Ասադուլա Ջավադ օղլի Ախունդով (1873, Բաքու, Ռուսական կայսրություն - 1927, Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), ադրբեջանցի առաջին մարքսիստներից։ ԽՄԿԿ անդամ 1901 թվականից։

Ասադուլա Ախունդով
Դիմանկար
Ծնվել է1873
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1927
Մահվան վայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Հումմեթ
 Asadulla Akhundov Վիքիպահեստում

Եղել է «Հումմեթ» կազմակերպության հիմնադիրներից։ 1907 թվականից խմբագրել է բոլշևիկյան «Յոլդաշ» թերթը։ 1909-1917 թվականներին Բաքվի բոլշևիկյան կազմակերպության հանձնարարությամբ հեղափոխական աշխատանք է տարել Իրանում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադառնալով Բաքու՝ մասնակցել է «Հումմեթ»-ի գործունեությանը։ Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է արտաքին առևտրի բնագավառում։

Գրականություն

խմբագրել
  • Азербайджанская советская энциклопедия. Т. 1. Баку, 1976; т. 3. Баку, 1979. т. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 204