«Ավատար 4», ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ապագա էպիկական գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի թողարկումը նախատեսված է 2029 թվականին։ «Ավատար» ֆիլմի (2009 թվական) երրորդ շարունակությունը, որը էկրան կբարձրանա «Ավատար 3» ֆիլմից (2025 թվական) հետո։ Իրենց դերերին են վերադառնում կրկին Սեմ Ուորթինգտոնը և Զոյի Սալդանան, ինչպես նաև այլ դերասաններ օրիգինալ կազմից։ Ֆիլմի սցենարը գրել են Ջեյմս Քեմերոնը և Շեյն Սալերնոն։

Ավատար 4
անգլ.՝ Avatar 4
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրմարտաֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ[1]
Թվականդեկտեմբերի 21, 2029
Լեզուանգլերեն և նավի
ՌեժիսորՋեյմս Քեմերոն
ՊրոդյուսերՋեյմս Քեմերոն և Ջոն Լանդաու
Սցենարի հեղինակՋեյմս Քեմերոն և Ջոշ Ֆրիդման
ԴերակատարներՍեմ Ուորթինգտոն, Զոի Սալդանա, Սիգուրնի Ուիվեր, Սթիվեն Լենգ, Քլիֆ Քուրտիս, Բրիթեն Դալթոն, Թրինիթի Բլիս, Jack Champion?, Ունա Չապլին, Միշել Եո և Դևիդ Թյուլիս
ԵրաժշտությունՍայմոն Ֆրենգլեն
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
ՆախորդԱվատար 3
ՀաջորդAvatar 5?

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին 20th Century Studios ստուդիայի կողմից։

Դերերում խմբագրել

Նա'վի խմբագրել

  • Սեմ Ուորթինգտոն - Ջեյք Սալի[2]
  • Զոյի Սալդանա - Նեյտիրի՝ Ջեյքի կինը, նախորդ կլանի առաջնորդի դուստրը
  • Դևիդ Թյուլիս - նրա դերի մասին այս պահին չի հայտարարվել։ 2020 թվականի հունվարին նա նշեց, որ իր կերպարը Նա՚վին է[3]
  • Քլիֆ Քուրտիս - Տոնովարի, Մետկանե խութերի ժողովրդի կլանի առաջնորդ[4][5]։

Մարդիկ խմբագրել

  • Մեթ Ջերալդ - կապրալ Լայլ Ուեյնֆլիթ, զինվորական[6]
  • Դիլիպ Ռաո- բժիշկ Մաքս Պատել, գիտնական, աշխատել է «Ավատար» ծրագրի վրա և որոշել է աջակցել Ջեյքի ապստամբությանը RDA-ի դեմ[7]։

Մյուսները խմբագրել

  • Սթիվեն Լանգ - գնդապետ Մայլս Քուարիչ
  • Սիգուրնի Ուիվեր - Կիրի / Գրեյս Օգուստին[8]

Արտադրություն խմբագրել

2017 թվականի հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ նորզելանդական Weta Digital վիզուալ էֆեկտների ստուդիան սկսել է աշխատել «Ավատարի» շարունակությունների վրա[9]։ Սպասվում է, որ շարունակությունները կկրեն «Ավատար. Ջրի ուղին», «Ավատար. Սերմերի կրողը», «Ավատար. Տուլկանի Հեծյալը» և «Ավատար. Էյվայի որոնումները» անվանումները[10]։

2017 թվականի օգոստոսին Մեթ Ջերալդը պաշտոնապես ստորագրեց պայմանագիր՝ իր դերը որպես կապրալ Լայլ Ուեյնֆլիթի առաջին ֆիլմից բոլոր գալիք շարունակություններում կրկնելու[11]։ 2017 թվականի օգոստոսին Empire-ին տված հարցազրույցում Քեմերոնը հայտարարեց, որ Սթիվեն Լանգը ոչ միայն կվերադառնա բոլոր չորս շարունակություններում, այլև կլինի գլխավոր չարագործը բոլոր չորս ֆիլմերում։ 2018 թվականի հունվարի 25-ին հաստատվեց, որ Դիլիպ Ռաոն կվերադառնա որպես բժիշկ Մաքս Պատել։

