Մոշկարինի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Մոշկարինի փողոց (ռուս.՝ Улица Мошкарина), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է Յալթայի պարտիզանական ջոկատի հրամանատար Դմիտրի Գրիգորևիչ Մոշկարինի պատվին։ Սկիզբ է առնում Խալտուրինի փողոցից, 180 աստիճանով շրջադարձ կատարում դեպի նույն փողոցը և ավարտվում թիվ 9 շենքի մոտ։ Երկարությունը մոտ 310 մետր է։

Մոշկարինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն310 մետր
Փոստային ինդեքս298609

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Մոշկարինի փողոցը սկսվում է Խալտուրինի փողոցից, ընթանալով հարավարևելյան ուղղությամբ՝ հատում է Ավերկինի փողոցը, Լուկոմսկու փողոցը, 180 աստիճանով շրջադարձ կատարում դեպի Խալտուրինի փողոցը և ավարտվում թիվ 9 շենքի մոտ։ Փողոցում կա համարակալված 20 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 13 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 7։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 310 մետր է։

Մոշկարինի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։

Փողոցն անվանվել է Յալթայի պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ Դմիտրի Գրիգորևիչ Մոշկարինի պատվին։ Հայրենական մեծ պատերազմի առաջին տարում՝ 1941 թվականի հոկտեմբերի սկզբին Յալթայի և Գուրզուֆի 105 պարտիզաններ բարձրացան լեռներ, իսկ նոյեմբերի 7-ին, ֆաշիստների գալու նախօրեին, նրանց միացան ևս 35-ը տարբեր բնակավայրերից։ Երկու խմբից ձևավորվեց Յալթայի պարտիզանական ջոկատը, որի հրամանատար նշանակվեց հասարակական սննդի միավորման տնօրեն Դմիտրի Մոշկարինը։ Ջոկատը մասնակցել է բազմաթիվ գործողությունների՝ զգալի կորուստներ հասցնելով թշնամուն։ 1941 թվականի դեկտեմբերի 13-ին ֆաշիստական պատժիչ ուժերը, որոնք զգալիորեն գերազանցում էին ղրիմցիներին, հարձակվեցին Յալթայի պարտիզանական ջոկատի վրա։ Անհավասար մարտում զոհվեց 21 պարտիզան, այդ թվում՝ հրամանատար Դ. Գ. Մոշկարինը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Ялта, которую мы должны помнить». Վերցված է 2019 Ապրիլ 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել