Ասիական փոշոտ փոթորիկներ

Ասիական փոշոտ փոթորիկներ (կոչվում են նաև Փոշոտ փոթորիկներ Չինաստանում, Կորեական փոշոտ փոթորիկներ, Դեղին փոշոտ փոթորիկներ), Արևելյան Ասիայի տարածքում երբեմն գարնանը առաջացող սեզոնային օդերևութաբանական ֆենոմեն։ Մոնղոլիայի, հյուսիսային Չինաստանի և արևելյան Ղազախստանի անապատներից ավազը և փոշին փոշոտ փոթորիկների հետևանքով բարձրանում են խիտ ամպերի տեսքով։ Այդ ամպերը քամուց քշվում են արևելք՝ անցնելով Չինաստանի, Հյուսիսային և Հարավային Կորեայի և Ճապոնիայի, նաև Հեռավոր Արևելքի մի մասի վրայով։ Երբեմն ասիական փոշու զգալի քանակությունները կարող են ազդել նույնիսկ ԱՄՆ-ի և Կանադայի օդի մաքրության վրա[1]։

Չինաստանից Կորեա և Ճապոնիա շարժվող փոշու ամպ
2001 թվականի Ասիայի ամենաուժեղ փոշոտ ամպերից մեկը փոշին Խաղաղ օվկիանոսով տեղափոխում է Հյուսիսային Ամերիկա

Նմանատիպ երևույթների վկայություններ կան չինական և կորեական հին աղբյուրներում, սակայն վերջին տասնամյակներում դեղին փոթորիկները լուրջ խնդիր են դարձել արդյունաբերական աղտոտվածության, Չինաստանում ուժգնացող անապատացման, որը հանգեցնում է տվյալ երևույթի ավելի հաճախակի և երկարատև դրսևորմանը, նաև Միջին Ասիայում Արալի ծովի ցամաքեցման պատճառով, որի առատաջրությունը զգալիորեն մեղմացնում էր այդ շրջանի անապատային կլիման։

Շանհայում 2007 թվականի ապրիլի 3-ին օդի որակի ինդեքսը կազմել է 500 միավոր։ ԱՄՆ-ում այդ ինդեքսը 300 միավորում համարվում է «վտանգավոր»։

Աղտոտվածություն

խմբագրել

Փոշոտ փոթորիկների հետ հաճախ տեղափոխվում է ծծումբ (թթվային անձրևի բաղադրիչը), մուր, մոխիր, ածխածնի մոնօքսիդ և այլ թունավոր աղտոտիչներ, այդ թվում՝ ծանր մետաղներ, վիրուսներ, բակտերիաներ և այլ նյութեր։ Ենթադրվում էր, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մանրէազերծում են միջմայրցամաքային փոշոտ շլեյֆները, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ[2]։

Հետևանք

խմբագրել
 
Փոշու նստվածք Պեկինում, 2006 թվականի փոշու սեզոն
 
Ասիական փոշին խավարեցնում է ճապոնիայի երկինքը, 2007 թվական, ապրիլի 2

Դեղին փոշոտ փոթորիկները այդպիսի անվանում ունեն իրենց գունային էֆեկտի պատճառով․ Խաբարովսկում կամ Սախալինում կարող է տեղալ դեղին ձյուն, իսկ ԱՄՆ-ի ափամերձ շրջանում մեքենաների վրայից կարելի է լվանալ դեղին շերտ։ Փոշոտ փոթորիկների սովորական ազդեցություններից բացի՝ տեսանելիության նվազում և կենդանի օրգանիզմների շնչառական համակարգի վրա ոչ բարենպաստ ազդեցություն, աղտոտված փոշոտ փոթորիկները հանգեցնում են թթվային անձրևների և հողում ծանր մետաղների նստվածքների, որոնք հետագայում սննդային կապերով փոխանցվում են վերև։ Նման փոթորիկները մեծ ազդեցություն ունեն կորալների նուրբ էկոհամակարգի վրա։ Բացի դրանից, այսպիսի եղանակայնին պայմանները անբարենպաստ են ազդում մարդկանց հոգեկանի վրա պարզապես գունային սպեկտորի խեղաթյուրման պատճառով․ արևը դառնում է աղոտ և սպիտակ, լուսացույցերի կանաչ լույսերը թվում են կապույտ։

Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ Տակլա Մական անապատում առաջացած ավազա-փոշային փոթորիկները կարող են հանգեցնել Տիբեթյան լեռնաշխարհի անոմալ տաքացման, ինչը զգալի ազդեցություն կունենա Արևելյան Ասիայի մուսոնների և վերջին հաշվով՝ ողջ Կենտրոնական Ասիայի կլիմայի վրա[3]։ Կան տվայալներ այն մասին, որ փոթորիկները բացասական ազդեցություն են ունենում Չինական մեծ պարիսպի վրա և վերջին 20 տարիների ընթացքում հանգեցրել են Շանսի նահանգում դրա 40 կիլոմետրանոց հատվածի ոչնչացմանը[4]։

Պայքարի միջոցներ

խմբագրել

Վերջին տարիներին հողերի անապատացումը կանխող նախագծերը սկսել են արդյունքներ տալ[5]։ Հարավային Կորեան և Չինաստանը փոթորկի աղբյուր-շրջաններում տնկում են անտառներ, սակայն ակնթարթային արդյունքներ ակնկալել չի կարելի․ 2006 թվականին կորեական օդերևութաբանները արձանագրել են 4 տարվա ընթացքում ամենաուժեղ դեղին փոշոտ փոթորիկը[6]։

Ճապոնիան մասնակցում է ֆինանսական կողմով և սարքավորումներ է տրամադրում Չինաստանի ածխի գործարանների վար ծծմբային զտիչներ տեղադրելու համար։ Չնայած դրան, ձեռնարկությունների շատ փոքր մասն է համալրված նման զտիչ համակարգով։

Տեղական անվանումներ

խմբագրել

Տարբեր շրջաններում ասիական փոշին հայտնի է տարբեր անուններով, որոնցից յուրաքանչյուրը նշանակում է «դեղին փոշի» կամ «դեղին ավազ»․

Կազմություն

խմբագրել

2001 թվականին Չինաստանում անցկացված դեղին փոշոտ ամպերի վերլուծությունը ցույց է տվել սիլիցիումի (24-32 %), ալյումինի (5,9-7,4 %), կալցիումի (6,2-12 %), երկաթի և մի քանի թունավոր նյութերի առկայությունը։

Կորոնադոյի վրա փոշոտ փոթորիկների բաղադրության ամերիկյան հետազոտությունները նույնպես մատնանշում են ածխածնի մոնօքսիդի առկայությունը, որը, հնարավոր է, հավաքվում է Ասիայի արդյունաբերական շրջանների վրայով անցնող փոշու ամպերում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. NASA - The Pacific Dust Express Արխիվացված 2009-02-10 Wayback Machine
  2. Ill Winds: Science News Online, Oct. 6, 2001 Արխիվացված 2004-03-19 Wayback Machine (անգլերեն)
  3. Летние песчано-пыльные бури на Цинхай- Тибетском нагорье оказывают значительное влияние на климат в Центральной Азии Արխիվացված 2012-03-19 Wayback Machine (ռուս.)
  4. Унесенная ветром — РБК daily
  5. Впервые в Китае зарегистрировано сокращение площади опустынивания и опесчанивания почв (ռուս.)
  6. Jon Herskovitz. (11 апреля 2006). «South Korea Chokes on Yellow Dust, More Storms Seen» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական փոշոտ փոթորիկներ» հոդվածին։