում գտնվող հողատարածքը XIX դարի սկզբին ամբողջությամբ պատկանել է առևտրական Ավերյինոների ընտանիքին։ Տարածքում գտնվել է մի քանի շինություն։ Ամենահինը ճաղաշարքով երկհարկանի տունն է, որը կառուցվել է 1818 թվականին (Ուկրաինական, 7)։ Հետագայում տնատիրությունը մաս-մաս վաճառվել է, և այս առանձնատունն անցել է Մուսսուրի ընտանիքին։ Երկհարկանի անկյունային տունը (Հունական, 50/11) կառուցվել է XIX դարի առաջին կեսին։ 1855 թվականին այն լրջորեն տուժել է քաղաքի ուղղությամբ անգլո-ֆրանսիական նավատորմի համազարկի հետևանքով։ Արդյունքում տերերը ստիպված էին այն վերակառուցել։ Տնատիրությունը պատկանել է վաճառական Ա. Ն. Ավերյինոյին, իսկ 1890 թվականից, ընտանիքի գլխավորի մահից հետո, նրա կնոջը՝ Սոֆյա Ավերյինոյին։ 1896 թվականին տնատիրությունն անցել է Ա. Գ. Ռիդելին և նրա ժառանգներին։ 1915 թվականին առանձնատունը ձեռք է բերել շոգենավային ընկերության սեփականատեր Ֆ. Կ. Զվորոնոն։

1919 թվականին շենքում գտնվել է Սպիտակ բանակի Ռուսաստանի Հարավի Գերագույն գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Ա. Ի. Դենիկինի ռազմակայանը։ Հոկտեմբերի 23-ին Ավերյինոյի տանը կազմակերպվել է ռուսական բանակի զինվորական կարևոր պաշտոնյաների, ինչպես նաև դաշնակիցների (Մեծ Բրիտանիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի) ռազմական առաքելությունների ընդունելություն։

Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո շենքն ազգայնացվեց։ 1920-ական թվականներին առանձնատանն աշխատել է ժողովրդական կրթության քաղաքային բաժինը, գործել է գերմանացի զավթիչների երեխաների համար յոթնամյա դպրոցը, ապա՝ № 8 մանկատունը։

1944-1948 թվականներին շենքի երկրորդ հարկը զբաղեցրել է պիոներների և դպրոցականների տունը, իսկ առաջին հարկում աշխատել է Պ. Ի. Չայկովսկու անվան № 1 մանկական երաժշտական դպրոցը, որը զբաղեցրել է այդ շենքը մինչև 2000 թվականը[2]։

Նկարագրություն խմբագրել

Ավերյինոների տան ճարտարապետությունը համատեղում է կլասիցիզմին և բարոկկոյին բնորոշ տարրեր։ Բավականին խիստ ճակատը զարդարված է կոպտատաշ քարով։ Ուղղանկյուն պատուհանների զարդաքիվերը հաջորդաբար աղեղնաձև են և եռանկյունաձև։ Մութակներով քիվը ամբողջ պարագծով պսակված է երեսկալով։ Բակի կողմից կա մետաղյա ցանցկեն պարիսպներով պատշգամբ, որը հենվում է չորս սյուների վրա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт «Объекты культурного наследия (памятники истории и культуры) народов Российской Федерации». ЖИЛОЙ ДОМ. КОМПЛЕКС ЗАСТРОЙКИ УЛИЦЫ». Վերցված է 2017 Մարտ 31-ին.(չաշխատող հղում)
  2. «Дом 50/11». Исторический Таганрог. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  3. В. И. Тимошенко. (2003.). Энциклопедия Таганрога. РостИздат, Ростов-на-Дону. էջեր 126–127.

Գրականություն խմբագրել

  • В. И. Тимошенко Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: РостИздат, 2003. — 526 с.