Ավետում (նկար, Ռոսսետտի)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Ավետում» (լատ.՝ Ecce Ancilla Domini), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1850 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73 × 41,9 սմ։ Կտավը պիտի ունենար նաև երկրորդ մաս, որը սակայն չիրագործվեց[1]։ «Ավետում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում։

Picto infobox artiste.png
Ավետում
Dante Gabriel Rossetti - Ecce Ancilla Domini! - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1850
բարձրություն72,4 ± 0,1 սանտիմետր
լայնություն41,9 ± 0,1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաԱվետում
https://www.wga.hu/html/r/rossetti/ancilla.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Ecce Ancilla Domini! by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

«Ավետում» ստեղծագործությունը նկարիչ, պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտին կտավին հանձնել 1850 թվականին։ Ավարտելուց հետո, նույն թվականին, կտավը ցուցադրության է ներկայացվել լոնդոնյան Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ «Ավետում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում։

ՍյուժեԽմբագրել

«Ավետում» կտավում նկարիչը նկարել է նորկտակարանյան այն պատումը, երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնում է անարատ հղացման լուրը։ Ղուկաս Ավետարանիչի մոտ, Նոր Կտակարանում, ներկայացված է հետևյալ պատմությունը, որը և որպես սյուժե է ներկայացրել Դանթե Գաբրիել Ռոսսետտին.

  Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարիկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից։ Եվ այդ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհումէր, թե ին բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց.«Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։ Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։
- Ղուկասի Ավետարան 1:26-38
 


ՔննադատությունԽմբագրել

Դանթե Գաբրիել Ռոսսետտին խիստ կերպով հեռացել է քրիստոնեական ընդունված ավանդույթներից, երբ ստեղծել է «Ավետում» նկարը։ Այդ իսկ պատճառով հասարակական կարծիքը նրա հանդեպ բացասական բնույթ ուներ[2]։ Մարիամ Աստվածածինը նկարում պատկերված է սարսափած և վախեցած հետ թեքված։ Գաբրիել հրեշտակի ձեռքին ձյունաթույր շուշաններ են, որը խորհրդանշում է Մարիամի անարատությունը՝ կուսությունը։ Նկարում գերակշռում է սպիտակ երանգավորումը, այն ժամանակ, երբ Աստվածամոր գույնը դասականորեն ընդունված է երկնագույնը։

Տե՛ս ՆաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Лоранс де Кар. Прерафаэлиты: модернизм по-английски / Пер. с англ. Ю. Эйделькинд.. — М.: Астрель, 2003. — ISBN 5-17-008099-9
  2. Энциклопедия Кольера

ԳրականությունԽմբագրել

  • Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
  • Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books ISBN 978-1-85793-412-0; New York: Abrams ISBN 978-1-85793-950-7.
  • Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller
  • Fredeman, William E. (Ed.) (2002-8) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols. Brewer, Cambridge.
  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Dinah Roe: The Rossettis in Wonderland. A Victorian Family History. Haus Publishing, London 2011, ISBN 978-1-907822-01-8.
  • Rossetti, D. G. The House Of Life
  • Treuherz, Julian, Prettejohn, Elizabeth, and Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson, ISBN 0-500-09316-4.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications, ISBN 0-8230-4285-5.

Արտաքին հղումներԽմբագրել