Բոլոր չորս շարունակությունների նկարահանումները նախատեսվում էր սկսել միաժամանակ՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Կալիֆորնիայում, սակայն Քեմերոնը հայտնեց, որ չորրորդ և հինգերորդ ֆիլմերի նկարահանումները կսկսվեն առաջին երկու շարունակությունների հետարտադրական ավարտից հետո[12][13]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի փետրվարին պրոդյուսեր Ջոն Լանդաուն հայտարարեց, որ որոշ շարժման տեսարաններ նկարահանվել են «Ավատար 4»-ի համար՝ նախորդ երկու ֆիլմերի հետ միաժամանակ[14]։ Ավելի ուշ Լանդաուն հայտարարեց, որ «Ավատար 4»-ի մեկ երրորդն արդեն նկարահանվել է «տրամաբանական պատճառներով»[15][16]։ Խոսելով 4-րդ մասի նկարահանումների մասին 2-րդ և 3-րդ մասերը նկարահանելիս՝ Քեմերոնն ասում է. «Ես պետք է բոլոր տեսարանները նկարահանեի երեխաների հետ։ Չորրորդ ֆիլմի 25-րդ էջի սյուժեի միջնամասում նրանք կմեծանան վեց տարով։ Այսպիսով, ինձ ամեն ինչ պետք էր մինչ այդ, իսկ ամենը ինչ դրանից հետո էր, մենք կանենք ավելի ուշ»[17]։

2022 թվականի սեպտեմբերին D23 Expo-ի ցուցահանդեսին Քեմերոնը հայտարարեց, որ «Ավատար 4»-ի նկարահանումները պաշտոնապես սկսվել են։

Առաջին փուլի մեծ մասն ավարտվել է 2022 թվականի հոկտեմբերին[18]։

2021 թվականի օգոստոսին Լանդաուն հայտարարեց, որ Սայմոն Ֆրանգլենը կգրի երաժշտություն «Ավատար»-ի շարունակությունների համար[19][20]։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին՝ 2025 թվականի դեկտեմբերին «Ավատար 3»-ի թողարկումից չորս տարի անց[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «James Cameron Planning 'Avatar' Trilogy». Yahoo!. 2010 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  3. «'HARRY POTTER' STAR DAVID THEWLIS SAYS HE'S NOT IN 'AVATAR 2' BUT WILL BE IN 'AVATAR 3' AND OTHER FILMS». Tampa Dispatch. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  4. Adam Chitwood (2017 թ․ մայիսի 9). «'Avatar' Sequels Add 'Fear the Walking Dead' Star Cliff Curtis in Lead Role». Collider. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Anthony D'Alessandro (2017 թ․ մայիսի 9). «'Avatar' Sequels Update: 'Fear The Walking Dead's Cliff Curtis Signs On For Lead Role». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. D'Alessandro, Anthony (2017 թ․ օգոստոսի 7). «Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. N'Duka, Amanda (2018 թ․ հունվարի 25). «Dileep Rao To Reprise His Role In James Cameron's 'Avatar' Films». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  8. Dyer, James (Август 8, 2017). "James Cameron Reveals Avatar Sequel Details". Empire (англ.). Архивировано из оригинала 8 августа 2017. Дата обращения: 26 сентября 2017
  9. Caranicas, Peter (2017 թ․ հուլիսի 31). «'Avatar' Sequels Progress to Next Level as Weta Digital Begins Visual Effects Work». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Avatar sequels titles revealed?». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. D'Alessandro, Anthony (Август 7, 2017). "Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'". Deadline Hollywood. Архивировано из оригинала 11 сентября 2017. Дата обращения: 26 сентября 2017
  12. Fleming, Mike Jr. (2017 թ․ սեպտեմբերի 25). «'Avatar' Starts Production Today On Four Consecutive Sequels At Over $1 Billion Budget». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. Masters, Kim (2017 թ․ սեպտեմբերի 27). «James Cameron Doubles Down on 'Wonder Woman' Critique, Details the 'Avatar' Sequels». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «Exclusive: 'Avatar' Sequels Begin Filming Live-Action Sequences This Spring in New Zealand». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. Alita: Battle Angel — The Cast & Filmmakers discuss making the Manga epic. Արխիվացված 2019-07-13 Wayback Machine In: YouTube. HeyUGuys. February 3, 2019. Retrieved on February 26, 2019.
  16. «'Avatar 4': Most of First Act Complete, Reveals Producer Jon Landau». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. «James Cameron and Denis Villeneuve Talk 'Avatar,' 'Dune' and the Future of Movies». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. Ramachandran, Naman (2022 թ․ հոկտեմբերի 6). «'Avatar 4': Most of First Act Complete, Reveals Producer Jon Landau». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. Կաղապար:Cite instagram
  20. Libbey, Dirk (2021 թ․ օգոստոսի 30). «Avatar 2 Announces A Big Change Behind The Scenes And It Sounds Exciting». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  21. McNary, Dave (2017 թ․ ապրիլի 22). «'Avatar' Sequel Release Dates Set, Starting in December 2020». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.