Ասեն Բորիսով Դացև (բուլղար․՝ Асен Борисов Дацев, փետրվարի 14, 1911(1911-02-14), Kamenar, Loznitsa Municipality, Ռազգրադի մարզ, Բուլղարիա - փետրվարի 12, 1994(1994-02-12), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար գիտնական-ֆիզիկոս, մանկավարժ, պրոֆեսոր (1950), ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1961-ից)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1951)։

Ասեն Դացև
բուլղար․՝ Асен Борисов Дацев
Ծնվել էփետրվարի 14, 1911(1911-02-14)
Kamenar, Loznitsa Municipality, Ռազգրադի մարզ, Բուլղարիա
Մահացել էփետրվարի 12, 1994(1994-02-12) (82 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
«Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան Գեորգի Դիմիտրովի շքանշան և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ասեն Դացևը ծնվել է 1911 թվականի փետրվարի 14-ին Կամենար, Ռազգրադի մարզ։ 1933 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը։ Կրթությունը շարունակել է Փարիզյան Սորոբոնայում (1934-1938)՝ Լուի դը Բրոյլի ղեկավարության ներքո, որտեղ 1938 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։

Աշխատել է Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության խորհրդական (1946-1947)։

1947 թվականից 40 տարվա ընթացքում դասախոսություններ է կարդացել Սոֆիայի համալսարանում (1950-ից՝ պրոֆեսոր)։ 1950-1955 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։

1962 թվականից նաև աշխատել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտում։

1952 թվականից եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[1], իսկ 1961 թվականից՝ Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս։

Ակադեմիկոս Ասեն Դացևը Բուլղարիայի ԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիուտի տեսական բաժանմունքի հիմնադիրն է։

Ասեն Դացևը մահացել է 1992 թվականի փետրվարի 12-ին Սոֆիայում՝ 82 տարեկան հասակում։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • «Върху разпространението на вълните» (1944) кн. 1, с. 173-259
  • «Квантово тълкуване на някои резултати от класическата механика» (1940), кн. 1, с. 201-218
  • «Върху проблема за разпространението на топлината в твърди тела» (Փարիզ, 1963)
  • «Квантова механика и физическа реалност», І изд., Սոֆիա, изд. БАН (1969)
  • «Върху линейния проблем на Стефан» (Փարիզ, 1970)
  • «Квантова механика» (І изд. 1963), ІІ изд. 1973)
  • «Революционните идеи на Коперник и общата теория на относителността» (1974) кн. 2, с. 58 - 63

Մրցանակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել