Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատմություն
խմբագրելԵրևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը (նախկինում՝ տեխնիկում) ստեղծվել է 1929 թ. Լենինականում` տեղի տեքստիլ ֆաբրիկայի համար կադրեր պատրաստելու նպատակով (Լենինականի տեքստիլ տեխնիկում)։ Առաջին շրջանավարտները` թվով 12 հոգի, տվել է 1932 թվականին։ Նախորդ դարի քառասունական թվականներին Երևանում մեկը մյուսի հետևից կառուցվում են նոր ձեռնարկություններ՝ նուրբ բրդյա գործվածքների, մահուդի կոմբինատները, կարի, կոշիկի, տրիկոտաժի արտադրության գծով ֆաբրիկաներ։ Լենինականի տեքստիլ տեխնիկումը տեղափոխվում է Երևան՝ տեղավորվելով նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի տարածքում այդ նպատակի համար կառուցված շենքում։
Տեխնիկումը վերանվանվում է սկզբում՝ կարի և կոշիկի արտադրության, այնուհետև Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի։
1951 թ. տեխնիկումը տեղափոխվում է Գլինկայի 2 հասցեում գտնվող ներկայիս ուսումնական շենք։ Աստիճանաբար բացվում են նոր մասնագիտություններ։ Տեխնիկումն այն եզակի ուսումնական հաստատություններից էր, որը կարողացավ պահպանել ոչ միայն իր գոյությունը, այլև պրոֆիլը։ Իր գոյության ընթացքում տեխնիկումը տվել է մոտ 17 հազար շրջանավարտ։ Նրանցից շատերը հետագայում զբաղեցրել են բարձր պաշտոններ. Ռաֆիկ Շահբազյանը՝ ՀՍՍՀ մթերումների մինիստր, Գագիկ Պողոսյանը՝ ՀՀ եկամուտների նախարար, թեթև արդյունաբերության ֆաբրիկաների և միավորումների տնօրեններ, գլխավոր տնօրեններ։ Ներկայումս քոլեջում գործում են տնօրինական, կոլեգիալ կառավարման, մեթոդամանկավարժական և ուսանողական խորհուրդներ։
Դաստիարակության գծով տնօրենի տեղակալը կոորդինացնում և կազմակերպում է դաստիարակչական բնույթի միջոցառումները և արտալսարանային աշխատանքները։ Հանրապետության համանման քոլեջների համար Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը հանդիսանում է ուսումնամեթոդական կենտրոն «Հագուստի մոդելավորում և նախագծում» և «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտությունների ուսուցման գծով։
Քոլեջը 84 տարիների ընթացքում կադրեր է պատրաստել 22 մասնագիտությունների գծով՝ պրակտիկորեն բավարարելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների պահանջարկը։
Ամեն տարի կազմակերպվում են ուսանողների անհատական աշխատանքների ստուգատես-մրցույթներ, որտեղ ցուցադրվում են հագուստի 120-150 նոր նմուշներ։
Ընդունելություն
խմբագրելԸնդունելությունը իրականացվում է ինչպես հիմնական կրթությամբ (9-ամյա), այնպես էլ՝ լրիվ (12-ամյա)։
Քոլեջում ուսուցումը տարվում է հետևյալ մասնագիտություններով՝
- Հագուստի մոդելավորում և նախագծում
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
- Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)
- Հագուստի պատրաստման տեխնոլոգիա
- Սպասարկման կազմակերպում
- Թարգմանություն և գործավարություն
- Կոշիկի արտադրության տեխնոլոգիա կոշկակարի որակավորում
- Դիզայն (ըստ ճյուղերի)