Առումինների դրոշ

Առումինների ազգային դրոշ

Առումինների դրոշ, ոչ պաշտոնական ազգային դրոշ, որն օգտագործվում է Բալկաններից եկած մի էթնիկ խմբի՝ առումինների կողմից։ Նրանք սփռված են Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ռումինիայում և Սերբիայում։ Առումինների թիվը տատանվում է 350,000-ից մինչև 3 միլիոն մարդ[1]։

Առումինների դրոշ
Տեսակunofficial flag?

Նկարագրություն խմբագրել

Առումինների դրոշը սպիտակ դաշտ է՝ եզրերի մոտ կապույտ ուրվագծով։ Կենտրոնում կա կապույտով ուրվագծված սպիտակ շրջանակ, որը խաչված է հորիզոնական և անկյունագծային կապույտ շերտերով[1]։ Այս դրոշի իրենց տարբերակներն ունեն նաև այլ երկրների առումինները[2]։

1919-1920 թվականների Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ առումինները ներկայացրել են հորիզոնական հնգագույն դրոշ՝ կարմիր, դեղին, կապույտ, դեղին և սև հորիզոնական գծերով[3]։

Առումինների համար րոշը համարվում է «սուրբ», կան խիստ կանոններ հարսանիքներում և միջոցառումներին դրա օգտագործման վերաբերյալ։ Դրոշը հարգված է և ակնկալվում է դրա նկատմամբ ընդունված կանոնների պահպանումը բոլորի կողմից[4]։

1990-ականների երկրորդ կեսին,առումինների մի մասը առաջարկեց նոր առումինական դրոշ, որը բաղկացած է իրենց ենթադրյալ ծագմանն առնչվող խորհրդանիշների որոշակի արհեստական ​​համադրումից՝ Վերգինայի հին մակեդոնացիների աստղը, վերին ձախ անկյունում խաչով, որը խորհրդանշում է իրենց քրիստոնեական ուղղափառ կրոնը, հռոմեական գայլը, երկգլուխ արծիվները և այլն։ Ֆիլիպ և Ալեքսանդր Մակեդոնացիների բացառիկ հին մակեդոնական ծագման մասին վարկածը տարածվել է որոշ առումինների շրջանում[5], հատկապես Բալկաններում, սակայն լատինականության խորհրդանիշները մերժվել են։

Տարբերակներ խմբագրել

Ստորև բերված են որոշ պատմական կամ ավանդական դրոշներ, որոնք օգտագործվում են առումինացիների կողմից[2]

Տես նաև խմբագրել

Առումիններ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առումինների դրոշ» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Minahan, James B. (2016). Encyclopedia of stateless nations: ethnic and national groups around the world (2 ed.). ABC-CLIO. էջեր 1–568. ISBN 9781610699549.
  2. 2,0 2,1 Ene, Maria Camelia (2016). «Paftaua, tipuri de decorații și simboluri. Accesorii din patrimoniul Muzeului Municipiului București» (PDF). Materiale de Istorie și Muzeografie (ռումիներեն). Bucharest: Bucharest Municipality Museum. 30: 123–149.
  3. 3,0 3,1 Minahan, James B. (2002). Encyclopedia of the Stateless Nations: A-C. Greenwood Publishing Group. էջեր 1–2241. ISBN 9780313321092.
  4. Nowicka, Ewa (2016). «Ethnic identity of Aromanians/Vlachs in the 21st century» (PDF). Res Historica. 41: 213–235. doi:10.17951/rh.2016.0.213.
  5. https://web.archive.org/web/20220202121628/http://dlibra.umcs.lublin.pl/Content/26240/czas21630_41_2016_11.pdf, Nowicka, Ewa (2016). "Ethnic identity of Aromanians/Vlachs in the 21st century"