Աստղիկ (տարեգիրք)

պարբերական

«Աստղիկ» տարեգիրք, գրական, մշակութային, թարգմանչական տարեգիրք։

Աստղիկ
Տեսակտարեգիրք
Լեզուհայերեն
ՀիմնադիրՍոնա Սեֆերյան

Պատմություն

խմբագրել

«Աստղիկ» տարեգիրքը լույս է տեսնում 1988 թվականից Երևանում[1], Երևանի պետական համալսարանի կողմից, հիմնադիր-խմբագիրը հայ լեզվաբան, թարգմանչուհի Սոնա Սեֆերյանն է։ Համարվում է առաջին թարգմանչական պարբերականը Հայաստանի Հանրապետությունում։ Տարեգիրք տպագրում է թարգմանություններ տարբեր լեզուներից, հիմնականում՝ բնագրերից, ինչպես նաև գիտական հոդվածներ՝ թարգմանություններ արվեստի վերաբերյալ։

Հրատարակվել են Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի, Ուիլյամ Շեքսպիրի, Լուիս Քերոլի, Ռեդյարդ Քիփլինգի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և ուրիշների գործերից։ «Աստղիկ» տարեգիրքը տպագրում է նաև հայ գրողների (Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Պարույր Սևակ, Նար-Դոս Շիրվանզադե) ստեղծագործությունների թարգմանություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։