«Ավազակները Միլանում» (իտալ.՝ Banditi a Milano), ռեժիսոր Կառլո Լիձանիի կրիմինալ դրաման, որը թողարկվել է 1968 թվականի մարտի 29-ին։

Ավազակները Միլանում
իտալ.՝ Banditi a Milano
Երկիր Իտալիա
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուիտալերեն
ՌեժիսորԿառլո Լիցանի
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս
Սցենարի հեղինակԿառլո Լիցանի, Արդուինո Մաիուրի և Մասիմո դե Ռիտա[1]
ԴերակատարներՋան Մարիա Վոլոնտե, Դոն Բակի, Ռեյ Լավլոք, Էզիո Սանկրոտտի, Թոմաս Միլիան, Կառլա Գրավինա, Պիերո Մացցարելա, Պուպո Դե Լյուկա, Ագոստինա Բելլի, Իդա Մեդա, Մարգարեթ Լի, Լաուրա Սոլարի, Պետեր Մարտել, Կառլո Լիցանի, Ջովաննի Իվան Սկրատուլյա, Ջիաննի Պուլոնե, Ումբերտո Դի Գրացիա, Էնզո Կոնսոլի, Ուգո Բոլոնիա[1] և Կառլա Մանչինի[1]
ՕպերատորՋուզեպպե Ռուցցոլինի
ԵրաժշտությունՌից Օրտոլանի
ՄոնտաժՖրանկո Ֆրատիչելի
Պատմվածքի վայրԹուրին
Տևողություն102 րոպե
Շահույթ1 768 000 000 իտալական լիրա
 Banditi a Milano Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մասամբ ոստիկանական ռեպորտաժի ձևով նկարահանված ֆիլմը նվիրված է 1960-ական թվականների վերջում Իտալիայում կրիմինալ և քաղաքական բռնության աճի խնդրին, որը կանխագուշակում էր «կապարե տասնամյակի» առաջացումը։ Ֆիլմի հիմքում ընկած է Կավալերո ավազակախմբի պատմությունը, ով ձերբակալվել էր 1967 թվականի սեպտեմբերի 25-ին Միլանում` մեկուկես ժամանանոց հետապնդումից և ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո։

Պիետրո Կավալերոն ստեղծում է ավազակախումբ բանկերը թալանելու նպատակով պրոլետարիական հեղափոխության ֆինանսավորման համար։ Նրանք հանդուգն են գործում՝ հասցնելով թալանել մեկ օրվա ընթացքում երկու-երեք բանկային ստորաբաժանում իրար հետևից, սակայն 17-րդ փորձը նրանց համար ճակատագրական է դառնում։ Կոմիսար Բազևին հետևում է թալանիչներին, որոնք հասցնում են հետապնդման ընթացքում ոչ միայն ոստիկանության հետ փոխհրաձգություն կազմակերպել, այլև ուրախ կատակներով կրակել պատահական անցորդների վրա։

Ի վերջո, բոլոր չորս ավազակները ձերբակալվել էին, նրանցից մեկին հազիվ էին հասցրել փրկել բարկացած ամբոխից, որ պատրաստվում էր նրան ինքնադատաստանի ենթարկել։ Ավազակախմբի ղեկավարը, որ փոխհրաձգության ընթացքում երեք դիակ էր թողել և ավելի քան քսան վիրավոր, հաճույքով լրագրողների առաջ լուսանկարվում է։ Ֆիլմի ամբողջականության համար ռեժիսորը մի դրվագ է ստեղծում, որտեղ սկսնակ երգչուհուն կենդանի այրում են, ով համաձայն չէր այն բանի հետ, որ կրիմինալ «պրոդյուսերները» որոշել էին նրան մղել մարմնավաճառության։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Իտալական շուկայում մեծ հաջողություն ունեցած ֆիլմը ստացել է Դավիթ դի Դոնաթելոյի երկու մրցանակ․ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն արտադրություն», իսկ 1969 թվականին «Արծաթե ֆիլմ» է ստացել լավագույն սցենարի համար և առաջադրվել է «լավագույն ռեժիսորի» և «լավագույն գլխավոր դերակատարի» անվանակարգերում։

1968 թվականին ֆիլմը առաջադրվել է Ոսկե առյուծի Բեռլինի 18-րդ միջազգային կինփառատոնում և մասնակցել է Կաննի կինոփառատոնին[2], որը փակ էր՝ կապված Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների հետ։

Նույն թվականին ֆիլմը ստացել է իտալական Ոսկե Գլոբուսը լավագույն ֆիլմ կատեգորիայում, իսկ Ջան Մարիա Վոլոնտեն՝ որպես լավագույն դերասան։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն ընդգրկվել է այսպես կոչված «100 իտալական ֆիլմերի ցանկում, որոնք անհրաժեշտ է պահպանել» (100 film italiani da salvare)՝ չնայած քննադատները այս ֆիլմը, որը 1970-ական թվականներին դարձել է արյունարբու իտալական թրեշ թրիլերների օրինակ, համարում են B կատեգորիայի արտադրանք[3];

Ամերիկացի քննադատները նշել են նաև քիչ բյուջե ունեցող ցուցադրության ոչ բարձր որակը[K 1], որտեղ ավելի շատ խառնիխուռն իրավիճակ է, քան հստակ գործողություն և շատ ցինիկ հումորներ[4]։ Չնայած այդ ամենին՝ Ռոջեր Էբերտը իր ժամանակ նշել է, որ նման ֆիլմերը, որ ծագել են էժանագին սպագետի-վեսթեռն ոճից, ունակ են լրացնելու այն բացը, որը առաջացել է ամերիկյան ֆիլմագրության մեջ, այն բանից հետո, ինչ Ֆրենկ Սինատրայի հակադեֆամացիոն լիգան (ում աջակցությունը ամերիկյան մաֆիայի կողմից էր) հասավ գանգստեր իտալացիների՝ ֆիլմերում ցուցադրման արգելքին[5]։

Մեկնաբանություններ խմբագրել

  1. ԱՄՆ-ում ցուցադրվում էր The Violent Four անունով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Banditi a Milano» (ֆրանսերեն). Festival de Cannes. Վերցված է 12.03.2016-ին.(չաշխատող հղում)
  3. Maculotti M. (4.02.2011). «Banditi a Milano (1968)» (իտալերեն). B-Movie Zone. Վերցված է 12.03.2016-ին.
  4. Adler R. (15.08.1968). «Bandits in Milan (1968)» (անգլերեն). The New York Times. Վերցված է 12.03.2016-ին.
  5. Ebert R. (5.09.1968). «The Violent Four» (անգլերեն). Rogerebert.com. Վերցված է 12.03.2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազակները Միլանում» հոդվածին։