Մենհիր (բրետոն. menhir < men - քար, hir - երկար), նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին։ Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են 3-ից 20 մ բարձրությամբ, մինչև 300 տ. քաշով։ Հանդիպում են հաճախ մեզոլիթային այլ հուշարձանների՝ դոլմենների և կրոմլեխների հետ։ Մենհիրները տարածված են Անդրկովկասում, Արևմտյան Եվրոպայում՝ Միջերկրական ծովի ափին և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջանում։ Նշանավոր է Ֆրանսիայում՝ Բրետանի հուշարձանախումբը, որտեղ մի քանի հազար մենհիրներ են դրված, մեծ մասամբ ուղղաձիգ շարքերով։ Հայաստանում մենհիրներ կան հիմնականում Արագածի լանջերին, Շիրակում և Զանգեզուրում։

Մենհիր

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

 
Մենհիրների դաշտ Կարնակ քաղաքի մոտ (Ֆրանսիա)