Ասպետի երազը

Ռաֆայել Սանտիի նկար

Ասպետի երազը (իտալ.՝ Sogno del cavaliere), իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի նկարներից։ Պատկերված է սպառազինված մի երիտասարդ ասպետ, որը քնած է դափնու ծառի տակ` շրջապատված երկու կանանցով, որոնցից մեկի ձեռքում թուր է և գիրք, իսկ մյուսի ձեռքում` ծաղիկ։

Ասպետի երազը
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի[1]
տարիմոտ 1504[2]
բարձրություն17 սանտիմետր
լայնություն17 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյութտեմպերա
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[3]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՀոգևոր տեսիլք
https://www.wga.hu/html/r/raphael/2firenze/1/21knight.html կայք
Ծանոթագրություններ
 Dream of the Knight and the Three Graces by Raphael Վիքիպահեստում

Այս փոքր նկարը այլաբանություն է` վերացական գաղափարի փոխաբերական պատկեր[4][5]

Մտահղացում խմբագրել

Նկարի սյուժեն հավանաբար ստեղծվել է լատինացի բանաստեղծ Սելիա Իտալիկի Էպիկական պոեմի հիման վրա, որը պատմում է Երկրորդ Պունիկյան պատերազմի պատմությունը։

Պոեմի մեջ երիտասարդ զինվոր Սկիպիոնի (որը հանգստանում էր ծառի ստվերում) տեսիլքում հայտնվում են երկու տիկնայք` Առաքինություն ու նրա մրցակից Վայելքը։

Առաքինությունը, որը տղամարդու կազմվածք ունի,և ճակատը ծածկված է մազերով, պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ` Սկիպիոյին խոստանում է փառք և պատիվ, բայց նախազգուշացնում է, որ նրա` դեպի լեռնային մենաստան տանող ճանապարհը կտրուկ է և քարքարոտ։ Իսկ Վայելքը, ընդհակառակը, բուրավետ գանգուրներով և մուգ աչքերով, առաջարկում է հեշտ և անհոգ կյանք։

Իր նկարում Ռաֆայելը ներկայացնում է երկու հերոսուհիների կերպարների տարբերությունը նրանց արտաքինի և հագուստի միջոցով։ Առաքինությունը ձախ կողմում է, չափավոր հագնված, գլուխը ծածկված, մինչդեռ Վայելքի հագուստը նրբագեղորեն կպչում է ազդրերին։ Նրա շեկ, երկար մազերը ամրացված չեն և զարդարված են հուլունքներով և ծաղիկներով։ Փշոտ ճանապարհը, որն առաջարկում է Առաքինությունը, պատկերված է ժայռոտ բլուրների և վերևում գտնվող մի ամրոցի ֆոնի վրա, ուր տանում է բաժանող կամուրջը։ Վայելքի հետևում կա մեղմ լանդշաֆտ, որը տանում է դեպի արևոտ լիճ[6]։

Այնուամենայնիվ, Ռաֆայելի կտավում երկու կանայք չեն պատկերվում որպես մրցակիցներ։ Փոխարենը տեսլականը որպես բարոյական երկընտրանք ներկայացնելն է։ Ռաֆայելը Առաքինությունն ու Վայելքը հավասար է համարում։ Գուցե գիրքը, թուրն ու ծաղիկը, որ նրանք պահում են, գիտնականի, զինվորի և սիրուհու խորհրդանիշ են, որոնց հատկանիշները պետք է համատեղի իդեալական ասպետը[5][7].:

Նկարի էսքիզը ցույց է տալիս, որ Ռաֆայելը ի սկզբանե «Վայելքը» պատկերացնում էր որպես գայթակղություն, բայց պատրաստի նկարում նա համեստ է հագնված, ինչը կարող է լրացուցիչ վկայել նրա դերի` որպես ասպետական պարգևների` սիրո մասին։

Պատմություն խմբագրել

 
Ռաֆայել, «Երեք շնորհ »

Ռաֆայելի մի ուրիշ` ավելի վաղ շրջանի նկար («Երեք շնորհ»)` որպիսին «Ասպետի երազ» նկարն է, նույնպես թվագրվում է 1504 թվականով։ Այդ նկարի ստեղծման պատմությունը կոնկրետ հայտնի չէ, սակայն նշվում է, որ այդ երկու նկարները զույգ են կազմել և Ռաֆայելի` որպես պատվեր կատարած առաջին աշխատանքներն են։ Լոնդոնի Ազգային պատկերասրահը Ասպետի երազը» նկարը ձեռք է բերել 1847 թվականին։ Այն վերականգնվել է 1985 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://artuk.org/discover/artworks/an-allegory-vision-of-a-knight-114270
  2. https://www.nationalgallery.org.uk/paintings/raphael-the-dream-of-a-knight
  3. http://www.nationalgallery.org.uk/paintings/raphael-an-allegory-vision-of-a-knight
  4. Культурология: Учебное пособие / Под ред. Т. Б. Гриценко. — Киев: Центр учебной литературы, 2008
  5. 5,0 5,1 Studying Raphael: iconography Արխիվացված 2012-10-11 Wayback Machine(անգլ.)
  6. Chapman, Hugo, Tom Henry, and Carol Plazzotta. Raphael: From Urbino to Rome. Exh. cat., National Gallery London, 20 October 2004 — 16 January 2006. London: National Gallery Company, 2004.(անգլ.)
  7. An Allegory ('Vision of a Knight') at The National Gallery Արխիվացված 2012-01-13 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել