Ավերկինի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Ավերկինի փողոց (ռուս.՝ Улица Аверкина), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային զորահրամանատար, 48-րդ առանձին հեծելազորային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Դմիտրի Իվանովիչ Ավերկինի (1894-1941) պատվին։ Սկիզբ է առնում բնակելի շենքերի բակերից և ավարտվում Մոշկարինի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 550 մետր է։

Ավերկինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն550
Անվանվել էԴմիտրի Ավերկին
Փոստային ինդեքս298609

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Ավերկինի փողոցը սկսվում է բնակելի շենքերի բակերից, ընթանալով հարավարևելյան ուղղությամբ՝ 180 աստիճանով շրջադարձ է կատարում դեպի հյուսիս-արևմուտք և ավարտվում Մոշկարինի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 34 շինություն։ Երկարությունը 550 մետր է։

Ավերկինի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։

Փողոցն անվանվել է խորհրդային զորահրամանատար, 48-րդ առանձին հեծելազորային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Դմիտրի Իվանովիչ Ավերկինի (1894-1941) պատվին։ Նա կարճ ժամանակ եղել է Ղրիմի պարտիզանական 4-րդ ջոկատի հրամանատարը[2]։ 1941 թվականի դեկտեմբերի 9-ին (այլ աղբյուրներով` 10-ին կամ 13-ին) պետական արգելոցում պարտիզանների կայանակետը ենթարկվել է հակառակորդի` ռումինական զորամիավորումների հարձակմանը։ Գեներալ Ավերկինի ճակատագիրը ստույգ հայտնի չէ, սակայն նրա մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Ատ-Բաշ լեռից դեպի հյուսիս-արևմուտք` Բեշ-Տեկնե աղբյուրի մոտակայքում և ճանաչվել է զինվորական համազգեստով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Ф. И. Федоренко. Годы партизанские, 1941-1944. — Симферополь: Таврия, 1990. — 285 с. — ISBN 5-7780-0151-7.
  3. «Информация из донесения о безвозвратных потерях». Վերցված է 2019 Ապրիլ 17-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել