Աստրախանի հեռուստաաշտարակ
Աստրախանի հեռուստաաշտարակ (ռուս.՝ Астраханская телебашня), Ռուսաստանի Աստրախան քաղաքի Լյախովի փողոցում գտնվող հեռուստատեսային աշտարակ, որի բարձրությունը 180 մ է։ 3803 КМ նախագծով (հաղորդիչ անտենաների կառուցման նախագիծ ԽՍՀՄ-ում 1954-1972 թվականներին, որով տարբեր քաղաքներում՝ Աստրախան, Բլագովեշչենսկ, Դոնի Ռոստով, Սոչի, Սամարա և այլն, կառուցվել են հեռուստատեսային աշտարակներ) պողպատե ցանցաձև աշտարակը կառուցվել է 1967 թվականին։ Հողմակայուն է։ Քաղաքի դոմինանտներից մեկն է. հեռուստատեսային աշտարակը տեսանելի է 10 կմ հեռավորությունից։ Հեռուստաաշտարակի վրա 2010 թվականին տեղադրված լուսարձակը այն դարձրել է քաղաքի իրական զարդը։ Էներգախնայողության տեսանկյունից Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու թեկնածու է։
Տեսակ | հեռուստաաշտարակ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Աստրախան |
Բարձրություն | 180 մետր |
Շինանյութ | պողպատ |
Հիմնադրված է | 1967 |
Պատմություն
խմբագրելԳիշերային ժամերին Ցածրադիր Պովոլժիեի մայրաքաղաքի ցանկացած կետից նկատելի են Աստրախանի հեռուստատեսային աշտարակի լույսերը։ Այն, ինչպես և նրա ռոստովյան նմանակը, կառուցվել է տիպային նախագծով Մոսկվայի պողպատե կառուցվածքների գործարանում։ Այն կարելի է գնահատել որպես ինժեներական արվեստի գլուխգործոց, քանի որ շինարարությունը ավարտվել է 1967 թվականին, շահագործման հաշվարկային ժամանակը եղել է 15 տարի, սակայն պողպատի բարձր որակի և բարձրորակ ամրության պաշարն ապահովում են կառույցի անվտանգ շահագործումը մինչ օրս։ Ավելին, 2014 թվականին աշտարակում տեղադրվել է լուսապրոյեկցիոն համակարգ, որը կառույցը դարձրել է քաղաքի տեսարժանություններից մեկը[1]։
Տեխնիկական մանրամասներ
խմբագրելԱշտարակի բարձրությունը անտենաների հետ 180 մ է, այն տեսանելի է 10 կմ հեռավորությունից, բոլոր տարրերը կարմիր են։ Լուսավորման համակարգը նախագծված և հավաքված է՝ հաշվի առնելով ճարտարապետական լուսավորության վերջին նվաճումները։ Լուսարձակումը կատարվում է RGB գունադինամիկ սարքերի օգնությամբ, աշտարակի երկայնքով ձգվում են 26 հազար LED լամպերով մալուխներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել նվազեցնել էներգիայի սպառումն այնքան, որ Աստրախանի հեռուստաաշտարակը Գինեսի ռեկորդների գրքում ներառելու հայտ է ներկայացվել[1]։