Աստղիկ (բույս)

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ (այլ կիրառումներ)


Աստղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Alsinoideae
Տրիբա Alsineae
Ցեղ Աստղիկ (Stellaria)
L., 1753

Աստղիկ (լատին․՝ Stellaria), աստղան ծաղիկ, մեխակազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ աստղիկ սովորական (S. media), աստղիկ չնկատված (S. neglecta), աստղիկ պարսկական (S. persica), աստղիկ մկնականջանմաև (S. anagalloides), աստղիկ հաստատերև (S. crassifolia

Ձևաբանություն խմբագրել

Ցողունի բարձրությունը 10-80 սմ է։ Տերևները հակադիր են, ձվաձև կամ գծանշտարաձև, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը գնդաձև կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ կլորավուն կամ երիկամաձև։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է մարգագետիններում, ստվերոտ, խոնավ վայրերում։ Աղբոտում է հացաբույսերի ցանքերը, բանջարանոցները և այգիների տնկարկները։

Կիրառություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է C, E վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Պատրաստուկն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող և ցավազրկող միջոց։ Մեղրատու է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 590