Փոքրիկ Վերան
«Փոքրիկ Վերան», ռեժիսոր Վասիլի Պիչուլի խորհրդային գեղարվեստական ֆիլմը։ Դարձել է Վերակառուցման խորհրդանիշներից մեկը։ Համարվում է խորհրդային առաջին ֆիլմը, որտեղ ցուցադրվել է սեռական հարաբերություն։
Փոքրիկ Վերան ռուս.՝ Маленькая Вера | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ[1][2] |
Ժանր | դրամա[3] և մելոդրամա |
Թեմա | զուգընկերոջ ընտրություն[4] և ծնող-երեխա հարաբերություններ[4] |
Թվական | հոկտեմբեր 1988[5] և մարտի 1, 1990[6] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Պիչուլ[3][2] |
Սցենարի հեղինակ | Մարիյա Խմելիկ[2] |
Դերակատարներ | Natalya Negoda?[2], Յուրի Նազարով[2], Անդրեյ Սոկոլով[2] և Լյուդմիլա Զայցևա[2] |
Օպերատոր | Yefim Reznikov?[7][2] |
Երաժշտություն | Vladimir Matetsky?[2] |
Մոնտաժ | Yelena Zabolotskaya?[2] |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ[4] |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 115 րոպե |
Շահույթ | 1 262 598 $[8] |
Պրեմիերան կայացել է 1988 թվականի մարտին։
Սյուժե
խմբագրելԾնողները Վերայի պայուսակում հայտնաբերել են 20 ԱՄՆ դոլար և կազմակերպում հերթական սկանդալը՝ աղջկա թեթևաբարո վարքի վերաբերյալ (խորհրդային տարիներին արտարժույթ ունենալը համարվում էր քրեորեն պատժելի)։ Ծնողները Վերային սպառնում են նրա ավագ եղբորով՝ Վիկտորով, որը հաջողակ բժիշկ էր Մոսկվայում։
Վերան գնում է դիսկոտեկ, որտեղ ծանոթանում է Սերգեյի հետ։ Տեղի ունեցած ծեծկռտուքը և ոստիկանության հաջորդած ներխուժումը տարօրինակ կերպով մտերմացնում են Վերային և Սերգեյին։ Նրանց միջև զգացմունքներ են առաջանում։ Վիկտորը ճանաչում է իր հին ծանոթ Սերգեյին, որն, ըստ նրա, անուղղելի կնամոլ էր։ Սակայն Սերգեյը հայտարարում է, որ պատրաստ է ամուսնանալ Վերայի հետ։ Այդուհանդերձ, Վերայի հոր՝ խորհրդային տիպիկ աշխատավորի («Կամազի» վարորդի) և «ինտելեգենտ» Սերգեյի հարաբերությունները չէին ստացվում։
Ծագած վեճերից մեկի ժամանակ Վերայի հայրը դանակով հարվածում է Սերգեյին։ Երիտասարդ ընտանիքը կանգնում է խնդրի առաջ․ ցուցմունք տալ, որը նշանակում է «նստեցնել» ապագա աներոջը։ Ծանր տանելով տեղի ունեցածը և վիճելով ծնողների հետ՝ Վերան փորձում է դեղահաբերով թունավորվել, սակայն նրան փրկում է եղբայրը, որը Մոսկվա մեկնելուց առաջ ուզում էր տեսնել Վերային և Սերգեյը, որը փախել էր հիվանդանոցից։ Վերայի հայրը մահանում է սրտի կաթվածից։
Դերասանական կազմ
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Նատալիա Նեգոդա | Վերա Մարինինա |
Անդրեյ Սոկոլով | Սերգեյ Սոկոլով |
Յուրի Նազարով | Վերայի հայրը, Նիկոլայ Մարինին |
Լյուդմիլա Զայցևա | Վերայի մայրը, Մարգարիտա Մարինինա |
Ալեքսանդր Նեգրեբա | Վիկտոր Մարինին, Վերայի ավագ եղբայր |
Ալեքսանդրա Տաբակովա | Լենկա Չիստյակովա, Վերայի ընկերուհին |
Անդրեյ Ֆոմին | Անդրեյ, ծովային ակադեմիայի ուսանող |
Ալեքսանդր Միրոնով | Տոլիկ, Վերայի ընկեր, խուլիգան |
Ալեքսանդր Լենկով | Միխայիլ Պետրովիչ, Լենա Չիստյակովայի սիրեցյալ |
Վադիմ Զախարչենկո | հիվանդանոցի պացիենտ |
Գենադի Գորյաչև | Վիկտորի ընկերը |
Տատյանա Միտրուշինա | Անդրեյի մայրը |
Մարիա Խմելիկ | Վիկտորի ընկերուհին |
Մաքսիմ Նայբինե | այգու թխամորթ տղան |
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Մարիա Խմելիկ,
- Ռեժիսոր՝ Վասիլի Պիչուլ,
- II ռեժիսոր՝ Վալենտինա Պերևերզևա,
- Օպերատոր՝ Եֆիմ Ռեզնիկով,
- Նկարիչներ՝
- Վլադիմիր Պոստերնակ,
- Նատալյա Պոլյախ,
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մատեցկի։
Թողարկում
խմբագրելԽՍՀՄ-ում, հետագայում Ռուսաստանում 1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է VHS վիդեոսկավառակների վրա։ Թողարկվել է «Крупный план» կինոմիավորման կողմից՝ PAL համակարգով։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է VHS վիդեոսկավառակների վրա։ Անգլերեն ձայնակցումն իրականացվել է NTSC համակարգով՝ Laserdisc-ի վրա[9][10]։
2001 թվականին ֆիլմը թողարկվել է DVD սկավառակների վրա։ Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում և Ասիայում ֆիլմի դիստրիբյուտերը եղել է «Russian Cinema Council» ընկերությունը՝ PAL և NTSC համակարգերում։ ԱՄՆ-ում և Կանադայում թողարկվել է միայն NTSC համակարգով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20180325232354/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1989.84.0.html
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://web.archive.org/web/20200322210318/https://europeanfilmawards.eu/en_EN/film/little-vera.4990
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0095574/
- ↑ 4,0 4,1 4,2 europeanfilmawards.eu
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=littlevera.htm
- ↑ Little Vera VHS // eBay
- ↑ Little Vera — LVD8907 // LaserDisc Database
Արտաքին հղումներ
խմբագրել- «Маленькая Вера» на сайте «Наш Фильм»
- «Маленькая Вера»: анализ
- «Маленькая Вера» Кино без запретов. Первая эротика в СССР
- «Маленькая Вера»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում