Առումինական հարց (հուն․՝ Αρωμουνικό ζήτημα, Aromounikó zítima; ռումիներեն՝ Chestiunea aromână), երբեմն նաև հայտնի է որպես «Վլախական հարց»[1], վերաբերում է առումինների էթնիկ ինքնության պատմական և ներկայիս բաժանմանը, հիմնականում՝ նրանց, ովքեր հույնամետ, ռումինամետ են կամ ինքնորոշվում են զուտ որպես առումենի։

Պատմություն խմբագրել

Հունական ազդեցությունը խորապես արմատավորված է առումինների մեջ։ Նրանք միշտ կապված են եղել Կոստանդնուպոլսի հունական տիեզերական պատրիարքության հետ, որը նրանց մշակութային և տնտեսական գործունեությունը սահմանափակել է հունական եկեղեցու հետ։ Հետևաբար, քաղաքաբնակ հարուստ առումինները երկար ժամանակ եղել են հունարենի ակտիվ քարոզիչներ։ 17-րդ և 18-րդ դարերում այս լեզուն օգտագործվում էր որպես Լինգվա ֆրանկա հարավարևելյան Եվրոպայի տարբեր մասերում և անհրաժեշտ էր դրանով խոսել ավելի բարձր սոցիալական կարգավիճակի կամ կրթություն ստանալու համար։ Հույների ազդեցիկ դիրքի շնորհիվ ոչ միայն մի քանի առումիններ, այլ նաև ալբանացիներ, բուլղարներ, մակեդոնացիներ, սլավոններ սկսել են իրենց որպես էթնիկ հույներ հռչակել։ Այդ ազդեցության ուժգնությունն այնքան էր, որ հունական այբուբենով գրված առաջին առումիներեն տեքստերը նպաստել են հունական մշակույթի տարածմանը։ Կենտրոնական Հունաստանի շատ բնակավայրեր հեշտությամբ հելլենիզացվել են՝ առանց քաղաքական կամ կրոնական շարժումների անհրաժեշտության[2]։

Առումինական սփյուռքում սկսել են ի հայտ գալ առումինական ինքնության աճ։ Վաղ առումիներենի քերականություններն ու լեզվական գրքույկները ցույց են տվել ավելի «լատինական» կամ «ռոմանական» ինքնության գիտակցում։ 1815 թվականին Բուդայի և Պեշտի առոմենները խնդրել են պատարագ կատարելիս օգտագործել իրենց լեզուն։ Այս ազգային վերածնունդը նման 19-րդ դարի բազմաթիվ այլ վերածնունդների նման նույնպես բարդ է անցել։ Ռումինիայի առաջացումից և անկախությունից հետո, կրթական քաղաքականության քարոզչություն է ծավալվել Օսմանյան կայսրությանը պատկանող հողերի վրա ապրող առումինների հետ։ Բազմաթիվ առումիններ, միացել են ռումինական շարժմանը, որի նպատակն էր Ուլլահ Միլետի ճանաչում («Վլախական Միլլեթ»՝ առումինների համար կիսաինքնավար «համայնք»), որը տեղի է ունեցել 1905 թվականի մայիսի 22-ին[2]։

Բալկանյան տարբեր ազգային շարժումների, հատկապես հունական և ռումինական շարժումների աճով, ինչպես նաև տարածաշրջանում արտաքին ուժերի շարունակական միջամտությամբ պայմանավորված էին բալկանյան տարբեր ազգային շարժումների աճը և նրանց ազգային հարցերի ի հայտ գալը։ Մակեդոնական պայքարի ժամանակ բռնկվել է հունա-ռումինական հակամարտությունը, որը հանգեցրել է մարտերի և կռիվների հստակ կողմնորոշված առումինների միջև և 1906 թվականին հունա-ռումինական դիվանագիտական հարաբերությունների խզման։ Ռումինիայի ազդեցությունը առումինների վրա թուլացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ[2]։ Կոմունիստական վարչակարգի օրոք առումինական հարցը կորցրել է արդիականությունը, սակայն դրա անկումից և Եվրամիության փոքրամասնություններին առնչվող քաղաքականությունից հետո հարցը «վերաբացվել է»[1]։

Առումինական ինքնությունը կարողացել է գերակշռել ժամանակակից սլավոնական պետություններում՝ Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում և Սերբիայում, երջերս նաև Ալբանիայում և 1940 թվականից Ռումինիա գաղթածների սերունդներում, քանի որ ավելի վաղ գաղթածները հիմնականում ձուլվել էին։ Հունաստանում կան նաև տարածքներ, որտեղ առումինները պահպանել են տարբեր մշակութային առանձնահատկություններ, հատկապես Գրևենայի, Վերիայի և Աթենքի մերձակայքում։. Ժամանակակից հունամետ առումինները հաճախ ընդունում են հունական մշակույթը և մերժում ռումինականը, մինչդեռ ժամանակակից ռումինամետ առումիններն իրենց համարում են նույն լեզվի տարբեր բարբառ ունեցող ռումինական էթնիկ խմբի մաս՝ անջատվելով հունական մշակույթից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ružica, Miroslav (2006). «The Balkan Vlachs/Aromanians awakening, national policies, assimilation». Proceedings of the Globalization, Nationalism and Ethnic Conflicts in the Balkans and Its Regional Context. Belgrade: 28–30. S2CID 52448884.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kahl, Thede (2003). «Aromanians in Greece: Minority or Vlach-speaking Greeks?» (PDF). Jahrbücher für Geschichte und Kultur Südosteuropas. 5: 205–219.