Աստղիկ հիգրոմետրիկ
Աստղիկ հիգրոմետրիկ
Աստղիկ հիգրոմետրիկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Boletales
Ընտանիք Diplocystaceae
Ցեղ Astraeus
Տեսակ Աստղիկ հիգրոմետրիկ (A. hygrometricus)
Միջազգային անվանում
Astraeus hygrometricus

Աստղիկ հիգրոմետրիկ (լատին․՝ Astraeus hygrometricus), Geastraceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

2-4 մմ տրամագիծով պտղամարմինը աստղաձև է, սկզբում կլորավուն, պատված բազմաշերտ թաղանթով, որը պատռվում է հասունանալուց հետո։ Էկզոպերիդիումը, որը սպիտակ է, հաստ և մսալի, բաժանվում է 7-10 բլթակների։ Էնդոպերիդիումը մոխրագույն է կամ շագանակագույն։ Հասունանալուց հետո պտղամարմնի գագաթին բացվում է փոքր պատառոտված անցք։ Կապիլիցիումը անգույն է, ճյուղավորված, գլեբան՝ շագանակագույն, իսկ սպորները՝ 8-11 մկմ տրամագծով։

Տարածվածություն

խմբագրել

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է հունիս ամսին Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում։

Էկոլոգիա

խմբագրել

Հայաստանում հայտնաբերված է ավազուտների կամ ավազակավային հողերի վրա, չոր անտառներում, հիմնականում 800-1000 մ բարձրությունների վրա։ Հումուսային սապրոտրոֆ է կամ պսամոտրոֆ։

Պահպանություն

խմբագրել

Խոցելի տեսակ է, պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ հիգրոմետրիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ հիգրոմետրիկ» հոդվածին։