Հրանտ Ավագյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Միհրանի Ավագյան (մարտի 29, 1900[1][2], Հալեպ[2] - 1990[3]), հայ նկարիչ, ռեստավրատոր։
Հրանտ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1900[1][2] |
Ծննդավայր | Հալեպ[2] |
Վախճանվել է | 1990[3] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռումինիայի թագավորություն և Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և վերականգնող |
Ոճ | Salonul Oficial? և Tinerimea artistică? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Jean Alexandru Steriadi? և Alexandru Satmari? |
Աշակերտներ | Boris Caragea? |
Հրանտ Ավագյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մարտի 29-ին, Հալեպում (Սիրիա)։ Ուսումը ստացել է Հալեպի Ներսեսյան վարժարանում և գերմանական լիցեյում։ 1920-ին տեղափոխվել է Ռումինիայում, մշտական բնակություն հաստատել Բուխարեստում։ Ավագյանը աշակերտել է ռումինական հայտնի նկարիչ, ակադեմիկոս Ժ. Ա. Ստերիաղիին։ Հեղինակ է հիմնականում փոքրադիր բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, որոնք կատարված են նուրբ զգացողությամբ և անմիջականությամբ։ Շուրջ 40 տարի զբաղվել է ռումինական հին նկարների նորոգման աշխատանքով։ Այցելել է Սովետական Հայաստան, նկարել հայրենի բնությունն ու հուշարձանները, տվել 2 անհատական ցուցահանդես։ Աշխատանքներից երկուսը՝ «Աշնանային բնանկար» և «Առագաստանավը ափին» նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 MAK (польск.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ավագյան (նկարիչ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։ |