Ասլան բեկ Սաֆիքյուրդսկի

Ասլան բեկ Աղալար բեկ օկլի Սաֆիքյուրդսկի (ադրբ.՝ Aslan bəy Ağalar bəy oğlu Səfikürdski, սեպտեմբերի 30, 1881(1881-09-30), Səfikürd (Goranboy), Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի հասարակական-քաղաքական և պետական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի ազգային խորհուրդի անդամ, Փոստի և հեռագրական ծառայության նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կառավարության երրորդ կաբինետում (1918 թ. դեկտեմբերի 26 - 1919 թ. մարտի 14), կառավարության չորրորդ կաբինետի արդարադատության և աշխատանքի նախարար (1919 թ. ապրիլի 14 - 1919 թ. դեկտեմբերի 22)[1][2];

Ասլան բեկ Սաֆիքյուրդսկի
ադրբ.՝ Aslan bəy Səfikürdski
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1881(1881-09-30)
ԾննդավայրSəfikürd (Goranboy), Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ganja Men's Gymnasium?
Մասնագիտությունպետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Agalar bay Safikurdski?
ԿուսակցությունMuslim Socialist Bloc? և People’s Party?
 Aslan bey Safikurdski Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ասլան բեյ Սաֆաֆուրդսկին ծնվել է 1881 թվականի սեպտեմբերի 30-ին Գանձակի Սաֆիքյուրդ գյուղում։ Ասլան բեկը միջնակարգ կրթությունը ստացել է Գանձակում։ Նա ընդունվել է Գանձակի դասական գիմնազիա և միջնակարգ կրթությունն ավարտել է 1901 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Նույն թվականին ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1902 թվականին նա իր խնդրանքով տեղափոխվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի համալսարան։ Ասլան բեկը 1907 թվականին ավարտել է համալսարանը և վերադարձել է Գանձակ։ 1907-1911 թվականներին աշխատել է Գանձակի դատական մարմիններում։ Նա Գանձակի մուսուլմանական բարեգործական ընկերության առաջնորդներից էր, ինչպես նաև Դերասանների ասոցիացիայի նախագահ։ 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխությունից հետո, Սաֆիքյուրդսկին ընտրվել է Գանձակի Գործկոմի, ինչպես նաև Գանձակի մուսումանական ազգային խորհրդի անդամ[3][4]։

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ասլան բեկը շատ կարևոր դեր է խաղացել հանրապետության կայացման գործում։ Ասլան բեկը աշխատել է որպես Փոստի և հեռագրական ծառայության նախարար և արդարադատության նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ընթացքում։ Ասլան բեկ Սաֆիքյուրդսկին մահացել է 1937 թվականի սեպտեմբերի 20-ին Բաքվում երկարատև հիվանդությունից հետո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ասլան բեկ Սաֆիքյուրդսկի
  2. Протоколы заседаний мусульманских фракций Закавказского сейма и Азербайджанского национального совета 1918 г. / Под ред. А. А. Пашаева. — Б.: Adiloğlu, 2006. — 216 с.
  3. А.Балаев. Азербайджанское национально-демократическое движение 1917-1920 гг. Баку, 1990, с. 30.
  4. К истории Закавказья в 1917 — первой половине 1918 г.

Աղբյուրներ

խմբագրել
  • Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası. İkinci cild. B,2005, s.154; Nəsib Nəsibzadə. Azərbaycan Demokratik Respublikası. B,1990, s.86
  • Азербайджанская Демократическая Республика. Баку, 1998, с. 120
  • Азербайджанская Демократическая Республика (1918-1920). Законодательстве акты. Баку, 1998, с. 328