Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Շահրամանի Ղահրամանյան (մարտի 16, 1965(1965-03-16), Խրամորթ, Ասկերանի շրջան, Արցախ), պետական գործիչ, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ[1]։

Հակոբ Ղահրամանյան
Ծնվել էմարտի 16, 1965(1965-03-16) (59 տարեկան)
ԾննդավայրԼՂՀ, Ասկերանի շրջան, գյուղ Խրամորթ
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
ԿրթությունԵրևանի ժողտնտեսության ինստիտուտ
ԵրկերԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատանքԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
Գործունեությունպետական գործիչ

Կենսագրություն խմբագրել

1982 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[2]։

1986 թվականի ընդունվել է Կինեշմա քաղաքի (Ռուսաստան) տնտեսագիտական տեխնիկում, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի տնտեսագիտական ֆակուլտետը։

1985-1996 թվականներին աշխատել է ԼՂՀ Ասկերանի շրջանի ֆինանսական բաժնում՝ սկզբում որպես տեսուչ, այնուհետև բաժնի, տեսչության պետ, իսկ 1992-1996 թվականներին՝ շրջանային ֆինանսական բաժնի վարիչ։

1996 թվականին նշանակվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, մինչև 1998 թվականը։

1998 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնում[3]։

1999 թվականին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական վարչության պետի պաշտոնում և հանդիսացել է ԼՂՀ Կառավարության անդամ։

2003-2006 թվականներին համատեղությամբ դասավանդում էր ԱրՊՀ տնտեսա-իրավաբանական ֆակուլտետում։

2004 թվականի փետրվարից Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2007 թվականը։

2008-2009  թվականներին զբաղեցրել է հատուկ հանձնարարությունների գծով Կառավարության ներկայացուցչի պաշտոնը ԼՂՀ Ազգային Ժողովում։

2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի հունիս զբաղեցնում էր ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։

2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի ապրիլը զբաղեցնում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

2011- 2013 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի խորհրդի անդամ։

2013 թվականի ապրիլի 23-ից ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում և աշխատել այդ պաշտոնում մինչև կառավարության կառուցվածքային փոփոխությունները[4]։

2015 թվականի հուլիսից 2016 թվականի ապրիլ ամիսը զբաղեցրել է ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։

2016 թվականի ապրիլի 29-ից զբաղեցնում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նվաճումներ խմբագրել

  • Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում։
  • Հեղինակել է գիտական գրքեր, գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ։

Աշխատություններ խմբագրել

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը[5]
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները[6]
  • ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման մեթոդական ուղեցույցներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով 1999 թվականին շնորհվել է հարկային ծառայության երրորդ, 2004թվականին՝առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում։
  • 2003 թվականին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը» աշխատության համար արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին։
  • 2004-2007 թվականներին պարգևատրվել է անվանական նվերներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվոգրով։
  • 2006 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» մեդալով։
  • 2012 թվականին Պարգևատրվել է պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով։
  • 2013 թվականին Արդյունավետ համագործակցության համար Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների կողմից պարգևատրվել է պատվոգրերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ». http://www.karabakh-open.info/hy/. 29.04.2016 22:56. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Армянская энциклопедия фонда «Хайазг» — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  3. «ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ». https://www.tax.nk.am/index.php?name=static&id=308#. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «ՀՌԱՀ-ը եւ ԼՂՀ հանձնաժողովը կհամագործակցեն մասնագիտական ռեսուրսների փոխօգնության գծով». www.aravot.am. 15:36 | Մարտ 25 2013.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2003). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը. Երևան: Ասողիկ.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2002). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները ։ Սեղմագիր տնտեսագիտ. թեկն. /Ը.00.02/ /. Երևան: Ա. հ.,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)