Պուշկինի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Պուշկինի շրջան, վարչատարածքային միավոր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը տեղակայված է քաղաքի հարավային մասում։
Պուշկինի շրջան | |||
Пушкинский район | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Ենթարկում | Սանկտ Պետերբուրգ | ||
Շրջանի ղեկավար | Նիկոլայ Բոնդարենկո | ||
Հիմնադրված է | 1938 թ. | ||
Մակերես | 239,95 կմ² | ||
Բնակչություն | 135973 [1] մարդ | ||
Փոստային ինդեքս | 196xxx | ||
Փոստային դասիչ | 196000–196999 | ||
Պաշտոնական կայք | pushkin.ru | ||
| |||
Շրջանի անունը կապված է այն բանի հետ, որ վարչական կառավարությունը գտնվում է Պուշկին քաղաքում։
Կազմ Խմբագրել
Շրջանի կազմի մեջ մտնում են 5 քաղաքային կառույց՝
- Պավլովսկ քաղաք
- Պուշկին քաղաք
- Ալեքսանդրովսկայա գյուղ
- Տյարլևո գյուղ
- Շուշարի գյուղ
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 135 973 մարդ[1], որից 68%-ը բնակվում է Պուշկին քաղաքում։
Պատմություն Խմբագրել
Պուշկինի շրջանը կազմավորվել է 1938 թվականի հունիսի 5-ին Պուշկինի քաղաքային խորհրդի վերակազմավորման արդյունքում՝ շրջանային խորհուրդ, որը գտնվում է Լենքաղխորհի անմիջական ենթակայության ներքո։
1953 թվականի հուլիսի 25-ին Կուզմինսկի, Մոսկովսկո-Սլավյանսկի, Տյարլևսկի գյուղխորհները փոխանցվեցին Պուշկինի շրջխորհին։
1958 թվականի հունիսի 21-ին ձևավորվեց Շուշարի գյուղը՝ Պուշկինի շրջխորհի ենթակայության տակ, իսկ Մոսկովսկո-Սլավյանսկի գյուղխորհը ցրվեց։
1959 թվականի մարտի 26-ին Պավլովսկ քաղաքն անցավ Պուշկինի շրջխորհի ենթակայություն։
1959 թվականի ապրիլի 2-ին կազմավորվեցին Ալեքսանդրովսկայա և Տյարլևո գյուղերը՝ Պուշկինի շրջխորհի ենթակայության տակ[2]։
1995 թվականին Պավլովսկ քաղաքի տարածքում ձևավորվեց Սանկտ Պետերբուրգի ինքնուրույն Պավլովի շրջանը։
2005 թվականին Պավլովի շրջանի տարածքը կրկին ներառվեց Պուշկինի շրջանի կազմի մեջ։
Տեսարժան վայրեր Խմբագրել
Շրջանի գլխավոր տեսարժան վայրերն են պետական թանգարան-արգելոցները՝ Ցարսկոյե սելոն և Պավլովսկը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Archived 2016-03-25 at the Wayback Machine.: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Archived 2013-06-05 at the Wayback Machine.
- ↑ «Справочник истории административно-территориального деления Ленинградской области»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-09-ին։ Վերցված է 2014-06-11
Արտաքին հղումներ Խմբագրել
- Pushkin.ru Պուշկինի շրջանի տեղեկատվական կայք
- Պուշկինի շրջանի տեղեկատվական պորտալ Archived 2018-11-10 at the Wayback Machine.
- Պուշկին քաղաքի տեղեկատվական պորտալ Archived 2022-03-15 at the Wayback Machine.