Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները[1]։
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան | |
---|---|
Դատարանի շքամուտքը | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան, Գյուլիքևխյան փողոց, 20 |
Կոորդինատներ | 40°11′18″ հս․. լ. 44°34′35″ ավ. ե.HGЯO |
Իրավազորության աղբյուր | ՀՀ Սահմանադրություն |
Կայք | Պաշտոնական էջ |
Դատարանի նախագահ | |
Ընթացիկ | Դավիթ Հարությունյան[1] |
Սկսած | 2016 թվականի փետրվարի 19-ից[1] |
Իրավասություն
խմբագրելԴատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։
Հայտնի դատավարություններ
խմբագրելՍասնա ծռեր խմբավորման անդամների դատավարություն
խմբագրել Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Դատավորներ
խմբագրելԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և ինը դատավորից[2].
- Դավիթ Հրաչյայի Հարությունյան, դատարանի նախագահ,
- Նաիրա Արտեմի Մարգարյան, դատավոր,
- Աիդա Մելիքսեթի Դավթյան, դատավոր,
- Արմենուհի Սամվելի Բադիրյան, դատավոր,
- Արսեն Արտուշի Բաբայան, դատավոր,
- Արշակ Վոլոդյայի Պետրոսյան, դատավոր,
- Արմեն Ղազարի Վարդապետյան, դատավոր,
- Էդուարդ Գրիգորի Ամալյան, դատավոր,
- Սերգեյ Ռուբիկի Մարաբյան, դատավոր,
- Էդգար Ռազմիկի Սեդրակյան, դատավոր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.