Ասկերանի վերածննդի օր, տոն, որը նվիրված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի շրջկենտրոն Ասկերան քաղաքին[1][3]։ 1988 թվականի փետրվարի 22-ին ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողանում են հակահարված հասցնել ադրբեջանցի ազգայնականներին և հետագա հաղթանակների հիմքը դնել[3]։ Նշվում է 2001 թվականից՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 22-ին[1]։ Սահմանվել է Ասկերանի քաղաքապետարանի 2001 թվականի փետրվարի 19-ին որոշմամբ[2]</ref>: Ամեն տարի այս օրը Ասկերանում նշում էին որպես մեծ տոն, որպես Վերածննդի օր[1]։

Ասկերանի վերածննդի օր

Ամսաթիվփետրվարի 22[1]
Տոնվում էԱրցախում
սկսած2001[1][2]
Հաստատվածփետրվարի 19, 2001[2]
Անվանված էՎերածնունդ
ԿապվածԱսկերան

Պատմություն խմբագրել

 
Հայերի բողոքը Ասկերանում, ԼՂԻՄ, 20 փետրվարի, 1988

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»[4][5]։ Պատմական որոշումն ընդունվելուց երկու օր անց՝ փետրվարի 22-ին քարերով և ձողերով զինված ադրբեջանական խառնամբոխը Աղդամից հասավ Ասկերանի մատույցներին[1][5]։ Սա փաստացի առաջին բացահայտ բախումն է եղել[5]։ Աղդամից եկած ամբոխը չկարողացավ Ասկերան մտնել[5]։ Արցախահայության արժանի դիմադրությունը և հակահարվածը կանխեց այն, ինչը օրեր հետո տեղի ունեցավ Սումգայիթում[1]։ Այդ հարձակումն ազդարարեց ադրբեջանա-ղարաբաղյան զինված պայքարի սկիզբը, իսկ առաջին հաջողությունը դարձավ Արցախյան պատերազմի տարիների բոլոր հաղթանակների հիմքը[1]։

2018 թվականի միջոցառում խմբագրել

 
Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հուշատախտակը 2010 թվականին

Փետրվարի 22-ին Ասկերանի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և ղեկավարությունը, ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի անդամները, բոլոր ժամանակներում Ասկերանում պաշտոնավարած Ասկերան քաղաքի քաղաքապետերը, դպրոցականներ, զինվորականներ և ասկերանցիները[1]։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հուշատախտակի առաջ[1][6]։

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը՝ շնորհավորելով ներկաններին Ասկերանի համար բախտորոշ օրվա կապակցությամբ[1][6]։

  «Փետրվարի 22-ին ասկերանցիները թուրքազերիների բազմահազարանոց ավազակախմբերին ետ շպրտեցին Ասկերանի մատույցներից և Ասկերանը դարձավ ողջ Արցախը պաշտպանող անառիկ դարպասը։ Փետրվարի 22-ին մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հաղթանակը այնտեղ է, որտեղ կա միաբանություն։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ապահովեցին մեր այսօրվա Ազատ ու Անկախ Արցախը»։
- Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյան[1]
 

Հուշերով է կիսվել է նաև Արցախյան շարժման ակտիվիստ, ՀՀ և ԱՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Սլավիկ Առուշանյանը[1][6]։

  «Թուրքերի հարձակման լուրը ստանալուն պես որոշվեց փակել Ասկերանի մուտքը և օգնության կանչել հարևան գյուղերից։ Հակառակորդի շարքերն անընդհատ համալրվում էին։ Շրջակա գյուղերից մենք էլ համալրում ստացանք։ Լարվածությունը մեծանում էր, բայց վախի զգացում չկար, որովհետև հարմար դիրքում էինք. ձորը հնարավորություն չէր տալիս, որ հակառակորդն օգտագործի իր քանակական բազմապատիկ առավելությունը, քանի որ հավանական բախման գիծը 25 մետր էր։ Հակառակորդի առջևի շարքերը խտանալով՝ պրկվում էին։ Հանկարծ ճանապարհի ամբողջ լայնությամբ միանգամից վազելով նրանք հարձակման անցան. մնում էր 30 մետր, 25 մետր, ընդհարումը թվում էր անխուսափելի։ Հրամանի կարիք ու ժամանակ չկար։ Հնչեցին որսորդական հրացանները, և կարծես ինչ-որ գերբնական ուժ թուրքերի ոտքերը մեխեց գետնին, այլևս ոչ մի սանտիմետր չառաջացան։ Երեք ժամ հետո եկան խորհրդային օմօնականները և աստիճանաբար սկսեցին ետ շպրտել թուրք բարբարոսներին։ Ասկերանում անհաջողության մատնվելով` թուրքերը ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Խնապատ, բայց այնտեղ էլ լավ հակահարված ստացան»։
- Սլավիկ Առուշանյան[1]
 

2019 թվականի միջոցառում խմբագրել

Տոնական միջոցառմանը ներկա են եղել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախյան նախաձեռնող խմբի անդամներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ասկերանցիներ[7]։ Ներկաները ծաղիկներ են դրել Ասկերանի զոհված ազատամարտիկների հուշավահանակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը[7]։ Ապա տոնական միջոցառումը շարունակվել է քաղաքային պուրակում[7]։ Քաղաքապետը նաև հուշանվեր է հանձնել 1988 թվականի փետրվարի 22-ին տուժած Գեորգի Ապրեսյանին[7]։

2022 թվականի միջոցառում խմբագրել

Փետրվարի 22-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարները, Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամները, ազատամարտիկներ, ասկերանցիներ, Ասկերանի հարակից բնակավայրերի դպրոցների աշակերտները ծաղիկներ են խոնարհում Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգում նրանց հիշատակը։ Վերածննդի օրվան նվիրված հանրահավաքը կազմակերպվում է Ասկերանի Փետրվարի 20-ի հրապարակում[3]։

2023 թվականի միջոցառում խմբագրել

Օրվան նվիրված միջոցառումները խոմարհումի արարողությամբ են սկսվել։ Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհվել Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշատախտակին[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է». aparaj.am. 2018 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Փետրվարի 22-ը՝ Ասկերանի վերածննդի օր». old.hayernaysor.am. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Փետրվարի 22-ը Ասկերանի վերածննդի օրն է». aparaj.am. 2022 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․». nkr.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Այսօր Ասկերանի վերածննդի օրն է». syunik.tv. 2023 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 «ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ». berdpress.com. 2023 թ․ փետրվարի 23. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ». artsakhtert.com (2019-02-25). 2022 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)