«Առևանգում» (անգլ.՝ Kidnap), ամերիկյան դրամատիկ թրիլեր։ Նկարահանվել է իսպանացի ռեժիսոր Լուիս Պրիետոյի կողմից։ ԱՄՆ-ում թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին[4]։

Առևանգում
անգլ.՝ Kidnap
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և մարտաֆիլմ
Թվական2016, օգոստոսի 4, 2017 և սեպտեմբերի 21, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼուիս Պրիետո[2]
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա
ԴերակատարներՀոլի Բերի[3], Լյու Թեմփլ, Ջեյսոն Ուինսթոն Ջորջ և Դանա Գուրիե
ԵրաժշտությունՖրեդերիկո Խուսիդ
Պատմվածքի վայրԼուիզիանա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
Տևողություն81 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Կառլան մատուցողուհի է աշխատում խորտկարանում։ Նա գտնվում է ամուսնալուծության բարդ գործընթացի մեջ, պետք է նաև որոշվի 6-ամյա որդու՝ Ֆրենկի խնամակալության հարցը։ Հանգստյան օրերին Կառլան տղային տանում է կառնավալ։ Հեռախոսով խոսելու պահին ուշադրությունը շեղած լինելով՝ Կառլան նկատում է, որ Ֆրենկն անհետացել է։ Կինը նետվում է որոնումների և նկատում մի անծանոթի, որ Ֆրենկին բռնի ուժով նստեցնում էր իր ավտոմեքենան։ Առանց հեռախոսի և հույսը դնելով միայն իր վրա՝ Կառլան սկսում է հետապնդումը, որը կարող էր վտանգ դառնալ իր կյանքի համար։

Դերերում խմբագրել

  • Հոլի Բերի – Կառլա Դայսոն[5]
  • Լյու Թեմփլ – Թերրի
  • Սեյջ Կորեա – Ֆրենկի Դայսոն
  • Քրիս ՄաքԳին – Մարգո
  • Ալան Աբեյտա
  • Դենա Գուրյե – շերիֆի օգնական
  • Ջեյսոն Ուինսթոն Ջորջ – Դեյվիդ

Կինոարտադրություն խմբագրել

Նկարահանման շրջանն սկսվել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում[6]։ Նոյեմբերի կեսերին նկարահանումներն անցկացվել են Սլայդելլայում[7]։ Ֆիլմի աշխատանքներն ավարտվել են նույն թվականի դեկտեմբերի 7-ին[7]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան պլանավորվել էր 2015 թվականի հոկտեմբերի 9-ին[8], բայց նույն թվականի հուլիսին ֆինանսական ճգնաժամի պատճառով Relativity ընկերությունը ֆիլմի թողարկումը տեղափոխել է սկզբում 2016 թվականի փետրվարի 26-ը[9], այնուհետև մայիսի 13-ը[10], այլ ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերի 2-ը[11]։ Շուտով ֆիլմը հանվել է գրաֆիկից[12]։

Որպես թողարկման հաջորդ ամսաթիվ նշանակվել է 2017 թվականի մարտի 10-ը, բայց կրկին հետաձգվել է, քանի որ Relativity ընկերությունը կորցրել էր ֆիլմի իրավունքները։ Նոր դիստրիբյուտոր է դարձել Aviron Pictures ընկերությունը, որը ֆիլմի թողարկման ամսաթիվ է նշանակել 2017 թվականի օգոստոսի 4-ը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.filmstarts.de/kritiken/228961.html
  2. http://www.imdb.com/title/tt1458169/
  3. http://www.imdb.com/title/tt1458169/fullcredits
  4. ‘The Dark Tower’ Opens To $19M+ In Diverse Marketplace: Was The Decade-Plus Battle To The Screen Worth It?
  5. SILAS LESNICK (2014 թ․ հոկտեմբերի 27). «Production Begins on Kidnap, Starring Halle Berry». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  6. Jeremy Kay (27 October, 2014). «Kidnap begins New Orleans shoot». Screen International (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  7. 7,0 7,1 Siobhan (2014 թ․ նոյեմբերի 20). «Halle Berry filming 'Kidnap' in New Orleans». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  8. Jeff Sneider (2014 թ․ սեպտեմբերի 17). «Halle Berry, Kate Beckinsale Lead Relativity's Fall 2015 Release Slate». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  9. Lang, Brent (2015 թ․ հուլիսի 20). «Relativity Moving Release of 'Kidnap' With Halle Berry (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  10. Pedersen, Erik (2015 թ․ դեկտեմբերի 5). «Relativity Dates Five Films For 2016 Including 'Masterminds' & 'Kidnap'». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  11. Tom Corrigan (2016 թ․ մարտի 14). «Relativity Media Reveals New Film Schedule» (ամերիկյան անգլերեն). WSJ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  12. Tatiana Siegel (11/8/2016). «Halle Berry Thriller 'Kidnap' Moved Off Relativity Schedule». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  13. D'Alessandro, Anthony (2017 թ․ մայիսի 11). «David Dinerstein Launches Aviron Pictures With Halle Berry's 'Kidnap', Alec Baldwin-Salma Hayek Pic 'Drunk Parents' & More». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.