Ավարիան՝ ոստիկանի դուստրը

Ավարիան՝ ոստիկանի դուստրը (ռուս.՝ Авария — дочь мента), երիտասարդական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Թումանիշվիլին։ Ֆիլմը նկարահանվել է Յուրի Կորոտկովի սցենարի հիման վրա «Մոսֆիլմ» ստուդիայում 1989 թվականին։

Ավարիան՝ ոստիկանի դուստրը
ռուս.՝ Авария — дочь мента
Երկիր ԽՍՀՄ
Ժանրքրեական ֆիլմ և դրամա
Թվական1989
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Տումանիշվիլի[1]
Սցենարի հեղինակՅուրի Կորոտկով
ԴերակատարներՎլադիմիր Իլյին, Օկսանա Օխլոբիստինա, Անաստասիա Վոզնեսենսկայա, Նիկոլայ Պաստուխով, Իգոր Նեֆյոդով, Բորիս Ռոմանով և Լյուբով Սոկոլովա
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն94 րոպե

Սյուժե խմբագրել

Վալերիան, որի մականունը Ավարիա է, դպրոցական է, իսկ նրա հայրը՝ Ալեքսեյ Նիկոլաևը, ոստիկանության ավագ լեյտենանտ է, որը մի կողմից ստիպված է ձերբակալել նրա նմաններին՝ «ոչ ֆորմալներին», իսկ մյուս կողմից՝ դստերը հանել ոստիկանության բաժնից, որտեղ նա բերման է ենթարկվել երիտասարդական ենթամշակույթի այլ ներկայացուցիչների հետ միասին հասարակական կարգը խախտելու համար։ Հոր և դստեր միջև հակամարտությունը կանխորոշվում է դարաշրջանների փոփոխությամբ, երբ նույնիսկ դպրոցի ուսուցիչները չեն կարող պատասխանել աշակերտներին, թե ինչու են երեկ մի բան ասել, իսկ հիմա` մեկ այլ։

Կյանքը, որում տեղ կա ինչպես տնից հեռանալու, այնպես էլ երակները կտրելու համար, ի վերջո հանգեցնում է Ավարիայի խմբակային բռնաբարությանը մաժորների խմբի կողմից։ Դժբախտությունը հաշտեցնում է հորն ու դստերը։ Այժմ ոստիկան Նիկոլաևը վրեժ է լուծում բռնաբարողներից՝ անտեսելով այն օրենքը, որի պահապանն էր ինքը։ Մաժորները զոհվում են մեքենայի հետապնդման ժամանակ, որը հրահրել է Ավարիայի հայրը, նրան անմիջապես ձերբակալում են գործընկերները։ Վալերիան իր հայրից ներողություն է խնդրում։

Ավարիայի կերպարը խմբագրել

Յուրի Կորոտկովի խոսքերով՝ «Ավարիա» մականվամբ Վալերիա Նիկոլաևայի կերպարը հիմնված է երկու իրական աղջիկների վրա, որոնցիցի մեկն ունեցել է «Ավարիա» մականունը, քանի որ նրա բոլոր գործողություններն ավարտվել են աղետով, իսկ երկրորդն ինքն իր մասին ասել է, որ ինքը «կեղտոտ ոստիկանի դուստր է»[2]։

«Ավարիան» եղել է 1980-ականների վերջին մոսկովյան ռոք-ընդհատակի ակտիվ մասնակից։ Մոսկվայի ռոք լաբորատորիայի կողմից կազմակերպված «Հույսի փառատոն-87»-ում «Չուդո-յուդո» խմբի ելույթի ժամանակ Ավարիան մերկացել է բեմում։ Սկանդալը և դրան հետևած նյութի տպագրությունը «Московский комсомолец» թերթում ռոք-լաբորատորիան կանգնեցրել են փակման եզրին[3][4]։

Դերասանական կազմ խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

  • Սկզբնապես ֆիլմի գլխավոր դերը առաջարկվել է «Հյուր ապագայից» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Նատալյա Գուսևային, բայց սցենարը կարդալուց հետո նա հրաժարվել է այդ դերից ՝ բացատրելով, որ չի ցանկանում բռնաբարության տեսարանով խաթարել Ալիսա Սելեզնյովայի մաքուր և պայծառ կերպարը[6]։
  • «Парус» ամսագրում մեկ տարի շուտ լույս տեսած սցենարը փոքր-ինչ տարբերվում է ֆիլմից։ Մասնավորապես, ըստ նախնական պլանի, Ավարիայի հայրը զոհվում է, և այն տեսարանում, երբ Ավարիան հեռուստատեսությամբ երաժշտական տեսահոլովակ է դիտում, հայտնվում է սիրված Արիա խումբը, և ոչ թե արտասահմանյան կատարողներ՝ «Steve Thomson», «Sigue Sigue Sputnik»[7]։
  • Մոսկվայի որոշ տեսարաններ իրականում նկարահանվել են Սիմֆերոպոլում՝ Հաղթանակի պողոտայի և Բելա Կունա փողոցի հատման վայրում։ Հաղթանակի պողոտա, 218 հասցեում գտնվող տասնվեցհարկանի շենքը, որը հայտնի է դարձել ֆիլմի շնորհիվ, հայտնի է նաև նրանով, որ այնտեղ ապրել է Ղրիմի առաջին և վերջին նախագահ Յուրի Մեշկովը։ Ժամանակին նորարարական եղած տանը գազ չկա, գազօջախների փոխարեն էլեկտրական վառարաններ

են (ըստ СНиП 2.04.08-87 «Գազամատակարարում», 10 հարկից բարձր բնակելի շենքերը, հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով ենթակա չեն գազաֆիկացման)[8]։ Տեսարանների մեկ այլ մասը նկարահանվել է Մոսկվայի Յասենևո շրջանում[9]։

  • Ֆիլմում օգտագործվում են «Չուդո-յուդո» պանկ խմբի վիդեոշարքն ու երգերը։ Ավելի ուշ դրանք թողարկվել են «Sex Terror / Танки-панки» ալբոմում։
  • Տեսահոլովակների շարքում, որոնք Ավարիան դիտում է տեսարաններից մեկում, ցուցադրվում են «Bleeding in My Heart» (Steve Thomson) և «Success» (Sigue Sigue Sputnik) տեսահոլովակները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0096858/
  2. Спецкурс: Павел Костомаров, Светлана Проскурина и Юрий Коротков.
  3. Лев Наумов. Александр Башлачёв: человек поюший. — 2-е изд., испр. и доп. — СПб.: Амфора. ТИД Амфора, 2013. — С. 338. — 543 с. — ISBN 978-5-367-02389-3.
  4. «Московский Комсомолец», 22.02.1987 («Фестиваль Надежд-87»). Обманутое доверие. Репортаж с пристрастием с фестиваля рок-лаборатории.
  5. Լուսագրերում՝ Զալդաստանով
  6. Гостья из будущего влюбилась в змеелова.
  7. «Авария — дочь мента».
  8.   Телепрограмма «Столичный вестник» — обзор моментов фильма, снятых в Симферополе .
  9. «Кадр фильма с панорамой улицы Паустовского в Ясенево». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել