Ասպետական տներ (Պուշկին)
Ասպետական տներ (ռուս.՝ Кавалерские дома), պատմական շենքերի համալիր Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել են 1752-1753 թվականներին։ Համալիրը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։ Տեղակայված է Սադովայա փողոցի 4-10 տներում։
![]() | |
Տեսակ | շինությունների համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պուշկին |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված է | 1753 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելՏները նախատեսված էին պալատին հարող տարածքն այն շենքերից մաքրելու նախագծի շրջանակում, որոնք չէին համապատասխանում կայսերական նստավայրի կարգավիճակին և տիպային նախագծով պետք է կառուցապատվեին։ 1748 թվականին կայսրուհի Ելիզավետան կարգադրել է քանդված «կարգադրիչների փայտաշեն տների» տեղում կառուցել 4 քարե և 1 փայտե տուն կառավարչի և «ասպետների համար», որոնք գալիս էին Ցարսկոյե Սելո։ 1748 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանով կառուցումը հանձնարարվեց ճարտարապետ Սավվա Չևակինսկուն։ 1752-1753 թվականներին կառուցվել են բարոկկո ոճի միահարկ կիսավերնահարկերով տներ։ 1784 թվականին դրանք ընդարձակվել են ճարտարապետ Իլյա Նեյելովի կողմից, որը կիսավերնահարկերը կառուցել է որպես լիարժեք երկրորդ հարկ՝ պահպանելով ընդհանուր ոճը։ Հետագայում տները վերակառուցվել են տարբեր ձևերով։ 10 և 12 համարի տները առավելագույն մակարդակով պահպանել են 18-րդ դարի տեսքը[3][4]։
Ճարտարապետություն
խմբագրելՏները նման են Պետերբուրգի 18-րդ դարի 40-50-ական թվականներին քաղաքային կառույցներին բնորոշ տիպային կառույցներին։ Ռուստաշարերի մալաները անկյունները և ճակատամասի կենտրոնական մասերը արտահայտիչ են դարձրել։ Ամրոցային դեկորատիվ պատուհանների բարոկկո և միևնույն ժամանակ խիստ ձևերը երիզավորում են երկու հարկերի պատուհանները։ Հարկերը բաժանված են լայն պրոֆիլավորված ձգանով[3][4]։
Տների ցանկ
խմբագրել- Տուն 4՝ ի սկզբանե՝ լվացքատուն, հետագայում՝ հայտնի որպես լիցեյի տնօրենի տուն և Էնգելգարդտի տուն։ 1811-1816 թվականներին Վասիլի Ստասովի նախագծով վերակառուցման ժամանակ բնօրինակ դեկորը քանդվել է, տունը դարձել է մեծ չափերի, պլանով դարձել է Г-աձև։ Տանն ապրել են Ցարսկոյե Սելոյի լիցեյի տնօրեն Վ. Մ. Մալինովսկին և Ե. Ա. Էնգելգարդտը։ Վերջինս տան մուտքը զարդարել է լիցեյի խորհրդանիշով՝ բվակերպ քնար՝ կաղնու և դափնու տերևներով[3]։
- Տուն 6՝ Հոֆմարշալի տուն. տանը սկզբում բնակվել են Ելիզավետա կայսրուհու պալատի ավագ-հոֆմարշալն ու հոֆմարշալը։ Հետագայում տունը կրկնապատկվել է։ 19-րդ դարում տանն ապրել է Ցարսկոյե Սելոյի պալատական շենքերի պարետը[3]։
- Տուն 10՝ Կաբինետային տուն. 19-րդ դարի սկզբին տանը տեղակայված է եղել Ցարսկոյե Սելոյի, Պետերհոֆի և Գաչինայի քաղաքագլխի գրասենյակը։ 19-րդ դարի կեսերին այստեղ ապրել է ենթա-շտալմեյստերը[3]։
- Տուն 12՝ գլխավոր դեղատուն, որը հետագայում հայտնի էր որպես Կարամզինի տուն։ 1816 թվականից այստեղ է ապրել ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան Նիկոլայ Կարամզինը։ Այս տանը նրան հանդիպել է Ալեքսանդր Պուշկինը, որտեղ նա հանդիպել և ծանոթացել է Վասիլի Ժուկովսկուն, Ալեքսանդր Տուրգենևին, Պյոտր Վյազեմսկուն, Պյոտր Չաադաևին[3][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7830380000
- ↑ Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Садовая 4, 6, 10, 12. Кавалерские дома». Энциклопедия Царского Села. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «Кавалерский дом - Дом директора Лицея». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Кавалерский Штаб-лекарский дом - Дом Н. М. Карамзина». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Яковкин И. "Описание Села Царского", 1825, КОЛО, СПб, 2008
- Вильчковский С.Н. "Царское Село", 1911, репринтное издание 1992
- Семенова Г. Царское Село: знакомое и незнакомое. .-М.ЦентрПолиграф, 2009.- 638, (2) с.
- Мощенникова М.А., Корнилова Н.А. Историческая застройка Царского Села: исторический очерк градостроительного развития (XVIII — начало XX века) / / Дворцовый город Царское Село. СПб., 2009.
- Город Пушкин. Историко-краеведческий очерк — путеводитель. Сост. Г. К. Козьмян. СПб., 1992.
- Смирнов В.Н., Рабин Э.Э. Прогулки по старому городу. Комм. Тарасов В.В., СПб, Серебряный век, 2006. 320 с.
- Справочник "Памятники истории и культуры Санкт-Петербурга", СПб, КГИОП, 2003.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Садовая 4, 6, 10, 12. Кавалерские дома». Энциклопедия Царского Села. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.(չաշխատող հղում)
- «Кавалерский дом - Дом директора Лицея». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.