Աստերիքսի մեծ ճակատամարտը
«Աստերիքսի մեծ ճակատամարտը» (ֆր.՝ «Astérix et le Coup du Menhir»), լիամետրաժ մուլտֆիլմ, թողարկվել է 1989 թվականին «Աստերիքս» շարքի «Առաջնորդների մենամարտը» և «Գուշակ» կոմիքսների մոտիվներով։
Սյուժե
խմբագրելՀին Հռոմեացիները պլանավորում են առևանգել Պանորամիքսին, որպեսզի նրան հեռու պահեն կախարդական դեղից։ Նրան փրկելու փորձի ժամանակ Օբելիքսը Պանորամիքսին պատահաբար կանգնեցնում է ընկնող մենհիրի տակ։ Հարվածի արդյունքում վերջինս ամնեզիա է ձեռք բերում և ոչ-ոքի չի ճանաչում։
Չնայած գալլերի պայքարին՝ ուժեղ փոթորիկ է լինում գյուղում, և ոմն գուշակ՝ Պրոլիքս անունով, նրանցից բնակավայր է խնդրում։ Իր ունակությունների միջոցով նա հեշտությամբ խաբում է դյուրահավատ գյուղացիներին և հողմի անցնելուց հետո բնակվում անտառից ոչ հեռու գտնվող մի վայրում։
Աստերիքսը և Առաջնորդ Ավտորիտարիքսը հուսահատորեն փորձում են օգնել Պանորամիքսի համար կախարդական դեղ պատրաստելուն, սակայն արդյունքում եփուկը պայթում է, և կաթսան թռչում է վերև։ Դա հռոմեացիների պահակախմբի կողմից ընկալվում է որպես ահազանգի ազդանշան։ Նրանք ուղարկում են քողարկված և դժկամորեն քայլող մի հետախույզի։ Նրան արագ գողանում են և օգտագործում որպես փորձարարական մուկ Պանորամիքսի՝ պակաս պայթյունավտանգ կախարդական դեղը փորձարկելու համար։ Սակայն փորձարկված նմուշներից մեկը լրտեսին դարձնում է շատ թեթև, նա թռչում է օդում և զեկուցում գալլերի խնդրի մասին։ Արդյունքում ամեն ինչ հայտնի է դառնում Հուլիոս Կեսարին, որը մտքում միայն այն է, թե էլ ում կարելի է առևանգել։ Սպասվում է մեծ ճակատամարտ։
Ֆրանսիացի կրկնօրինակողներ
խմբագրել- Ռոժե Կարել - Աստերիքս
- Պիեռ Տորնադե - Օբելիքս
- Հուլիոս Կեսար
- Իդեեֆիքս
- Ժյուլիեն Գիյոմար - Պրոլիքս
- Մարի-Աննա Շազել - Բոնեմին
- Հենրի Լաբուսիեր - Պանորամիքս
- Ռոգեր Լումոն - Ցենտուրիոն
- Էդգար Գիվրի - Ասուրանսետուրիքս
- Ջեն-Ջաքես Քրամիեր - Ասուրանսետուրիքս (վոկալ)
- Անրի Պուարե - Աբրարաքուրքիքս
- Ջեն-Քլաուդ Ռոբբե - Բլոքուս
- Ջերարդ Քրոս - Դեքուրիոն
- Պատրիկ Պրեջեն - Օփթիոն
- Թիմ Բրուք-Թեյլոր - Կակոֆոնիքս
- Պաուլ Բիսքիգլիա - Ագեքանոնիքս
- Բրունո Քոել - լրացուցիչ ձայներ
- Իվես Բարսաք - Օրդրալֆաբետիքս
Ֆիլմի թողարկում
խմբագրելԹողարկված անգլալեզու DVD-ում, որն ավելի վաղ ներառում էր բրիտանական կրկնօրինակումը, ներառվել է ամերիկյան կրկնօրինակումը։ Այդ տարբերակը շատ հմտորեն արված չէ և երկրպագուներին այդքան էլ դուր չի գալիս որոշ մասերում հերոսների անվանափոխությունների պատճառով («Գետաֆիքս»-ը փոխվել է «Վիտամիքս»-ի, «Ժիզնեստատիքս»-ը՝ «Բոմբաստիքս»-ի, «Կակոֆոնիքս»-ը՝ «Ֆրենքսինատրիքս»-ի, և «Անխիգենիքս»-ը՝ «Ֆիշստիքս»-ի)։ Դա հերոսներին ծանոթ հանդիսատեսի շրջանում առաջացնում է ընդհանուր բացասական տպավորություն[9][10]։
Առաջին անգլիական կրկնօրինակումը կատարել են Բիլ Օդդին, Բերնարդ Բրեսլոուն, Փիթեր Հավքինսը, Բրայան Բլեսեդը, Թիմ Բրուք-Թեյլորը և Ռոն Մուդին։ Ամերիկյան կրկնօրինակումը կատարվել է Հենրի Վինքլերի (Աստերքիսի դերում) և Ռոսի Գրիերի ձայներով (Օրբելիքսի դերում)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Astérix et le coup du menhir (ֆր.) — Unifrance.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Blanc J. Astérix et le coup du menhir (ֆր.) — 1993.
- ↑ 3,0 3,1 Asterix - Operation Hinkelstein (գերմ.) — Filmdienst.
- ↑ Asterix - Operation Bautasten (դան.) — Det Danske Filminstitut.
- ↑ Astérix et le Coup du Menhir (Film, 1989) - MovieMeter.nl — MovieMeter.
- ↑ Astérix - bautastensmällen (շվեդերեն) — SFDb.
- ↑ Astérix et le coup du menhir (фин.) — 2006.
- ↑ Astérix a velký boj (չեխերեն) — Česko-Slovenská filmová databáze.
- ↑ Мнения фанатов Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (անգլ.)
- ↑ Мнения фанатов Արխիվացված 2011-07-19 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Asterix and the Big Fight (անգլ.)