Ասատուր Պզտիկյան

հայ նկարիչ

Ասատուր Հարությունի Պզտիկյան (1943, Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։

Ասատուր Պզտիկյան
Ծնվել է1943
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պերուջայի Գեղարվեստի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում։ Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Աշխատում է գեղանկարչության և գրաֆիկայի (մասնավորապես՝ փորագրության) ասպարեզներում։ Պզտիկյանը հարում է գերիրապաշտական (սյուրռեալիզմ) ուղղությանը։ Նրա նկարներում ավերված շենքերի բեկորները, կանանց երկրաչափականացված մարմինները, դիմակները, անեզր տարածությունները յուրովի արտահայտում են ժամանակի լարվածությունը, անորոշությունը, պատերազմի սարսափները («Սպասում», «Խաչից իջեցնելը», «Նոկտյուրն», «Մտորումներ»)։ Լիբանանի ողբերգական իրադարձությունները իրենց կնիքն են թողել Պզտիկյանի ստեղծագործական նկարագրի վրա։ 1980 թվականին Պզտիկյանը Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրաբերել իր տասը փորագրությունները («Արևամուտ», 1976, «Սահման», 1977, «Ռեքվիեմ մեռած քաղաքին», 1980 և այլն)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1968, 1975), Փարիզում (1970, 1977), Հռոմում (1974, 1976), Ամստերդամում (1978), Ֆլորենցիայում (1979) և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 287